30.8.22

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 7. Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի


Ներկայացնում ենք Տերունական աղոթքի «ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ»  արտահայտության մեկնությունը՝ պատասխանելով այս հարցերին՝

1. Ի՞նչ է Աստծո Աստծո կամքը
2. Ինչպիսի՞ն է Աստծո կամքը երկնքում եւ ինչպիսի՞ն՝ երկրի վրա։

***
Տեսագրության մեջ օգտագործում են Աստվածաշնչյան հետեւյալ մեջբերումները՝

📖 ԾՆՆԴ. 2։16-17, 
📖 ՍԻՐ. 15։14, 
📖 ԵԲՐ. 1։1-2, 
📖 ՂՈՒԿ. 22։41-46, 
📖 ԳԱՂ. 1։4, 
📖 Ա ՏԻՄ. 2։4 / Ա ԹԵՍ. 4։3, 
📖 ՀՈՎՀ. 17։24 , 
📖 ՀՌՈՄ. 7։14-24, 
📖 ՄԱՏԹ. 19։17/ Ա ՀՈՎՀ. 2։15-17, 
📖 ՍԱՂՄ. 102։20, 
📖 ՀՈՎՀ. 5։24 / ՀԱՅՏՆ. 14։12, 
📖 Ա ԿՈՐՆԹ. 15։47-50, 
📖 ՄԱՐԿՈՍ 8։34-35, 
📖 ՀՈՎՀ. 13։34, 
📖 ՂՈՒԿ. 8։21/ ՄԱՏԹ 7։21 / ՀՈՎՀ. 9։31/ ՀԱԿ. 1։21-22, 
📖 ՀՌՈՄ. 12։2 / ԵՓԵՍ 5։15-17, 
📖 ՍԱՂՄՈՍ 142։10 / Ա ՀՈՎՀ. 5։14 / ԵԲՐ. 13։20-22

🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝

YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g

Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/

Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/

1.10.21

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՓԱԿ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ


Tu fermes les yeux pour oublier,
moi pour me souvenir 
Charles Aznavour

Ճանապարհը, որով շտապում եմ մեռելատուն (պայմանականորեն այդպես անվանենք Փարիզի դիահերձարաններին կից հրաժեշտի սենյակները), կարելի է ասել սովորական մի երթուղի է ինձ համար։ Առաջին անգամ չէ, որ ննջեցյալի համար աղոթքի եմ գնում հռչակավոր Պեր Լաշեզի դիմաց գտնվող այդ տխուր վայրը։ Բայց տագնապը սրտումս նույնը չէ, ինչ ամեն անգամ։ Տպավորություն է, որ ոչ թե հուղարկավորելու, այլ հարության տալու համար եմ շտապում, ինչպես Երկնային Վարդապետը` Ղազարոսի տուն։ 

Հետո միայն պետք է զգացմունքներս քննեի ու հասկանայի պատճառը. հայի համար կարելի՞ է հավատալ, որ վեհաշուք Մասիսը մեկ օրում հողին հավասարվի, կամ ո՞ր ֆրանսացու միտքը կարող է երեւակայել, որ Փարիզը մեկ օր կզրկվի Էյֆելյան աշտարակից... Աներեւակայելի է...
Իսկապես, երբ ոտք դրեցի արհեստական սառնությամբ լեցուն այդ սենյակը, որ ջերմանում էր միայն հարազատ սրտերից հեղվող արցունքներից, միտքս հրաժարվում էր ընդունել, որ դիմացս փլված մեկդարյա տիտանը ինքը` Ազնավուրն էր։ Կենդանության օրոք, թեեւ հազվադեպ, բայց առիթ ունեցել էի ի մոտո տեսնելու փոքրամարմին այդ հսկային` համեստ իր չափսերով, բայց գերհզոր իր տաղանդի եւ վաստակի մեջ, տեսել էի աշխույժ ու կանգուն, երբ փոքրիկ աչքերը վառվռուն պտտում եւ կարծես երգելով խոսում էր, խոսում գրեթե միշտ փիլիսոփայաբար, ինչպես հատուկ է զառամյալ նահապետներին։ Իսկ հիմա նույն իր բեմական սեւ կոստյումով հանդիսավոր, բայց անձայն պառկած է։ Հայոց մի բուռ հողի պես իր փոքր մարմնով ընկողմանել է ֆրանսիական ազատամտության պես լայն մահատուփի հսկա ծավալների մեջ` բեմական կիսաժպիտը ինչպես միշտ` դեմքին։

... Ծիսակարգն եմ կատարում, բայց կարծես քննության եմ եկել: Հատկապես երգելիս ինձ թվում է, ուր որ է գլուխը կբարձրացնի եւ ինչ-որ նկատողություն կանի բեմոլները արհեստականորեն տխուր հնչեցնելու կամ այլ բանի համար, բայց ավա՜ղ...
Իրականությունը հաստատում է իր ողբերգական լինելը, երբ օրհնված նշխարը սահեցնում եմ մահվան պես սառը ձեռքերի մեջ։ Մի պահ անգամ ուզում եմ սեղմել ձեռքը ու ասել. «Ցտեսություն մաեստրո», բայց... հանգիստը խանգարել չեմ ուզում։

Չգիտեմ ինչու որոշում եմ ընտանիքի համար կարդալ նրա ոչ այդքան հայտնի հարցազրույցից մի պատառիկ հավատքի մասին, որը պատահաբար գտել էի վերջին օրերին, երբ տակավին...
«Ես կյանքումս վատություն չեմ արել: Օգնել եմ ուրիշներին, որքան կարողացել եմ, երբեք ուրիշ մեկի տեղը չեմ զբաղեցրել, ոչինչ չեմ գողացել, ոչ ոքի չեմ սպանել, պատերազմի չեմ մասնակցել... Ուրեմն ես իրավունք ունեմ կասկածելու. կասկածը սնում է միտքը։ Այն փնտրտուք է։ Ես կարդում եմ ամեն բան, ինչ գրված է հետմահու կյանքի մասին, որպեսզի հասկանամ եւ ինձ ապահովագրեմ։ Եթե Աստված գոյություն ունի, չեմ կարծում, թե նա ինձ կուղարկի վատ տեղ»։

Ծաղիկների եւ ծափահարությունների փոխարեն այդօր արտասուք էր` առատ ու անսքող, բեմի փոխարեն` փայտե մի տուփ, որի վրա որպես վերջին վարագույր հավիտենապես փակվեց կափարիչը` ինձ դարձնելով վերջին հանդիսատեսը նրա, վերջին երջանիկը, որ նայեց Ազնավուրի աչքերի մեջ... փակ աչքերի մեջ։

Տ.Յ. (2018)

23.9.21

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 6. Եկեսցէ արքայութիւն քո



Ներկայացնում ենք Տերունական աղոթքի ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԳԱ արտահայտության մեկնությունը՝ պատասխանելով այս հարցերին՝

1. Ի՞նչ է Աստծո արքայությունը (թագավորությունը)
2. Ինչպե՞ս է այն գալիս։

***
Տեսագրության մեջ օգտագործում են Աստվածաշնչյան հետեւյալ մեջբերումները՝

📖 ՀՈՎՀ. 8։23, ՀՈՎՀ. 18։36
📖 ՍԱՂՄՈՍ 46։3, ԴԱՆԻԷԼ 3։47
📖 ՂՈՒԿ. 12։32, ՂՈՒԿ. 22։29-30
📖 ՂՈՒԿ. 23։42-43
📖 ՄԱՏԹ. 25։31-34
📖 ՂՈՒԿ. 17։20-21
📖 ՄԱՏԹ. 8։11-12
📖 ՄԱՏԹ. 6։33
📖 ՀՌՈՄ. 14։17
📖 ՄԱՏԹ. 5։3
📖 ՄԱՏԹ. 11։12
📖 ՀՈՎՀ. 3։3-6
📖 ՄԱՏԹ 5։19, ՄԱՏԹ. 7։20
📖 ՄԱՏԹ 18։1-5
📖 ԳՈՐԾՔ. 14։21, Բ ԹԵՍ. 1։5, ՄԱՏԹ. 5։10
📖 ՀՌՈՄ 6։12, Ա ԿՈՐՆԹ. 6։9-10

🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝

YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g

Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/

Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/

31.8.21

ԿԱՄՈՒՐՋՆԵՐ եւ ԱՆՈՒՐՋՆԵՐ


Կամուրջները... Նրանք Փարիզի ռոմանտիկան են։ Գորշ ու գարշահոտ Սենը, որ կարծես ծեր գնչուհու թաց թարթիչներից վար հոսող ածխե սուրմա լինի, սոսկ կամուրջների ռոմանտիզմի շնորհիվ է լղոզվում քաղաքային գունապնակի վրա։ Հատկապես գիշերը, երբ ինքը` գետը` որպես նապոլեոնեան շրջանի մի ծեր մարշալ, կուրծքը զարդարում է կամուրջների լուսաշող արտացոլումներով, ռոմանտիկներին թվում է, թե այդ կամուրջներն են հոսում` ծեր զինվորականի հանդարտ քայլքով ակոսելով Փարիզը երկու մասի։

Բազմաթիվ են կամուրջները, բազմաձեւ են, բազմիմաստ...

Որքան կենտրոնին մոտ, այնքան` գեղակերտ ու պչրող, որքան կենտրոնախույս` այնքան ավելի պարզ բնավորությամբ, սակայն միշտ կապող, միշտ միացնող` որպես խորհրդանիշ անբաժանության։

Ահա ժանեկազարդ մի կամուրջ. ասես միջնադարյան մի ասպետ իր կուռ բազուկով գրկել է իշխանուհու բարալիկ մեջքն ու հավատարմության երդում է տալիս։ Մի քանի մղոն այնկողմ նորից անբաժան սիրահարներ են, նախորդների հակապատկերները. ոչ մի հանդիսավորություն, ոչ մի ազնվականություն, ուղղակի լոթի-փոթի գավառական մի պատանյակ ձեռքը գցել է գեղջկուհի դեռահասի ուսով եւ երազով վերհիշում են մինչհեղափոխական տարիները, երբ այնքան առատորեն օգտվում էին կարդինալի սեղանի փշրանքներից։ 

Կամուրջներից մեկը` որպես խիտ հոնքեր` ամուր իրար կպած, երկկամար է. արձանագրություն Ֆրիդայի փարիզյան վերջին այցի մասին։ Իսկ դրա հարեւանությամբ` մյուսը, հիշեցնում է Դալիի արտառոց բեղերը, որովհետեւ աջից ու ձախից ցցել է իր աշտարակներն ու կղմինդրներին նստած ամպիկները դարձրել խատուտիկներ բեղերի ծայրերին։ Պիկասոյի աբստրակտ ռոմանտիզմն էլ կգտնես. կամուրջներ կան, ասես այլաբանություն լինեն` ծուռ, անհամաչափ, խճճված, բայց անհասկանալիորեն կայուն ու հավասարակշռված` ճիշտ եւ ճիշտ գինովցած ֆրանսացու նման։ Ամենաշքեղներն, անկասկած, արքայական կամուրջներն են։ Անգամ ոչ գաղիածին արքաներն իրենց կամուրջներն ունեն, գուցե ոչ այնքան ռոմանտիկ, բայց փառքի, հարստության եւ վեհության պաթոսով առլեցուն. ամեն մեկը կարծես հաղթության կամար լինի, որի վրայից սքանչացած զբոսաշրջիկը ընդունում է ֆրանսիական նավատորմի ռազմաշքերթը։ 

Չափչփում ես այս կամուրջների ոսկեձոն երկայնքն ու ռոմանտիկ երազկոտությամբ ինքդ քեզ աշխարհակալ ես երեւակայում։ Հետո հիշելով, որ այստեղ` կամրջազարդ այս քաղաքում, միապետ եւ գիլիոտին բառերը հոմանիշների պես են հնչում, ռոբեսպիերյան ռոմանտիզմին զոհ չդառնալու համար գերադասում ես զմայլվել մեկ այլ կամրջով։ Բացված գրքի նմանվող հաջորդ կամրջի վրա որձաքարերի դասավորությունը գրաշար է հիշեցնում, քայլում ես տողերի արանքով, հարգանոք գլուխ ես տալիս լուռ ծխող Քամյուին, ձեռնափայտը մատների մեջ պտտող Բալզակին, որ Մոպասանի հետ ինչ-որ բան է համոզում լուսասյանը հենված Հյուգոյին։ Իսկ կռնակը կամրջին դարձրած Վան Գոգը, որ հանդիպակաց կամուրջն է տպավորում կտավի վրա, անգամ բարեւդ չի առնում։ «Հավանաբար չլսեց»,- արդարացնում ես նրան ու գլուխդ  ձեռքիդ հենած մոդիլիանական թախծոտությամբ լի հայացքով ուղեկցում ես  նավակներին, որոնք Մոնեի անուրջների պես սահելով, հեզ համբուրվում են կամուրջների հետ, կամուրջներ, որ Փարիզի ռոմանտիկան են։

Տ.Հ.
2018

20.8.21

11 ՏԱՐԻ և ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ 🎂


Այսօր լրանում է 11 տարին, ինչ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔը գոյություն ունի համացանցում։
Անցյալ տարի 10-ամյակը նշանավորվեց ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ գրքի շնորհանդեսով և փառք Աստծուն, գիրքը գտավ իր ընթերցողին և այսօր տպագրված 500 օրինակն այլևս սպառված է (եթե շատ ուզեք, կարող ենք էլի տպել 😙):

Բայց այս տարին էլ առանց նորույթների չէ, և ասեմ՝ այս անգամվա նորույթը շատ ավելի կարևոր է, քանի որ վերաբերում է մեր ազգի, մեր ինքնության հիմքերից մեկին՝ քրիստոնյա հայ ընտանիքին։

Լուս է տեսել Տեր Հուսիկ քհն. Սարգսյանի հեղինակած ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ գիրքը, որը ընթերցողին առաջարկում է 15 կարևոր քայլեր Աստծո օրհնությամբ ընտանիքը ամուր պահելու համար։

Գրքի 300 էջերը բաժանված է 15 բաժինների (քայլերի)՝ համապատասխան Պողոս Առաքյալի Սիրո Օրհներգի 15 կատարելատիպերին։ Յուրաքանչյուր բաժին ունի իր բուն ասելիքն ուղղված 21-րդ դարի երիտասարդներին և ընտանիքներին՝ համեմված առակներով, օրինակներով և հայտնի ասույթներով։ Յուրաքանչյուր բաժնի ավարտին ընթերցողը կգտնի հարցեր և առաջադրանքներ հանուն սիրո, որոնք կօգնեն էլ ավելի լավ մարսել ասվածը և կատարել սեփական քայլը հանուն սիրո և ընտանիքի։

Գիրքը նկարազարդված է տաղանդավոր նկարչուհի Անահիտ Քեճեճյանի կողմից, ինչի արդյուքնում հոգևոր բովանդակության այս գիրքը դառնում է ավելի թեթև և հաճելի ընթերցելու համար։

Այս պահին գիրքը հասանելի է այսպես ասած՝ «ձեռքի վրա» և եթե ցանկություն առաջացավ այն ունենալու կամ նվիրելու ձեր շրջապատում ապրող ընտանիքներին կամ նորապսակներին, ապա բոլոր տեղեկությունները կգտնեք ստորև՝

Ինչպե՞ս ձեռք բերել
ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ
նորատիպ գիրքը 
Սիրելիներ, մինչ գիրքը կհայտնվի գրախանութներում, հայտարարում ենք նախավաճառք Հայաստանի եւ արտերկրի մեր ընթերցողների համար։

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գիրքը կարող եք ձեռք բերել
👉 Երևանում
📞 096 88 87 50
👉 Գյումրիում
📞 077 55 73 83
👉 Վանաձորում
📞 077 85 65 13
👉 Էջմիածնում
📞 096 10 50 97
👉 Արտաշատում
📞 077 51 73 65

🇨🇵 ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
գիրքը ձեռք բերելու համար կարող եք
👉 💻 գրել Սարկավագագիրք էջին (Facebook և Instagram) կամ
👉 📞զանգահարել 0033 7 62 82 62 25

🇺🇲🇷🇺 🇪🇺 ԱՄՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵՎՐՈՊԱ ինչպես նաև ՀՀ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐ գրքի առաքումը կարող եք կազմակերպել
👉 Քո Աստվածաշունչը էջի միջոցով, կամ զանգահարելով
📞 +374 91 10 71 34

💱Գրքի արժեքը Հայաստանում (առանց առաքման) 4000 դրամ է, այլ հարցերի համար, խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ միջոցներով։

Խնդրում ենք կիսվել և առավելագույնս տարածել այս հայտարարությունը համացանցում, որպեսզի դուք էլ ձեր հերթին օգնենք մեր ընտանիքներին կատարելու իրենց 15 քայլը հանուն ամուր ընտանիքի։

Օրհնվեք 🙏

#ՍերըԵրբեքՉիԱնհետանում #15քայլ #սիրոճառ #սեր #ընտանիք #գիրք #նորգիրք #վաճառք 

20.4.21

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 5. Սուրբ եղիցի անուն քո


Ներկայացնում ենք Տերունական աղոթքի ՍՈՒՐԲ ԹՈՂ ԼԻՆԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ արտահայտության մեկնությունը՝ պատասխանելով այս հարցերին՝

1. Ի՞նչ է Աստվածային սրբությունը։
2. Աստված Անուն ունի՞։
3. Ինչպե՞ս ենք մենք սրբացնում Աստծո անունը։

***
Տեսագրության մեջ օգտագորվծում են Աստվածաշնչյան հետեւյալ մեջբերումները՝

📖 ԵՍ. 6։1-3
📖 ԴԱՏ. 13։17-18
📖 ԵԼՔ 3։13-15
📖 ԵԼՔ 20։7
📖 ՍԱՂՄՈՍ 8։1-2, 71։17-19
📖 ՍԻՐԱՔ 38։15-16
📖 ՂՈՒԿ. 1։31, ՄԱՏԹ. 1։22-23
📖 ՓԻԼ. 2։9-11
📖 ՀՈՎՀ. 17։5-6, 26
📖 ԵՍ. 1։2-4, ՄԱՂ. 1։6
📖 ՂԵՒՏ. 11։44
📖 Ա ԿՈՐՆԹ. 6։20
📖 ԵՍ. 52։5
📖 ՄԱՏԹ. 5։16
📖 Ա ՀՈՎՀ. 3։8-10
📖 Բ ԿՈՐՆԹ. 1։10
📖 ՍԻՐԱՔ 17։1-13
📖 Ա ՊԵՏՐ. 1։14-22

🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝

YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g

Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/

Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/

14.4.21

10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՎԱՏՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պարբերաբար հարց են ուղղում, թե որոնք են Առաքելական Եկեղեցու եւ Բողոքական հարանվանությունների միջև դավանական տարբերությունները, որոշեցի դրանք համառոտ կերպով մեկտեղել այս հրապարակման մեջ։

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – Բողոքական շարժումը սկիզբ է առել 16-րդ դարում՝ որպես հետևանք Կաթոլիկ եկեղեցու վարդապետական և ավանդական որոշ սկզբունքների դեմ բողոքի։ Բողոքականության հիմնադիր է համարվում կաթոլիկ նախկին վանական Մարտին Լյութերը, որի հռչակած 95 թեզիսները (1517թ.) բողոքական դավանաբանության հիմքն են հանդիսանում։ Հայկական միջավայր (Կոստանդնուպոլիս) բողոքականությունը մտել է 19-րդ դարի կեսին, իսկ ՀՀ տարածքում իր պաշտոնական գործունեությունը ծավալում է վերանկախացումից ի վեր։ Այսօր աշխարհում հաշվվում են բողոքականության 100-ավոր ուղղություններ, որոնց շարք կարելի է մտցնել Հայ Ավետարանական համայնքը, Յոթներորդ օրվա ադվենտիստենրին, Խարիզմատական կոչվող շարժման տասնյակ ճյուղավորումներ (որոնցից են նաև Կյանքի Խոսք, Ռեմա, Հոգեգալստականներ (Հիսուսնականներ) և այլ հարանվանություններ)։

Հաշվի առնելով դավանաբանական, աստվածաբանական և պաշտամունքային-ծիսական մի շարք տարբերությունները, ինչպես նաեւ որոշ դեպքերում տոտալիտար աղանդներին հատուկ գործունեությունը ՀՀ տարածում՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին բողոքականությունը չի դասում քույր եկեղեցիների շարքում և այդ հարանվանության հետևորդները մեզ հետ չեն գտնվում ուղղակի հաղորդության մեջ։ Թե որոնք են հիմնական այդ տարբերությունները, անդրադառնանք ստորև՝

4.3.21

ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆԻ ԱՆՄԱՀ ԵՒ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«... որովհետեւ ճանաչում են նրա ձայնը» (Հովհ. 10:4)

Ճեմարանական էի` վտիտ ու երազկոտ, ներկաս մշուշոտ, ապագաս` եւս առավել... Սեւանի կապույտից էլ վեր` Առաքելոց եկեղեցում, դալկադեմ հետեւում էինք կիրակնամուտի ժամերգությանը։ Ուխտավորներ կային եկեղեցում իրենց հովվի հետ. մեզ հետ մասնակցում էր ժամերգությանը։ Հայկական տոհմական նահապետի էր նման` թավ ու ճերմակած մորուքով, կլոր արտահայտիչ քթով, իմաստուն, շա՜տ իմաստուն աչքերով։ Երբ ժամերգության ավարտին խոնարհվեցի համբուրելու ձեռքերի մեջ պահած ավետարանն ու քահանայական օծյալ աջը, ինձ թվաց, թե Ղեւոնդ Երեցի կամ Խրիմյան Հայրիկի թորշոմած աջն եմ համբուրում։ Երբ մեր ամեն մի «Մեղայ Աստուծոյ»-ին քահանան կիսաձայն արտաբերում էր. «Աստուած թողութիւն շնորհեսցէ», բերանը ծածկող բեղերի տակից տարօրինակ մի ձայն` սուլոց էր դուրս գալիս, որ մինչեւ հիմա ականջներիս մեջ է։

19.2.21

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 4. Որ յերկինս ես

 


Ներկայացնում ենք Տերունական աղոթքի ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ արտահայտության մեկնությունը՝ պատասխանելով այս հարցերին՝

1. Աստված մշտական բնակության վայր ունի՞։
2. Ինչո՞ւ է Տեր Հիսուս շեշտում, որ Աստված (Հայրը) երկնքում է։
3. Ի՞նչ պետք է մենք հասկանանք եւ վերապրենք, երբ աղոթելոիս ասում ենք այս միտքը։

***
Տեսագրության մեջ օգտագործvում են Աստվածաշնչյան հետեւյալ մեջբերումները՝

📖 ՄԱՏԹ. 6։9-13
📖 ՍԱՂՄ. 138։7-12
📖 Գ ԹԱԳ. 8։27 
📖 ՓԻԼ. 2։5-11
📖 ՄԱՐԿ. 6։3, ՀՈՎՀ. 6։38-42
📖 ՀՈՎՀ. 4։20-24
📖 ՄԱՏԹ. 5։48
📖 ՂՈՒԿ. 10։38-42
📖 ՍԱՂՄ. 122։1, 90։1-2
📖 Ա ՊԵՏՐ. 2։22-26

🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝

YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g

Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/

Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/

18.2.21

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 3. Մեր

 


Այս տեսանյութում մեկնում ենք Տերունական աղոթքի երկրորդ բառը՝ ՄԵՐ, որը ցույց է տալիս, որ

1. Աստծո զավակներս Քրիստոսի ընտանիքի անդամներն ենք։
2. Աստված մեզ հրավիրում է մեկ եւ միասնական դառնալ սիրո միջոցով։
3. Լինել Քրիստոսի Եկեղեցու անբաժան անդամ։
4. Սիրո հոգեւոր միությունը կիսել աղոթքի եւ Աստծո կամքի մեջ մնալու միջոցով։

***

Տեսագրության մեջ օգտագործվում են Աստվածաշնչյան հետեւյալ մեջբերումները՝

📖 ՀՈՎՀ. 21։17
📖 ՀՈՎՀ. 15։9-12
📖 ԳԱՂ. 3։27
📖 ՀՈՎՀ. 15։4-8
📖 ԵՓԵՍ. 4։16, ԿՈՂ. 2։19
📖 ԿՈՂ. 1։19, ՀՌՈՄ. 12։5
📖 Ա ԿՈՐՆԹ. 12։12-26
📖 Ա ԿՈՐՆԹ. 12։13
📖 Բ ԿՈՐՆԹ. 1։21-22
📖 ՀԱԿ. 5։16
📖 ՄԱՏԹ. 5։44
📖 ՄԱՏԹ. 18։20
📖 Ա ԿՈՐՆԹ. 10։16-17
📖 ԳՈՐԾՔ 1։14
📖 ԿՈՂ. 3։14-16
📖 ԵՓԵՍ. 4։1-32 (հատվածաբար)

🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝

YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g

Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/

Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/