Showing posts with label դավանանք. Show all posts
Showing posts with label դավանանք. Show all posts

14.4.21

10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՎԱՏՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պարբերաբար հարց են ուղղում, թե որոնք են Առաքելական Եկեղեցու եւ Բողոքական հարանվանությունների միջև դավանական տարբերությունները, որոշեցի դրանք համառոտ կերպով մեկտեղել այս հրապարակման մեջ։

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – Բողոքական շարժումը սկիզբ է առել 16-րդ դարում՝ որպես հետևանք Կաթոլիկ եկեղեցու վարդապետական և ավանդական որոշ սկզբունքների դեմ բողոքի։ Բողոքականության հիմնադիր է համարվում կաթոլիկ նախկին վանական Մարտին Լյութերը, որի հռչակած 95 թեզիսները (1517թ.) բողոքական դավանաբանության հիմքն են հանդիսանում։ Հայկական միջավայր (Կոստանդնուպոլիս) բողոքականությունը մտել է 19-րդ դարի կեսին, իսկ ՀՀ տարածքում իր պաշտոնական գործունեությունը ծավալում է վերանկախացումից ի վեր։ Այսօր աշխարհում հաշվվում են բողոքականության 100-ավոր ուղղություններ, որոնցից Հայաստանում առավել հայտնի են՝ Ավետարանական եկեղեցին, Յոթներորդ օրվա ադվենտիստենրը, Խարիզմատական կոչվող շարժման տասնյակ ճյուղավորումներ (Կյանքի Խոսք, Ռեմա, Հոգեգալստականներ (Հիսուսնականներ) և այլն)։

Հաշվի առնելով դավանաբանական, աստվածաբանական և պաշտամունքային-ծիսական մի շարք տարբերությունները, ինչպես նաեւ որոշ դեպքերում տոտալիտար աղանդներին հատուկ գործունեությունը ՀՀ տարածում՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին բողոքականությունը չի դասում քույր եկեղեցիների շարքում և այդ հարանվանության հետևորդները մեզ հետ չեն գտնվում ուղղակի հաղորդության մեջ։ Թե որոնք են հիմնական այդ տարբերությունները, անդրադառնանք ստորև՝