Showing posts with label Շենուդա Գ. Show all posts
Showing posts with label Շենուդա Գ. Show all posts

18.3.12

ՄԵՐ ՏԵՐԸ ՆԵՐԿԱ Է - ՇԵՆՈՒԴԱ Գ


Ով Տեր, Դու ներկա ես. տկարները գիտեն, որ ներկա ես և մխիթարվում են, իսկ զորավորները դողում են` ներկայությունդ հիշելով: Ուրեմն, «Մեր Տերը ներկա է» բառերը հարուցում են և՛ բերկրանք, և՛ վախ, և՛ մխիթարություն, և՛ դառնություն:
Չնայած, որ Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին: Ինչպես, օրինակ, Սողոմոն Իմաստունը, երբ ասում է. «Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո, և ահա զրկվածներն արցունքների մեջ են, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց...» (Ժող. 4.1): Ինչո՞ւ, ուրեմն, ով Տեր, տեսնում ու լռում ես: