5.3.14

ԱՍՏԾՈ ՏԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԸ

Կարդալով բոլոր ստեղծագործություններն էլ «Նա Քահանա է» թեմայով՝ հասկացա մի պարզ ճշմարտություն՝ նրանք բոլորն էլ Աստծո տան հովիվներն են: Նրանցից յուրաքանչյուրը իր դերն ունի յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: Նրանք Աստծո տան սպասավորներն են, մեր և Աստծո միջև կապը պահողները, մեզ հոգևոր դաստիարակություն տվողները: Չնայած մենք հոգևոր դաստիարակություն պետք է ստանանք առաջին հերթին մեր ընտանիքներում և (փառք Աստծո ես ստացել եմ այդպիսի դաստիարակություն), բայց յուրաքանչյուր համայնքի քահանա նույնպես պիտի ունենա իր ակտիվ միջամտությունը անձի հոգևոր դաստիարակության հարցում: Յուրաքանչյուր քահանա պիտի քաջ գիտակցի՝ ինչքան բարդ և պատասխանատու գործ է իր ուսերին դրված: Եվ, երբ ես նայում եմ իմ շուրջբոլորը, տեսնում եմ, թե ինչքան աշխատանք կա կատարելու, ինչքան անարդար, չար ու վատ, անկուշտ ու ագահ մարդիկ կան կյանքում, բայց ոչինչ. Աստված մեզանից յուրաքանչյուրից պահանջում է ներողամիտ լինել և ինչպես Վիլյամ Սարոյանն է ասում, արհամարհենք չարն ու վատը, բայց ոչ չար ու վատ մարդկանց: 
Եվ ինչքան լավ կլիներ, եթե յուրաքանչյուր քահանա կարողանար գոնե տասը անհավատ մարդու դարձի բերել, ցույց տալ դեպի Աստված տանող ճանապարհը, կարողանար հասկացնել, որ մեզ տրված շատ կարճ, բայց հիասքանչ կյանքը մեզ տրվել է ապրելու համար, գեղեցիկը, բարին, լավը ստեղծելու, զարգացնելու համար: Շատ քահանաններ չեն բավարարվում եկեղեցիներում իրենց կատարած աշխատանքներով, և Աստծո խոսքը եկեղեցիներում տարածելուց բացի կազմակերպում են նաև հաղորդաշարեր հեռուստատեսությամբ, օրինակ՝«Դեպի տաճար», «Եղիցի լույս» և մի շարք այլ հաղորդաշարեր, որոնք ժողովուրդը դիտում է մեծ սիրով: Ես կուզենայի խնդրել բոլոր հոգևորականներին չբավարարվել եկեղեցիներում աշխատելուց, մտնեն տուն առ տուն, զրուցեն մարդկանց հետ, ցույց տան ճիշտ ապրելու ճանապարհը, եթե օգուտ չտա, վնաս հաստատ որ չի տա:
Սիրելի՛ քահանաներ, խնդրում եմ պայքարեք յուրաքանչյուր անձի փրկության համար, աղոթե՛ք բոլոր մարդկանց համար, որովհետև ընկերոջ աղոթքն ավելի զորավոր է: Երբեք մի մոռացե՛ք ձեր կոչումի մասին, տարածե՛ք սեր ու խախաղություն, ծառայե՛ք այնպիսի օրինակ, որը վայել է իսկական քրիստոնյային, այնպես արեք, որ մարդիկ դառնան իսկապես մարդ: 
Գիտե՞ք, ես հավատում եմ, որ գալու է այդ օրը, որ մարդը արժանի է լինելու իր կոչմանը. ճիշտ է, որպեսզի գա այդ օրը մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված, բայց պակաս քիչ բան էլ կախված չէ ձեզանից: Թող Աստված շատացնի ձեր հավատքը, տա ձեզ առողջություն, համբերություն, անսահման սեր մեր սիրելի քահանաներ, մեր սիրելի ԱՍՏԾՈ ՏԱՆ ՀՈՎԻՎՆԵՐ:
Նորկյանքցի Հայուհի
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային):

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...