12.2.14

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆԱԽՕՐԵԻՆ

2013թ. հունվարն էր, հրավիրեցին սբ.Սարգսի տոնին մասնակցեմ ուխտագնացության Թեղենիկի Սրբոց Նահատակաց եկեղեցի, կմտածեք ինչու էին հենց Թեղենիկ մեկնելու ուխտավորները, մի պարզ պատժառով՝ այնտեղ էր ծառայում Տեր Սարգիս աբեղա Այվազյանը: Սբ. Սարգսի տոնը Հայր Սարգսի համար առիթ էր մեկ անգամ ևս իր սերն ու նվիրումը փաստելու մեզ երկրավորներիս, քանզի Աստված գիտեր իր խոնարհ ծառայի սիրտը: Ցավում եմ, որ այդ պատարագին ներկա չէի:
Հայր Սարգսին բախտ եմ ունեցել տեսնել Արինջ գյուղի սբ. Հովհաննես եկեղեցում պատարագելիս: Անհնար էր, որ նրա հետ շփումը հետք չթողներ մեկի կյանքում: Իմ կյանքում որոշիչ էին Հայր Սուրբի տված խորհուրդները Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում:
Այնտեղ եղա ապրիլի 24-ին, մեկնել էինք փոքր խմբով, բայց եկեղեցին բազմամարդ էր.Երևանից եկածներին միացել էին մոտակա զորամասի զինվորները զորամասի հոգևոր սպասավորի հետ, իսկ տեղացի նվիրյալներից բաղկացած երգչախումբը հուզում էր բոլորիս: Ցուրտ էր, բայց մեզ ջերմացնում էր Հայր Սուրբի սրտից բխած խոսքը, ում քարոզի մեջ ամեն մեկս գտնում էր իր հարցի պատասխանը:
Այսօր սբ. Սարգսի տոնի նախօրեին չեմ կարող չհիշել Հայր Սարգսին, ով ծառայելով Սրբոց Նահատակաց եկեցեցում, նահատակվեց որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսօրվա վկա՝ հիշեցնելով, որ մարմնով ննջելը հավիտենական կյանքի սկիզբ է:
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...