20.10.10

ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ

«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել  նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս  լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»:

Սկսեց եղունգով քերել կարծրացած հողե հատակը: Քերածը խաչի պատկեր ստացավ:
«Ժամանակը մոտ է. պիտի խաչվեմ, պիտի խաչվեմ  այսպիսի մի խաչի վրա. անպայման պիտի խաչվեմ. ճիշտն այդ է. հանրությունը միշտ ճիշտ է, ճիշտ է անգամ սխալվելիս: Իսկ հիմա հանրությունը պահանջում է իմ մահը: Հանուն ճշմարտության ես չեմ խուսափի մահից, քանզի ձգտել մահվան, եթե այն ճշմարտության հաղթանակի համար չէ, կատարյալ հիմարություն է: Պիտի խաչվեմ... Չէ՛, մինչև խաչվելը պիտի մի լավ գանահարվեմ. սովորույթն է պահանջում: Ես գիտեմ, թե ինձ քանի՛ հարված կտան: Ճիշտ այնքան, որքան մարդու դժբախտություն եմ պատճառել: Օ՜, դա շա՜տ-շա՜տ է…»:
Բարաբբան ցնորվածի նման սկսեց բարձր-բարձր հռհռալ: Նրա խռպոտ ձայնի ելևէջները տարածվեցին մռայլ բանտի միջանցքում: Մետաղե ինչ-որ բան ուժգին դիպավ Բարաբբայի խցի փայտե դռանը:
- Ձա՛յնդ, շու՛ն,- լսվեց հեռվից (հավանաբար գիշերապահակն էր):
Բարաբբան իսկույն դադարեցրեց հռհռոցը:
«Շուն... Այո՛, այժմ ես շուն եմ, քանի որ մեջս գութ է զարթնել և մոռացել եմ, որ ժամանակին գիշատիչ գայլ էի: Ես շուն եմ... Այս ինչպե՞ս գայլից շան վերածվեցի: Որտեղի՞ց իմ մեջ այսքան գութ ծնվեց, որտեղի՞ց... Գո՞ւթ... Այս բառը կարծեմ կյանքիս մեջ առաջին անգամ եմ արտաբերում: Առաջին անգամ եմ ասում, բայց շա՜տ  եմ լսել այս բառը, շա՜տ: Այս բառը գրեթե միշտ լսել եմ սպանելուց առաջ, լսել եմ այդ նույն անմեղ մարդուց, որը պիտի մեռներ իմ իսկ ձեռքով: Հիմա ինձ էլ է այցելել այդ գութը: Ես էլ եմ պատրաստվում մեռնել: Բայց ես անմեղ չեմ և չեմ պատրաստվում գութ հայցել որևէ մեկից. ճակատագիրն ինձ համար այսօր մահ է նախատեսել»:
Բանտի միջանցքի վերջում բացվող դռների ձայներ լսվեցին: Լսվեց բանտապետի ահազդու ձայնը: Բարաբբայի ականջին մի քանի ծանոթ ձայներ էլ հասան: Նա ցատկեց տեղից, կաղալով մոտեցավ բանտախցի դռանը: Աչքը մօտեցրեց դռանը և լսողությունը լարեց: Ձայները մոտենում էին: Երևացին երկու ջահակիր զինվորներ` մերկ սրերով, ապա` երկու դատապարտյալներ` ձեռքերը ետև տարած, գլուխները կախ: Սրանց հետևում էին ևս երկու զինվորներ և բանտապետը: Բարաբբան ճանաչեց դատապարտյալներին. իր համախոհ հանցակիցներն էին: Որքա՜ն ժամանակ նրանք անբաժան էին եղել իրարից, քանի՜-քանի՜ անգամ միմյանց կյանք էին փրկել, իսկ հիմա... Հիմա իրենցից որևիցե մեկը ի վիճակի չէ մյուսին օգնելու. իրենք երեքն էլ համակերպվել են  իրենց դրության հետ. իրենք մահապարտ են...
Բարաբբան տրտմեց. հասկացավ, որ բնավ հեռու չէ այն պահը, երբ «մահվան ավետաբերները» կգան նաև իր ետևից: Նա մի տեսակ ընկրկեց, ետ-ետ գնաց և գլխիկոր նստեց իր տեղը` խոնավ լաթերի վրա: Լուռ էր: Աչքի առջևով սահում էին անցած տարիները: Հիշում էր հատված-հատված ամեն մի կատարված դեպք, և ամեն հիշողության հետ դեմքը նոր արտահայտություն էր ստանում: ... Զգաց, որ նյարդերը լարվում են, ձգվում ինչպես աղեղնալարը` երեքթևյանն արձակելուց առաջ: Գլուխը, որ թաքցրել էր ծնկների միջև, գիրթ բարձրացրեց և շեշտակի նայեց դեպի փոքրիկ խցի անկյունը: Առաստաղից ջուր էր կաթում. կաթիլ-կաթիլ, հավասար հաճախականությամբ ջուրը վայրէջք էր կատարում անկյունում ձևավորված ջրափոսի մեջ, և դրանից առաջացած չփոցը արձագանքում էր Բարաբբայի ականջներում:
Բարաբբան զայրագին ցատկեց տեղից, հատակից հափշտակեց լաթերը. ուզում էր նետվել դեպի ջրափոսը` դրանից առաջացած գանգ ծակող ձայնը կտրելու համար. աղմուկ լսեց. գոռում էին. բարձր էին գոռում. ամբոխ էր. իր անունն էին տալիս...
- Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն...- վերջապես կարողացավ հստակորեն լսել անվան տերը:
«Այո՛, ժամը եկավ: Ահա և ամբոխը, կատաղած ամբոխը, որ տանել չի կարողանում ինձ, պահանջում է իմ մահը: Ուրիշ կերպ տարօրինակ էլ կլիներ»,- մտածեց Բարաբբան և հենց տեղում ծնկեց. վախը հաղթեց իրեն:
- Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն,- նորից լսվեց խաժամուժի ձայնը:
Բարաբբայի ականջներում սկսեց զրնգալ իր անունը: Օ՜, երևի դեռ ոչ ոք այդքան նողկանք չէր զգացել այդ անունը լսելիս, որքան որ ինքը` ավազակապետ Բարաբբան այդ պահին:
- Խա՛չը հանի՛ր դրան ,- լսվեց հեռվից մի մենավոր, բայց զորեղ ձայն, և դրան արձագանքեցին ամբոխի հազարավոր անդամները: - Խա՛չը հանի՛ր դրան:
«Ահա և իմ դատավճիռը կատարված է: Այլևս անելիք չկա»:
Բարաբբան խոնարհվեց մինչև գետին և գլուխը սեղմեց տամուկ հողին:
...Լսվեց բացվող նիգերի ձայնը: Ծանր դուռը բացվեց` ծխնիներից անտանելի ճռռոց հանելով: Բանտախցից ներս լույս ընկավ: Բարաբբան բարձրացրեց գլուխը: Լույսի տակ պատկերվեց նրա ահազդու կերպարանքը` ունքից մինչև այտոսկրը ձգվող հսկայական սպին, որն ակներևաբար ստացել էր սրի հարվածից, ամբողջովին այլանդակ կեպարանք էր տալիս նրա դեմքին: Այդ հարվածը վնասել էր նաև նրա ձախ աչքը: Թվում էր, թե աչքի փոխարեն անհատակ խոռոչ է: Դեմքը պատված էր անհամաչափ աճած նոսր ու ցանցառ ընչացքով:
Բարաբբան կկոցեց աջ աչքը, որում դեռևս փայլում էր գիշատիչ վայրագությունը, որպեսզի կարողանար որոշել, թե ո՛վ էր իր դիմաց կանգնած: Մտնողը բանտապետն էր` հաղթամարմին և գեր մի հսկա` մաքուր սափրած ճաղատ գլխով: Նա ծանր-ծանր մի քանի քայլ առաջ եկավ ու կիսախավարի մեջ ցոլացնելով ոսկե ատամները` դիմեց Բարաբբային.
- Հե՛յ, սրիկա՛, շուտ ե՛լ տեղիցդ:
Բարաբբան պատրաստակամորեն ոտքի ելավ: Բանտապետը զննող հայացքով նայեց իրենից մի գլուխ ցածր ավազակին և ճաղատ գլուխը տարուբերելով` դիմեց նրան.
Գիտե՞ս, Բարաբբա՛, ինձ միշտ զարմացրել է այն, որ դու, ըստ շատերի, չափից դուրս վտանգավուր մարդ ես: Ախա՛ր, դու իսկի ավազակի տեսք էլ չունես: Դու քայլող դիակ ես, դու ինձ ավելի շատ հիշեցնում ես մաշված փալասի, քան ավազակի, առավել ևս ավազակապետի. քո պաշտոնը չի կարող անցնել շան լափ լինելուց, դու... Ինձ արդեն նյարդայնացնում է քո խզճուկ պատկերը, հետևի՛ր ինձ:
Բանտապետի խոսքերը հունից հանում էին Բարաբբային: Նա արդեն պատրաստվում էր նետվել բանտապետի վրա և խեղդել նրան մերկ ձեռքերուվ, բայց բանտապետի վերջին խոսքը` «հետևի՛ր ինձ», կասեցրեց նրա մտադրությունը:
«Ինչպե՞ս թե հետևիր: Տարօրինակ է,- մտածեց Բարաբբան,- մի՞թե բանտապետը թույլ է տալիս, որ ես ազատ քայլեմ իր հետևից: Արդյոք չի՞ վախենում, որ կարող եմ փախչել, վնաս հասցնել իրեն կամ ուրիշ մեկին:
Շո՛ւտ արա,- մռնչաց բանտապետը:
Բարաբբան, զարմացած բանտապետի նմանօրինակ վարմունքից, կատարեց նրա հրամանը: Անցնելով երկար միջանցքով` նրանք հայտնվեցին ընդհանուր մուտքի մոտ: Բանտապետը բացեց դուռը:
- Անցի՛ր,- հրամայեց նա:
Բարաբբան տարակուսած նայեց դիմացի հսկային:
«Ծաղրո՞ւմ է, ինչ է»,- մտածեց նա:
- Անցի՛ր, շո՛ւն, քեզ հետ եմ,- գոռաց բանտապետը:
- Ո՞ւր անցնեմ,- խռխռացնելով հարցրեց ավազակը:
- Դո՛ւրս, շա՛ն լակո՛տ, դո՛ւրս, դու ազատ ես, չհասկացա՞ր մինչև հիմա:
Բարաբբան քար կտրած նայեց բանտապետին:
- Ինչպե՞ս թե ազատ եմ: Այսօր պահանջեցին, որ ես խաչվեմ:
- Քո խաչը հիմա ուրիշի ուսերին է, տխմա՛ր, ուրիշը պիտի խաչվի քո փոխարեն: Բայց այ թե խաչ էր հա՜: Ես հատուկ հետևել էի, որ քեզ համար շատ «հարմար» խաչ պատրաստեին:
Ո՞ւմ ուսերին է,- չհասկանալով` ի՛նչ է կատարվում, հարցրեց Բարաբբան:
Հիսուսի, որ իրեն...
- Հիսուսը ես եմ,- բանտապետի խոսքը կտրեց Բարաբբան` տարօրինակորեն ուրախանալով:
- Տխմա՛ր, մի՛ կտրի՛ր խոսքս, որ ավելորդ հարցեր չտաս,- գոռաց բանտապետը և բռունցքով մի հարված հասցրեց Բարաբբայի այտին: Վերջինս գլորվելով   դուրս թռավ բանտի դռներից դեպի նախասրահը: Բարաբբայի աչքից սկսեց արյուն հոսել:
- Այդ ապուշ հրեաները, շո՛ւն, պահանջեցին քեզ արձակել և քո փոխարեն խաչը բարձրացնել Հիսուս Նազովրեցուն,- ասաց բանտապետը` դռներն իրար վրա բերելով: -Ի դեպ,- լսվեց բանտապետի բարձր ձայնը դռների ետևից,- Պիղատոսն ասում է, որ այդ մարդը բոլորովին անմեղ էր: Այնպես որ, շո՛ւն, դու պիտի մի ամբողջ հոտ զոհաբերես աստվածներին. նրանք քո հանդեպ բարյացակամ են:
Բանտապետի հռհռոցը թնդաց բանտով մեկ:
Բարաբբան դեռևս չէր կարողանում ըմբռնել, թե ինչո՛ւմն է բանը: Նա մոտ հինգ րոպե նստած մնաց նախասրահի խճապատ հատակին:
«Ինչպե՞ս թե... Իմ փոխարեն ուրի՞շն է խաչվում հիմա... Անկարելի է. ե՛ս պիտի խաչվեի, ես պիտի մեռնեի, ես, ե՛ս, ե՜ս... »:
Բարաբբան ցատկեց տեղից և կաղալով սկսեց վազել, որքան ուժ ուներ:
- Ես պիտի շուտ հասնեմ Գողգոթա... Իմ փոխարեն անմեղ մարդ... Իմ խաչի վրա մեկ ուրիշը... Ի՛մ խաչի վրա... Անկարելի է... Ավազակապետը ես եմ... Ուրեմն ես պիտի խաչվեմ... Ես մարդասպան եմ... Անկարելի է... - բղավում էր Բարաբբան ամբողջ կոկորդով` չդադարեցնելով վազելը:
«... Ուժ չունեմ, այլևս անհնար է վազելը, ոտքս ցավում է, շունչ չմնաց կրծքիս տակ, էլ չեմ կարող, չեմ կարող,- մրմնջաց Բարաբբան և թավալվեց գետնին:- Ջո՛ւր,- սկսեցին մրմնջալ նրա շուրթերը,- ջո՛ւր,  ջո՛ւր տվեք խմեմ, թե չէ հիմա կմեռնեմ,- շարունակում էր մրմնջալ նա` չորեքթաթ անցնելով հավաքված ժողովրդի բազմության միջով:
Խաժամուժը նրան խելագարվածի տեղ էր ընդունում: Ոմանք սկսեցին ծաղրել «խենթին», ոմանք էլ` ուժեղ քացիներ հասցրեցին նրա կողերին: Բարաբբան գլորվեց ցեխի մեջ:
-Ջո՛ւր, ջո՛ւր տվեք, անեծքի՛ սերունդներ, ջո՛ւր տվեք:
-Ծարա՜վ եմ,- լսեցին Բարաբբայի ականջները ինչ-որ մեկի ձայնը:
Բարաբբային թվաց` կրկին ծաղրում են իրեն:

Բավակա՛ն է, բավակա՛ն է ծաղրեք...- ցավագին գռմռաց նա և վրիժառությամբ լցված հայացքը ուղղեց քիչ առաջ հնչած ձայնի կողմը:
Նրա արնաշաղախ աչքն ընկավ դիմացի երեք խաչերից կենտրոնում գտնվող ամենամեծ խաչին: Բարաբբայի մարմնով սարսուռ անցավ: Չորեքթաթ մի քանի ոտնաչափ առաջ գնաց և կկոցած աչքով կարդաց խաչի վրայի վնասու գիրը`

«ՀԻՍՈՒՍ  ՆԱԶՈՎՐԵՑԻ`
ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»:
(2006)

23 արտահայտվիր:

Анонимный комментирует...
20.10.2010, 13:10

Giites tarorinak zgacoxutyun arajacva motss kardaluc.Vor skseci kardal,skseci xxjal nran,bayc mievnuyn jamank uraxac vro xixj e artnacel nramaej,vor sksel e lsel inqn iren,vor sksel e mtacel,zgal.Gites linum en mardiq voronq sxalner en anum,shaaaat chariq en gorcum,voronc gorceri masin mardiq ete imanain hastat Xach@ khanein,bayc irakanum da Nranq chem linum,ayl char@` Astco bacakayutyunn e da anum,qani vor nranq vat@ chen hastat,ete eutyamb aydpisin chen,hima el Baraban,na avazak er,mardaspan,bayc mard er,nra mej kar barin,kar,vori masin na el cgiter,kam porcel er aynqan xor@ taxel,vor angam dzayn@ clser,bayc hima ayd pateri mej,na mnacel er menak u ayd dzayn@ arden aynqan barcr er vor xlacnum er angam nran.Menq sxalakan enq,mexqi mej enq cnvel u aprum,bayc mez trvac e haskanal u gitakcel,gtnel u chanachel,tarberel u taranjatel charn u barin. Vomanc mot da karox e tevel mi qani amis,vomanc mot tariner,vomanc mot el angam mi voxj kyanq bavakan chi linum.Huysov em mez qich jamanak petq kga dra hamar...

ArturSrk комментирует...
20.10.2010, 13:28

Ուրախ եմ, որ հավանեցիր ու մի անգամից ըմբռնեցիր ասելիքս` չընկնելով հնարավոր կամ անհնար լինելու ծայրահեղությունների մեջ:Տա Աստված շատ քիչ ժամանակ պահանջվի, իսկապես տա Աստված: Քեզ էլ եմ նույնը մաղթում...

Հ.Գ. Մեկ էլ անունդ մյուս անգամ գրիր եթե դժվար չէ. գուցե ծանոթներ ենք :)

Анонимный комментирует...
20.10.2010, 13:41

Gites djvar e,irakanum djvar e inqn qez xostovanel,inqt qez nayel haylu mej u asel vro sxal e exel amen inch,vro sxal es aprel,sxal es arel amen inch,vor du inqnin sxal es,vor qo kyanq@ mi meeeeec sxal e exel.Es kyanq@ bajanum em inqs indz hamar,bajanum em` gitakic u angitakic,real u tvacyal,bayc ancum anel mekic myus@ aydqan el hesht che ays kyanqum,aravel evs erb menak es,erb menak es ez hamarum,erb qez ays kyanqic ches hamarum,erb ches gtnum qez,erb izgoy es qez sgum,nerir hayeren bar@ chei hishum.ays amen@ madrun shexum e u tanum inqnakorcanman,inchpes mer herosin...

Анонимный комментирует...
21.10.2010, 0:19

kecces

Анонимный комментирует...
21.10.2010, 7:17

Շատ հավանեցի, երբեմն շատ հետաքրքիր է մտածել այն մարդկանց մասին, ում կոնկրետ իրողության մեջ կարևոր դեր է հատկացված, բայց ընդհանրապես չի խոսվում նրանց հոգեվիճակի ու մտածմունքների մասին, ու կյանքին նրանց դիտակետից նայելով մեր մտահորիզոնն ընդլայնվում է:
Շնորհակալ եմ, Արթուր սարկավագ, էս հետաքրքիր շարադրանքի համար. հույս ունենանք, որ իրականում հենց այդպես էլ եղել է... :) Նունե Լ.

ArturSrk комментирует...
22.10.2010, 7:20

:) Իրականում այդպես էլ եղել է Նունե ջան... Էն իմաստով, որ Քրիստոս խաչվել է ցանկացածիս փոխարեն, այդ թվում և բարաբբաների...

Ես եմ շնորհակալ բոլոր արձագանքողներին:

ArturSrk комментирует...
22.10.2010, 7:25

Դիանա ջան անցումը, որը նշել էիր, իրականում շատերը մեր շրջապատում անգամ անհնարին են կարծում. դրա լավագույն ապացույցն է «Կարմիր կովը կաշին չի փոխում» խոսքը: Իրականում ցանկացած սխալի շտկման համար կա ճանապարհ, կա ճանապարհ որը անգիտակիցից տանում է դեպի գիտակից (կարծում եմ դու այն գտել ես) և այդ ճանապարհը կոչվում է խաչի ճանապարհ... փրկության ճանապարհ:

Анонимный комментирует...
22.10.2010, 8:27

Gites chem sirum ayd artahaytutyun@, chem sirum ayn mitq@ vor "ete mard mi ban arel e mek angam ha el kani da",nor kardum ei henc ayn barer@ Surb Griq vortex asvum e nereq vor nerveq,qnnadatel,pnovel,viravorel ays amen@ aynqan hesht e,isk sirel nerel,haskanal,ajakcel,apaven linel aha te inchn e djvar.Mardiq dajan en...

Анонимный комментирует...
05.11.2010, 20:46

Tpavorich er..
Chisht e, vor Baraban dardzi e ekel ev aprel inchpes surb? (es poqr ei, vor ed masin inch-vor ban lseci, u hima lav chem hishum).

ArturSrk комментирует...
06.11.2010, 8:53

Ես անձնապես նման բան չգիտեմ, բայց լավ կլիներ եթե այդպես լիներ :) Ավետարաններում շատ քիչ է նրա մասին խոսվում... Այնպես որ հավանաբար մնում է լոկ երևակայել:
Խնդրեմ մյուս անգամ Ձեր անունն էլ հայտնեք :)

Աննա комментирует...
21.04.2011, 20:13

Տե'ս,Ես քեզ չեմ մոռանում,ահա ես իմ Ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ...

Աննա комментирует...
21.04.2011, 20:18

Աստված մեզ ստեղծեց իր ձեռքերով,իր պատկերով և նմանությամբ...նշանակում է`Աստծո սերն ու բարությունը դրոշմված է մեր էության մեջ:

Աննա комментирует...
21.04.2011, 20:37

Ասածս ինչ է`Աստված է մեզ արարել,իսկ Աստծո գործերն անքննելի են և ուրեմն մեր սրտերի դեպի լույսը տանող ճանապարհները նույնպես,և ընդհանրապես Աստծո և ուրեմն մեզ համար անհանրին ոչինչ չկա!!!!

Narine комментирует...
22.04.2011, 15:27

Amenqs el mi characac barabba enq, meks mi qich shat, meks mi qich qich, bayc zerc chenq mexqeric ev voch meks.
Tox vor das lini amenqis ays patmutyune.
Shnorhakal em, xorhelu texiq tvec...

Edgar комментирует...
23.08.2011, 20:24

Հետաքրիքր էր.... մեզնից ամեն մեկը մի Բարաբա է.... մեր փոխարեն 2000 տարի առաջ ինչ որ մեկը խաչվել է.. ու մենք շարունակում ենք ապրել այնպես կարծես ոչինչ էլ չի եղել....Բարաբան ինչպիսի ավազակ էլ լիներ եթե իմանար , որ իր փոխարեն մեկ այլ անմեղի են խաչել հաստատ դարձի կգար... իսկ մենք....

Beatle комментирует...
24.08.2011, 11:03

Հիշեցի վարպետն ու Մարգարիտան գրքում վարպետի պատմությունը պոնտացի Պիղատոսի մասին: Պիղատոսն էլ չէր ուզում Հիսուսի մահը, սակայն պարտավոր էր ենթարկվել հանրության կամքին:
Ես Պիղատոսին ու Բարաբային տեսնում եմ մի հարթության վրա, ամեն ինչ եղավ որ կատարվեն մարգարեությունները, նրանք միայն գործիքներ էին, որոնց միջոցով իրականացավ գրվածքները: Վերը նշված պատմությունում Հիսուս ներեց Պիղատոսին և մահվանից հետո տարավ նրան իր հետ, ով գիտի, միգուցե Բարաբային էլ է տարել իր մոտ:

ԱՆԻ комментирует...
24.08.2011, 15:45

Մեկնաբանությունները բովանդակալից էին,համակարծիք եմ Էդգարի հետ, միայն թէ ոչ թէ ինչ-որ մեկը,այլ Աստծո սիրելի որդին,և ի վերջո Քրիստոս եկավ մեղավորների համար:Իսկ բարաբան դարձի է եկել,եթե չեմ սխալվում նրան ևս խաչի են բարձրացրել:

Анонимный комментирует...
09.11.2011, 20:45

indz el anchap dur ekav. yes sirum em erb mardkanc hogevichak@ sksac amenachnchin manramasnutyunic nkaragrvume, aydpes aveli lav patkeracum es kazmum tvyal mardu masin,u @ndhanrapes, karcum em vor amenabard@ henc ayspisi nkaragrutyun taln e, ayn el mahic araj unecac zgacoxutyunner@, shat hetaqrqir er... ev mek el uzum ei harcnei hnaravor e vor barabban iroq dardzi e ekel HISUSI xachveluc heto te sa parzapes grvel e ayspes... Shorhakalutyun Artur sarkavag.

Armen комментирует...
23.02.2012, 20:25

Տեր Հայր ջան մի շնչով կարդացի

Շատ իրական ու իրատեսական էր գրված, կեցցեք, նույնիսկ մտածեցի, որ ինչ-որ պարականոն Ավետարանից է մեջբերված, բայց հետո հասկացա որ Արթուր սրկ-ի ձեռագիրն է:

Աստված շնորհքդ շատացնի Տեր Հայր ջան, Սբ Հոգով լցված շարունակեք գրել...
Նորից ասեմ, ՇԱԱԱՏ ԼԱՎՆ ԷՐ, ՇԱՏ ՇԱՏ

Srk. комментирует...
24.02.2012, 6:57

Շնորհակալ եմ գնահատելու համար: Կարևորը ընթերցողն ըմբռնի ու ընդունի որ ամեն մեկս էլ Բարաբբա ենք և մեզ Քրիստոս փրկել ու փրկում է:

Анонимный комментирует...
27.02.2012, 11:31

txrutyn@ patec hogis,karces es el nerka ei ayntex,u sarsapeci ayd orva shunch@ zgalov,menq bolors //Barabbaner//enqu Hisus mer poxaren xachvec.....

Srk. комментирует...
25.06.2012, 14:56

Asyinka Tadevosyan · Facebook

«ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ`.
ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ» INRI 'IESVS NAZARENVS REX IVDAEORVM".

Анонимный комментирует...
03.11.2012, 10:31

Ashkrahi bolor matdik stekhtsvum en Astso shnorhiv, isk Astvats chi karokh stekhtsel charik. Mardik irenk en enknum chari azdetsutyan ta davajanelov Astson. Bayts es havatum em vor angam amena char madre srti khorkum uni pahats mi mu ankyunum bariutyun,, ev ush te shut ayd sirte hamberutyan bajaki pes ltsvelov,, durse netum ayd barutyune,, lini da khekhji zgatsumov, te hents GUT asvatsov. Gitek im shat harazat mardun spanel en,, 20 tari araj,,, es 20 tarva mej aydpesel chkarokhatsa atel ayd mardaspanin,, kani vor es havatum em vor mi or hastat Barabai pes,, ir srtnel kbatsi janaparnere depi GUD,,, zkhjank,,, ev havatk. Ov giti migutse nael Barabai pes zkhjatsele,,, Petke karokhanal nerel,,, ev akhotel nuynisk hantsagortsneri hamar, vor mi or nrank jisht dardzi gan ev Tere neri irents.

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...