Այո՛, այո՛, զարմանալու ոչ մի բան
չկա, պատկերացրեք, որ քրիստոնեության ծնունդի առաջին դարերին հեթանոսները հենց «մարդակեր» էին անվանում Քրիստոսի հետևորդներին։ Կաննիբալիզմի մեջ այս մեղադրանքները ձգվեցին մինչև
4-րդ դարը։ Անշուշտ այս ծանր մեղադրանքը արդյունք էր սխալ ինֆորմացման ու նորահայտ
միաստվածական կրոնի հանդեպ հակակրանք առաջացնելու ձգտման, սակայն «կես լուրջ, կես կատակ»
ասած՝ դրանում որոշակի ճշմարտություն կար։ Այդ ճշմարտությունը ամփոփված է Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերում՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չեմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6։54-57)։