Կարո՞ղ եք արդյոք երևակայել, որ ամենապարզ, առաջին դասարանցուն անգամ հայտնի մաթեմատիկական գործողությունը՝ 1+1, արդյունքում հավասար լինի մեկի: Թերևս սա անհեթեթություն է գիտակցության համար, սակայն ոչ այն պարագայում, երբ գիտակցության կրողը քրիստոնյա է: Անգլիայում՝ Քեմբրիջի համալսարանում գտնվող մի հին ձեռագրում, պահպանվել են ավետարանական բովանդակությամբ պատառիկներ, որոնք չեն մտել Աստվածաշնչի՝ այսօր մեզ հայտնի տեքստի մեջ: Այդ պատառիկներից մեկում պատմվում է, թե ինչպե՛ս Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, հարց են ուղղում, թե ե՛րբ կգա Աստծո Արքայությունը, Նա պատասխանում է. «Աստծո Արքայությունն արդեն իսկ եկել է այնտեղ, որտեղ երկուսը այլևս երկուս չեն, այլ՝ մեկ…»: Խոսքը քրիստոնեական ընտանիքի մասին է, ուր Պսակի Սուրբ խորհրդով (խորհուրդները, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում 7-ն են, հոգևոր-ծիսական արարողություններ են, որոնց շնորգիվ մարդ արարածը բացառիկ հնարավորություն է ունենում փոխհարաբերության մեջ է մտնել Աստծո՝ Սուրբ Երրորդության և Նրա շնորհների հետ) 2 առանձին էակներ՝ տղամարդ և կին, միավորվում են աստվածային օրհնությամբ ու շնորհով՝ դառնալով մի (1+1=1). «…երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մատթ. 19:5):
Showing posts with label խաչ. Show all posts
Showing posts with label խաչ. Show all posts
2.5.11
27.4.11
ԳՈՎԱԶԴԻՑ մինչև ԱՐԱՄԱԶԴ
Հարգարժան ընթերցողը երևի միանգամից կմտածի. «Տեսնես ի՞նչ կապ կարող է ունենալ գովազդը Արամազդի հետ»: Կանխավ նշեմ, որ հենց հարցն էլ այն է, որ կապ ընդհանրապես գոյություն չունի, ճիշտ այնպես ինչպես կապ չես գտնի հայկական եթերում գովազդվող որոշ ապրանքատեսակների և գովազդի նյութի, բովանդակության միջև:
Labels:
PR,
աղանդ,
Արամազդ,
գովազդ,
եկեղեցի,
խաչ,
Հայոց Եկեղեցի,
հոդված,
մայր տաճար,
սարկավագ
22.4.11
ԿՐԱԿ
Labels:
ակնթարթ,
Աստված,
Ավագ շաբաթ,
արձակ,
գեղարվեստական,
Զատիկ,
ինչո՞ւ,
խաչ,
Հիսուս Քրիստոս
20.4.11
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…
![]() |
«Սէր անուն Յիսուս» /Արթուր սրկ. Սարգսյան/ |
Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի:
Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ…
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։
20.10.10
ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ
«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»:
Labels:
ապաշխարություն,
Աստվածաշունչ,
ավազակ,
արձակ,
Բարաբբա,
գեղարվեստական,
խաչ,
Հիսուս Քրիստոս,
փրկություն