Showing posts with label այլ. Show all posts
Showing posts with label այլ. Show all posts

7.10.13

ՓԽՐՈՒՆ ՀՍԿԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԼԻՆՈՒՄ (ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԻԿ շարքից)

Ինձ ասում էին. - ...Նշանը, բանաստեղծ մի տղա է, Պատարագներին շուտ-շուտ է գալիս. Վարազդատի ընկերն է...
Չէի ճանաչում:
Ու մի օր շատ պատահական ծանոթացնում են եկեղեցում.
- Նշանն է...

Մարմնով շատ փոքրիկ է՝ ճնճղուկի նման, մի փոքր կողքի վրա կորացած, աչքերը, որ ակնոցի տակից պսպղում են ինչ-որ գերկենսական փայլով անընդհատ ներքև է հառում, խոսքը հանգիստ է, ժպիտը՝ մանկական: Չէ՛, թող ոչ ոք այս որոշիչների շարքում բացասական որակումներ չփնտրի: Բանաստեղծի կերպարում, ինչպես և նրա բերանի մեջ, աննշան մանրուքներն իսկ կոլորիտային շքեղության են վերածվում:

29.8.13

ԻՆՁ և ԻՄ ԵՂԲԱՅՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Տարիներ առաջ էր, երբ համացանցի (ինտերնետ) վերաբերյալ մի հաղորդում էի դիտում, ի շարս նորագույն այս գյուտի բերած վնասների՝ մատնանշվեց նաև դրա առաջադրած մի մարտահրավերը գրականությանը: Պարզվում է, որ էլեկտրոնային նամակներից օգտվելու պրակտիկությունն ու հարմարավետությունը վերացման վտանգով են սպառնում գրականության էպիստոլյար՝ նամակագրական, ժանրին: Բայց վերջերս մեր եկեղեցականներից մի քանիսը կարծես հանձն են առել պայքարել այս վտանգի դեմ՝ միևնույն ժամանակ ծանոթ չլինելով այս ժանրի առանձնահատկություններին:

Իսկ ընթերցողը... Դե շատ մեծ է ուրիշի նամակները կարդալու և քննարկելու գայթակղությունը... 

25.7.13

ԻՄ 100 ԴՐԱՄԸ - Mein Kampf

Երևանում տիրող «երթուղային» եռուզեռը առանց ոգևորության դիտել չի լինում: Ինչպես ընկերներիցս մեկը շատ լավ նկատեց, մարդկանց մեջ արթնացել է սերը: Այո՛, երբ մարդը դադարում է միայն ինքն իր մասին մտածելուց և աչք չի փակում նեղության մեջ հայտնված իր մերձավորի խնդրի վրա ու օգտակարություն է ցուցաբերում, ինքնաբերաբար դառնում է մի Բարի Սամարացի՝ իրական արժեք հաղորդելով իր քրիստոնեությանը, իր հայրենասիրությանը, իր՝ մարդ լինելու հանգամանքին:
Ի՞նչն է առավել արժեք տալիս այս շարժմանը, որտե՞ղ է թաքնված նրա գաղտնիքը: Գաղտնիքը ինքնաբուխ ընթացքի մեջ է, սրտի պոռթկումի, արդարության պահանջի մեջ է: Նկատե՛ք, ոչ ոք ամբիոններից չի բարձրագոչում, ոչ ոք քաղաքական ծրագրեր չի առաջարկում, այլ բոլորը՝ հայտնի, թե անհայտ առաջ են գնում ուղղակի սիրուն տրված՝ հանուն արդարության:

21.1.13

ՄԻՆՉՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՖԻԼԻՊԻԿ

Բազում ընթերցողների խնդրանքով, և մանավանդ, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը, ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հայտնի երգի նորահայատ (բայց և բացահայտ) վերաձևակերպումը: Խնդրում եմ չքաղաքականացնել :D: Անհրաժեշտ է կատարել «Բարի արագիլ» երգի մեղեդիով (ժամանակ գտնեմ մեկ հատ էլ «կարաոկե» կպատրաստեմ :D ):


Էպոսագետ չեմ, ոչ էլ օլիգարխ,
Բայց երազում եմ դառնալ նախագահ,
«Ազատ հայրենիք, երջանիկ երկիր»,
Ինձ ընտրեք, ինձ ընտրեք, մարդի՛կ…

(կրկներգ) 
Քվեաթերթիկ, բախտի քվեաթերթիկ,
Ընտրություն ձմռան՝ նախագահական,
Տուփիս մեջ ընկիր, քվեաթերթիկ,
Որ ժողովրդիս դարձնեմ տարագիր… (2 անգամ):

Նախընտրական շտաբ, քարոզ ու ծախսեր,
Փող է ինձ պետք շտապ, օգնեք, ընկերնե՛ր.
Ընտրվեմ, թե չէ, խոստանում եմ ձեզ
Աթոռներ, փափուկ աթոռներ...

(կրկներգ)


Հ.Գ. Ուշադրություն. հեղինակային իրավունքները խիստ վերահսկվում են:



Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

26.12.12

ԴԻՄՈՒՄ ԻՄ ԸՆԿԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելիներս,
հակառակ ձեզ մոտ իշխող նախատոնական տրամադրությանը, թույլ տվեք մի փոքր փչացնել ձեր տրամադրությունը ձեր իսկ անբարեխիղճ գործընկերների պատճառով: Ես գիտեմ, ես ինքս էլ  այն կարծիքին եմ, որ դուք իրենց արարքների համար ոչ մի պատասխանատվություն չեք կրում և ոչնչով հաշվետու չեք ինձ, բայց հիմա միայն դուք կարող եք լսել ու ճիշտ արձագանքել իմ մտածումներին և «ցավին»: Դուք ինքներդ էլ, ճանաչելով ինձ, գիտեք որ հաճախ խնդիրներին վերաբերվում եմ սոսկ ժպիտով, բայց այս անգամ... Հինգ օր առաջ Հայաստանի առաջատար լրագրական կայքերից մեկը (անունը չեմ ցանկանում հրապարակել, որ «մրոցի» չստացվի) հրապարակել էր մի հոդված, որում, առանց թույլատվության, օգտագործել էր մի լուսանկար` վերցված ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՑ (նկարը տե՛ս ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԼՈՒԾԵԼ Է ԴԵՌԵՎՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ):