Showing posts with label Պսակ. Show all posts
Showing posts with label Պսակ. Show all posts

19.11.13

ՀԱՍ-ՉՀԱՍ

Խոսենք ոչ այնքան բարդ, որքան խճճված մի թեմայի մասին, որի դրդապատճառ, որքան էլ որ անհեթեթ հնչի, հանդիսացավ հայկական սերիալներից մեկը: Բանն այն է, որ սցենարիստի թեթև ձեռքով սյուժեում այնպես է ստացվում, որ իրար սիրահարվում կամ միմայնց հետ ամուսնական կապի մեջ մտնելու պատրաստակամություն են հայտնում ինչ-որ մեկի զավակները և այդ ինչ-որ մեկի սանիկները:
Եթե «հանճարեղ» սցենարիստը տեղյակ չէ, ապա ասեմ, որ արդեն դարեր ի վեր ամուսնության նմանօրինակ դրսևորումը  հոգևոր-բարոյական անթույլատրելի նորմ է հայերիս մեջ, ինչպես որ ասենք՝ անթույլատրելի է մերձավոր ազգականների ամուսնությունը: Եկեղեցական տեսանկյունից կնքահոր հարազատ զավակը և հոգեզավակը դիտարկվում են արյունակից քույր կամ եղբորը համահավասար, հետևաբար ամուսնությունն այս երկուսի միջև եկեղեցու կանոնական տեսանկյունից համարվում է արյունապղծություն:

Հիմա ընթերցողը կարող է մտածել, թե պարապ է այս մարդը, որ սերիալային ինտերպրետացիաներ է անում: Ո՛չ, ուղղակի նպատակս սերիալ դիտողների մոտ (իսկ այդպիսիք տասնյակ հազարավորներ են) սխալ կարծիքի ու տեսակետի ձևավորումը հնարավորինս կանխարգելելն է (չնայած որ այս սխալմունքի բուն արմատը ամենևին էլ սերիալը չէ):

6.7.11

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ


Ամուսնության թեմայով որևէ նյութ կամ խորհրդատվություն փնտրելու պարագայում, համացանցում լինի, թե գրախանութում, նյութերը և գրքերը բազմազան են ու բազմաբնույթ: Միայն թե բովանդակային առանցքը դրանցում, որպես կանոն, գրեթե նույնն է` սեռական կյանք, կանանց և տղամարդկանց իրավունքներ, ամուսնական զարդարանքներ ու ծառայություններ... Անշուշտ, սրանք ևս կունենան իրենց մեծ կամ փոքր կարևորությունները, բայց...
17-րդ դարի հանրահռչակ ֆիզիկոս և քիմիկոս Ռ. Բոյլը, ի պատասխան այն հարցի, թե որտեղ է թաքնված գիտության հիմնական սկզբունքը, պատասխանում է. 

«...Աստվածաշնչում. Աստվածաշնչի համեմատ բոլոր մարդկային գրքերը, նույնիսկ կոթողայինները, լոկ մոլորակներ են, որոնք իրենց բովանդակ լույսն ու փայլը ստանում են արեգակից»:

Այսպես, կարծում եմ, քչերը (խոսքս առաջնահերթ քրիստոնյաների մասին է) ամուսնությունից ու ընտանիք կազմելուց առաջ կիմանան, որ այլ աղբյուրներից առավել արժե նախ անդրադառնալ Աստվածաշնչին և ականջալուր լինել Աստծո Խոսքին, քանզի. «...կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը՝ կնոջ միջոցով, և ամեն ինչ՝ Աստծուց» (Ա Կորնթ. 11:11-12):

6.12.10

ԵԴԵՄ

                                                                              Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
Ես հիշում եմ քո ծնունդը…

Նոր  էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր  սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…

Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…