Showing posts with label Մատթ. 2:16-18. Show all posts
Showing posts with label Մատթ. 2:16-18. Show all posts

15.5.14

ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ - Մեկնություն

Մատթ. 2:16-18
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

16 Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում եւ նրա սահմաններում էին գտնվում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից:
17 Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե` Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ.
18 Ռաքելը լալիս էր իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլեւս չկային:


Մեկնություն
Հերովդեսի բնիկ հրեա չլինելը, այլ եդովմայեցի, Անտիպատրոսի զավակ լինելը իրեն տարօրինակ գործերի էր մղում: Մոգերի բերած լուրը, թե ծնվել է խոստացված Մեսիան, իր կասկածը մեծացրեց, և նա ուզեց ստուգել այդ իրողությունը: Քննել տվեց Ս. Գիրքը, մոգերին հանձնարարեց, որ իրեն լուր բերեն և ավետավոր լուսատուի երևալու ժամանակն էլ խնամքով ճշտել ուզեց: Իր կարծիքով, երբ որ մոգերը լուր բերեին, նորածնին ինչ-որ ձևով մեջտեղից վերացնելու կերպը կգտներ: Բայց արդյունքն այլ եղավ, որովհետև, ինչպես ասացինք (§ 15), նրանք առանց Երուսաղեմ մտնելու և լուր բերելու՝ իրենց երկիրը վերադարձան:
Հերովդեսը շփոթվեց և զայրացավ, որովհետև մտածեց, թե մոգերն իրեն խաբեցին, սակայն նորածնի Բեթղեհեմում գտնվելը ստուգվեց՝ թե´ մարգարեությունների մեկնությամբ և թե´ մոգերի այցելությամբ, որի լուրը իհարկե Հերովդեսին էլ հասավ: Այս դիպվածը Հերովդեսին իր նպատակն իրագործելուց ետ չկանգնեցրեց, և երբ սահմանված նորածնի վրա ուղղակի ձեռք դնելու փորձը չհաջողվեց, նա իր ծրագիրը տարածեց Բեթղեհեմի բոլոր նորածինների վրա: Նա հրաման տվեց, որ Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող բոլոր երկու տարեկանից փոքր տղաները սպանվեն, որպեսզի Քրիստոս էլ սպանված լինի նրանց հետ: Սպանության ձևը ցույց չի տրված, բայց առաքեաց կոտորեաց բացատրությունը բավարար է ցույց տալու, թե զինվորներն ուղարկվեցին Երուսաղեմից և Բեթղեհեմում տնից տուն փնտրելով`հրամանն իրագործեցին:

14.5.14

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ - Մեկնություն

Մատթ. 2:1-18
Հեղինակ՝ Սահակ Եպս. Մաշալյան
Աղբյուր՝ ՇՈՂԱԿԱԹ ՀԸ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

1 Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի որով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին.
2 «Ուր է հրեաների արքա՞ն, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ 
3 եւ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ՝ եւ Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։
4 եւ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե ուր պիտի ծնվի Քրիստոսը՞։ 
5 եւ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետեւ մարգարեի միջոցով այսպես է գրված. 
6 «Եւ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի երկի՛ր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին»։ 
7 այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։