Showing posts with label Ղուկ. 3:1-38. Show all posts
Showing posts with label Ղուկ. 3:1-38. Show all posts

31.7.14

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՐՈՎ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ - Մեկնություն

Մատթ. 3:11-12, Մարկ. 1:7-8, Ղուկ. 3:15-18
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից, Մարկոսի Ավետարանից, Ղուկասի Ավետարանից

ՄԱՏԹ. 3:11-12
11 Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 
12 որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհաւաքի իր շտեմարանում եւ հարդը կայրի անշեջ կրակով։

ՄԱՐԿ. 1:7-8
7 Նա քարոզում էր եւ ասում. «Իմ հետեւից կգայ ինձնից ավելի հզորը, որի առաջ արժանի չեմ խոնարհվելու՝ նրա կոշիկների կապերն արձակելու համար։ 
8 Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով։

ՂՈՒԿ. 3:15-18
15 Ժողովուրդը սպասման մեջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննեսի մասին հարց էին տալիս, թե՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 
16 Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զօրավորը, որի կոշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 
17 նրա քամհարը իր ձեռքում է՝մաքրելու իր կալը, հավաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշեջ կրակով։ 
18 Նա շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։

Մեկնություն
Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ. Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»: