Showing posts with label Հայոց Եկեղեցի. Show all posts
Showing posts with label Հայոց Եկեղեցի. Show all posts

28.4.12

7 ՄԻՏՔ ԳԱՐԵԳԻՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻՑ


Մարդու երջանկութեան ճամբան կը սկսի ապաշխարութեան մեկնակէտէն:

Մահը չի ջնջուիր. բայց մահը նաև չի կրնար ջնջել մեզ, եթէ  մենք յարութեան  հաւատքով կապրինք կեանքը. այդ հաւատքին ոյժովն է, որ խորտակած կըլլան անոր տիրապետութիւնը, որ վախի զգացումով կը նուաճէ և կընկճէ այն մարդը, որ անմահութեան և յարութեան հաւատքով չապրիր իր կեանքը:

Քրոստոնեայ կոչուիլ և քրիստոնէաբար չապրիլ` հակասական ապրումներու գոյավիճակ մըն  է, վատառողջ  և ժխտագործ:

21.4.12

7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ


Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:

Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:


Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:

31.3.12

ԶԱՏԿԻ և ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:

20.3.12

ԱՆՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՄ

Անկեղծ ասեմ` չեմ սիրում, երբ ինձ «գովազդում» եմ, ուստի պատահական չէ, որ այս գրառումս այսօր սկսեցի փոքրիկ ինքնապաշտպանությամբ. ինքնագովազդը համարում եմ անհամեստություն: 
Ինձ համար կարևոր էլ չէ, արդյոք ընթերցողը կիմանա, թե ո՛վ եմ ես, ինչով եմ զբաղվում, կարևորն այն է, որ մարդիկ հոգեսպան այս դարում փոքրիշատե շփվեն հոգևորի հետ, ճանաչեն ճշմարտությունը: Տվյալ պարագայում նպատակի համար որպես արդարացնող միջոց օգտագործում եմ բլոգը:

15.3.12

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ


Հայոց հողում եկեղցու հիմքի առաջին քարը դրեց աննենգ առաքյալը` Սուրբ Բարդուղիմեոսը: Լինելով իր երկրից հեռու Աստծո Խոսքի քարոչությամբ զբաղված` Բարդուղիմեոսը, Անձեվացյաց գավառում հիմնեց Հոգյաց վանքն ու այնտեղ անթեղեց Սուրբ Աստվածամոր պատկերը:
«
Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27), առավել ևս մարդը, հայ մարդը չէր կարող հայկական եկեղեցու նման կատարյալ շինություն վեր խոյացնել, եթե այդ շնորհը երկնքից տրված չլիներ նրան: