Showing posts with label Խորեն Մուրադբեկյան. Show all posts
Showing posts with label Խորեն Մուրադբեկյան. Show all posts

9.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/


1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Ա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնականաբար, ուրախ լինել չի կարող եւ ոչ խրախուսել, որ քրիստոնէական եկեղեցիներից որ եւ է մէկի կողմից պրոպագանդ մղուի Հայ եկեղեցու զաւակների մէջ՝ եկամուտներ ձեռք բերելու նպատակով: Այդպիսի մերձեցումն ու հասկացուղութիւնը օգտակար չէ ոչ Հայոց եկեղեցու եւ ոչ ընդհանուր քրիստոնէական տեսակէտով. դորա հետևանքն է եղել պառակտում, բուռն վէճեր, ատելութիւններ եւ նոյն իսկ փոխադարձ վնասարարութիւններ մի եւ նոյն եղբայրների մէջ, ինչպէս եւ քրիստոնէական հեղինակութեան եւ հմայքի անկում մեզ շրջապատող ոչ-քրիստոնեայ ազգերի աչքում: Կաթոլիկ եկեղեցին դարերի ընթացքում կատարել է այդպիսի փորձեր եւ յաջողել է նորան մասնաւոր համայնքներ կազմել եւ բեկորներ պոկել հայ ժողովրդից, բայց դորա հետ էլ մեծամեծ խռովութիւնների եւ անախորժութիւնների պատճառ դարձել, փոխադարձ հալածանքների եւ ատելութիւնների նոյնազգի եղբայրների մէջ շատ երկար ժամանակներ. կրօնական պառակտման հետեւանքն է եղել փոխադարձ սառնութիւն, իրարամերժ վերաբերմունք ի վնաս մեր փոքրիկ ազգութեան սերտ միութեան:

7.6.12

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/

1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական  հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում:
Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ


Մեծարգո՛յ եղբայր,
Ս. Հայրապետը՝  Տ. Խորէն Կաթողիկոս Ամենայն Հայոց, ստացել է Ձեր առաջին եւ երկրորդ գրութիւնները. բայց ուշացել է պատասխանը ինչ ինչ նկատումներով եւ մանաւանդ երկարատեւ հիվանդութեան պատճառով. այժմ յանձնարարել է ինձ պատասխանել Ձեզ՝ իւր տուած ընդհանուր ցուցումների համեմատ: