
Միջին տարիքից բարձր մի տղամարդ էր, երկար անհավասար մորուքով, մրոտ ձեռքերով, վրայից հօդս ցնդող «գարշահոտով», հագին՝ պատառոտված կեղտոտ տաբատ և մինչև կուրծքը բաց վերնաշապիկ: Երևաց մետրոյի վագոնի մյուս ծայրում. փող էր մուրում: Ոչինչ չեր ասում, մոտենում էր մարդուն, գլուխը լուռ խոնարհում ու ձեռքը ուղղակի երկարում էր դեպի մարդիկ: Ոմանք ընդհանրապես նրա կողմ էլ չէին նայում, ոմանք դեմքի դժգոհ արտահայտություն էին ընդունում, որոշները՝ ժպտում էին քաղաքավարի... Միայն մի մարդ ձեռքը երկարեց ու մետաղադրամ ձգեց: Կանգառ էր, անհաջող «որսից» հիասթափված դուրս եկավ վագոնից: Ինձ էլ էր մոտեցել, բայց... Մտածում ես, ի՞նչն է պատճառը համատարած այս անտարբերության... Ներկաներից շատ շատերի համար ոչինչ է այն, ինչ այս մարդը ուզում էր, բայց...