Showing posts with label Զատիկ. Show all posts
Showing posts with label Զատիկ. Show all posts

20.4.11

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…

«Սէր անուն Յիսուս»
/Արթուր սրկ. Սարգսյան/
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԵՐԵՆ` ԱՅՍՏԵՂ

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի:

Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ…
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։

18.4.11

«ՀԵՐՈՍՏՐԱՏԻ ՍԻՆԴՐՈՄ» կամ ՍԵՎ PR

Ովքեր մոռացել են, թե ով էր Հերոստրատը, հիշեցնեմ. Հերոստրատը հին հունական պատմության էջերում հայտնի ամենից վատահամբավ անձնավորություններից էր, ով սեփական անունը դարերի ընթացքի մեջ անմոռաց դարձնելու սնափառությունից դրդված կրակի մատնեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի հոյակերտ տաճարը` այդպիսով իսկապես (թեկուզև որպես ոճրագործ) հիշվելով հարյուրամյակներ շարունակ: Փաստացիորեն այն ինչ այդ ժամանակ արեց Հերոստրատը այսօր «ժամանակակից» հնչողությամբ անվանվում է «Սև ՓիԱՐ» (PR հապավումը`Public Relations բառակապակցությունից, որ թարգմանվում է որպես «հասարակական հարաբերություններ»: Հազվադեպ PR-ը մեկնաբանվում է որպես Personal Reputation` անձնական հեղինակություն):