Showing posts with label Աստված. Show all posts
Showing posts with label Աստված. Show all posts
19.11.12
«ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ». ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, թե՞ ՀՈՐԻՆՎԱԾՔ
Labels:
Discovery,
այլ,
Աստված,
Լեոնարդո դա Վինչի,
Հիսուս Քրիստոս,
Մարիամ Մագդաղենացի,
ֆիլմ
12.11.12
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԼՈՒԾԵԼ Է ԴԵՌԵՎՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Մարդկության պատմության մեջ, 20-21 դարերը առանձնանում են գենդերների միջև հավասարության հարցի առավել սրումով (ցավոք` հաճախ ոչ պատշաճ), ինչի արդյունքն ու ծնունդն են մի շարք հասարակական շարժումեր ու կազմակերպություններ, մինչև անգամ կանանց կողմից այդքան շատ սիրված Մարտի 8-ը: Այս հոսանքի մեջ քիչ չեն նրանք, ովքեր քրիստոնեությանը մեղադրում են խտրականությունը ավելի մեծացնելու մեջ` ասելով, թե այն, տղամարդկանց վերապահելով աննախադեպ իրավունքներ, կանանց զրկում է դրանցից:
Իրականում այն, որ Աստծո առջև կին և տղամարդ հավասար են, շեշտում է նաև Աստվածաշունչը Սուրբ Պողոս առաքյալի շուրթերով. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք.ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արվի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ էք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3:27-28): Ահա այս խոսքը կազմավորման առաջին իսկ դարերից կենսունակ է եղել նաև Հայոց Եկեղեցում, ինչի արդյունքում սեռրի իրավահավասարության հարցը հասարակական հնչեղություն է գտել և վերջնական վերահաստատման է արժանացել սրանից մոտ 100 տարի առաջ` 1917թ. ապրիլին (ավելի շուտ, քան ցիվիլ Եվրոպայում) Գևորգ 5-րդ Վշտակիր Կաթողիկոսի (1911-1930թթ) մի կոնդակում, որը ՍՊԱՍԱՎՈՐԻ խորհրդով հատվածաբար ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:
Մեր սիրեցեալ որդիներին եւ մեր Լուսոյ Մայր Ս. Էջմիածնի հարազատ զաւակներին, ամէն դասակարգի այր եւ կանանց, որոնք բնակւում են քաղաքներում եւ գիւղերում, ուրախակցական ողջոյն, Հայրապետական եւ Միածնաէջ Ս. Տաճարիցս եւ մեր Ս. Հօր բազմաչարչար Գրիգոր Լուսաւորչի առաքելական գահից օրհնութիւն.
Labels:
Աստված,
գենդեր,
Գևորգ Ե,
ընտրություններ,
կին,
հավասարություն,
Մարտի 8,
տղամարդ
22.10.12
ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Բոլորին է հայտնի, որ այլաբնույթ կրոնական կազմակերպությունները հաճախ են փորձում Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի և իրենց ուսմունքի միջև ընդհանուր գծեր ու նմանություններ փնտրել, գտնել ու հռչակել՝ ասելով. «Առաքելական Եկեղեցու և մեր միջև ոչ մի տարբերություն չկա. մեր հավատքը նույնն է. մենք ընդունում ենք նույն Աստվածաշունչը և Նիկիայի Հավատո հանգանակը»։ Անշուշտ, այս մոլորեցնող հայտարարության դրդապատճառները հասկանալի են։ Թեև մեկ անգամ արդեն խոսվել է այս թեմայի շուրջ, սակայն պետք չէ մոռանալ, որ խնդիրը ոչ այդքան տեքստերի մեջ է (որոնք հիմնականում նույնական են), որքան՝ դրանց մեկնաբանության։ Առհասարակ հավատքո հանգանակաները՝ հավատամքները (գրաբարից թարգմանաբար՝ «հավատում ենք») եկեղեցիների հավատքի սահմանումներն են՝ համառոտ բանաձևումներ, որոնցում ամփոփված է, թե ինչի՛ է հավատում տեղային տվյալ եկեղեցու հավատացյալը։ Բայց որքան էլ որ զարմանալի է, հավատամքները, որպես կանոն, ծնունդ չեն առել ինքնաբերաբար. հավատքի սահմանների ընդգծման կարիք է զգացվել այն ժամանակ, երբ որևէ աղանդ կամ հերձված փորձել է խեղաթյուրել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը։
16.10.12
ՄԱ՞ՐԴ, ԱՍՏՎԱ՞Ծ, ՄԱՐԳԱՐԵ՞, թե՞ ԱՌԱՍՊԵԼ. Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍԸ
Այսօր քննարկման կդնենք մի թեմա, որի պատճառ է հանդիսացել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը։ Վստահ
եմ, շատերդ եք այն անցել։ Եթե նկատեցիք, ասում եմ՝ «քննարկման կդնենք», այլ ոչ թե՝
«կներկայացնեմ», քանի որ թեման, որքան էլ որ կարևոր, բայց միևնույն ժամանակ անծայրածիր
է, քանզի վերաբերում է այն հարցին, թե «Ո՞վ
է Քրիստոս Ձեզ համար», ուստի բացի իմ կողմից ներկայացված հնարավորինս կարճ, ես
կասեի՝ մակերեսային անդրադարձից, սպասում եմ նաև ընթերցողների ակտիվ ու կառուցողական
մեկնաբանություններին բլոգի քննարկումններում։
Այսպիսով՝ «Ո՞վ է Քրիստոս
Ձեզ համար» հարցմանը մասնակցած 1000 հոգուց ստանում ենք ձայների հետևյալ բաշխումն
ըստ աճման կարգի՝
![]() |
Մեծացնելու համար սեղմե՛ք նկարի վրա |
Առասպել է - 2%
Պատմական անձ է - 3%
Մարգարե է – 7%
Այլ – 8%
Աստված է - 80%
Այժմ փորձեմ ճեպագրությամբ անդրադառնալ յուրաքանչյուր կետին՝
Labels:
աթեիստ,
Աստված,
Աստվածաշունչ,
Թ.Ա,
թեստ,
Հիսուս Քրիստոս,
հոգևոր,
փրկություն,
քրիստոնյա
12.10.12
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ /շարունակություն/
Խոստումիս համաձայն այսօր ներկայացնում եմ նախորդ գրառման շարունակությունը ազատ թարգմանությամբ։ Ճիշտն ասած, միայն թարգմանելիս նկատեցի, որ այս 2-րդ և 3-րդ կետերը բավական վտանգավոր պիտի լինեն և չպիտի ճիշտ հասկացվեն, եթե դեռևս չեք կարդացել այս թեմայով նախորդ գրառումը, ուստի ընթերցողիս պիտի խնդրեմ մինչև այս շարունակությունը կարդալը անպայման աչքի անցկացնել նաև նախորդ՝ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեման։ Կանխավ շնորհակալ եմ ընթերցելու և փոխըմբռնման համար։ Վայելեք՝
Երկրորդ՝ շատերին
վախեցնում է իրապես քրիստոնեական ողջախոհության սզբունքներին հետևելու միտքը, քանի
որ նրանք կարծում են (առանց փորձելու), որ այդ անհնար է։
Սակայն ինչ-որ բան փորձելիս չի կարելի մտածել, թե հնարով է արդյոք այդ կամ ոչ. չէ՞
որ քննական առաջադրանքի վրա մարդը այդ մասին չի խորհում, այլ փորձում է անել այն,
ինչի ունակ է։ Անգամ ամենաանկատար պատասխանը գնահատվում է, սակայն, եթե մարդն
ընդհանրապես չպատասխանի հարցին, ոչ մի գնահատականի էլ չի արժանանա։ Այսպես է ոչ
միայն քննությունների ժամանակ, այլ նաև՝ պատերազմի կամ լեռնագանացության, կամ էլ
երբ նոր են սովորում չմշկավարել, լողալ կամ հեծանիվ վարել։ Սառչած մատներով օձիքի
կոճակը կոճկելիս անգամ մարդը հաճախ անում է մի բան, ինչը անհնար էր թվում մինչ այդ
փորձելը. զարմանալի է, թե ինչերի ենք մենք ունակ, երբ մեզ այդ ստիպում է
անհրաժեշտությունը։