8.12.20

9. ՀԻՍՈՒՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
8. ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 1։1-17
1 Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի` Դավթի որդու, Աբրահամի որդու: 
2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը` Հակոբին. Հակոբը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին.  
3 Հուդան ծնեց Փարեսին եւ Զարային` Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.  
4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.  
5 Սաղմոնը ծնեց Բոոսին` Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբեդին` Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին.  
6 Հեսսեն ծնեց Դավիթ արքային: Դավիթը ծնեց Սողոմոնին` Ուրիայի կնոջից.
7 Սողոմոնը` Րոբովամին.  
8 Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Հոսափատին. Հոսափատը ծնեց Հորամին. Հորամը ծնեց Օզիային.  
9 Օզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.  
10 Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոսին.  
11 Ամոսը ծնեց Հոսիային. Հոսիան ծնեց Հեքոնիային եւ նրա եղբայրներին` Բաբելոնում գերության ժամանակ: 
12 Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին.  
13 Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին. Զորոբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.  
14 Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին.  
15 Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին.  
16 Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին` Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս: 
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դավիթը բոլոր սերունդները` տասնչորս սերունդ. եւ Դավթից մինչեւ Բաբելոնի մեջ գերությունը` տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչեւ Քրիստոս` տասնչորս սերունդ:

ՂՈՒԿԱՍ 3։23-38
23 Եվ ինքը՝ Հիսուսը, շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործը, և, ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, նա՝ Հակոբի, նա՝ Հեղիի, նա՝ Մատաթեի, 
24 նա՝ Ղևիի, նա՝ Մեղքիի, նա՝ Հաննեի, նա՝ Հովսեփի, 
25 նա՝ Մատթեի, նա՝ Ամոսի, նա՝ Նավումի, նա՝ Էսղիի, նա՝ Նանգեի, 
26 նա՝ Մաաթի, նա՝ Մատաթեի, նա՝ Սեմեիի, նա՝ Հովսեքի, նա՝ Հովդայի, 
27 նա՝ Հովնանեի, նա՝ Րեսայի, նա՝ Զորաբաբելի, նա՝ Սաղաթիելի, նա՝ Ներիի, 
28 նա՝ Մեղքիի, նա՝ Ադդեի, նա՝ Կոսամի, նա՝ Ելմոդադի, նա՝ Երեի, 
29 նա՝ Հեսուի, նա՝ Եղիազարի, նա՝ Հորամի, նա՝ Մատթեի, նա՝ Ղևիի, 
30 նա՝ Սիմեոնի, նա՝ Հուդայի, նա՝ Հովսեփի, նա՝ Հովնամի, նա՝ Եղիակիմի, 
31 նա՝ Մելլեի, նա՝ Մեննեի, նա՝ Մատտաթայի, նա՝ Նաթանի, նա՝ Դավթի, 
32 նա՝ Հեսսեի, նա՝ Ովբեդի, նա՝ Բոոսի, նա՝ Սաղմանի, նա՝ Նաասովնի, 
33 նա՝ Ամինադաբի, նա՝ Արամի, նա՝ Ադմեի, նա՝ Առնեի, նա՝ Եսրոնի, նա՝ Փարեսի, նա՝ Հուդայի, 
34 նա՝ Հակոբի, նա՝ Իսահակի, նա՝ Աբրահամի, նա՝ Թարայի, նա՝ Նաքորի, 
35 նա՝ Սերուքի, նա՝ Ռագավի, նա՝ Փաղեկի, նա՝ Եբերի, նա՝ Սաղայի, 
36 նա՝ Կայնանի, նա՝ Արփաքսադի, նա՝ Սեմի, նա՝ Նոյի, նա՝ Ղամեքի, 
37 նա՝ Մաթուսաղայի, նա՝ Ենոքի, նա՝ Հարեդի, նա՝ Մաղաղայելի, նա՝ Կայնանի, 
38 նա՝ Ենոսի, նա՝ Սեթի, նա՝ Ադամի, նա՝ Աստծու։

Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման բացատրություններից հետո, սկսում են Նրա մարդկային ծագման բացատրությունները: Մատթեոսը, դեռևս Հիսուսի պատմությունը չմատուցած, ներկայացնում է Նրա ազգաբանությունը, որպեսզի հաստատի, թե Աբրահամի զավակից և Դավթի ցեղից եկող Մեսիան Նա´ է, և այս պատճառով Աբրահամից մինչև Հիսուս ծնունդների մի շարք է առաջ բերում, որտեղ հորից որդուն անցնելով՝ հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:

Ազգաբանության մի ցուցակ ունի նաև Ղուկասը՝ տարբեր ձևով կազմված, որովհետև Հիսուսից սկսելով դեպի ետ է գնում և որդուց հորը անցնելով հասնում է մինչև Աբրահամ, իսկ այդտեղից էլ գնում է մինչև Ադամ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Հիսուս Քրիստոս ճշմարիտ մարդ է՝ Ադամի սերունդից:

Որքան էլ մենք նպատակ ունենք հետևել լոկ պատմական և ոչ թե քննադատական ոճին, սակայն կարևոր ենք համարում երկու ազգաբանությունների բաղդատելը, որովհետև այն ըստ էության մի պատմական բովանդակություն է, ամբողջացնողն է Հիսուսի պատմության: Արդ՝ թեպետև Մատթեոսն ու Ղուկասը հակառակ ուղղությամբ են քայլում՝ մեկը դեպի վերև, մյուսը դեպի ներքև, մենք Ղուկասի ցանկն էլ Մատթեոսի նման կվերածենք դեպի ներքև և նախապես երկու ցուցակները դեմ դիմաց շարելուց հետո կտանք անհրաժեշտ բացատրությունները տարբերությունների վերաբերյալ:

Երկու ազգաբանությունների պարզ ցուցակն իսկ ցույց է տալիս նրանց տարբերությունները, ինչը որ բազում դիտողությունների տեղիք է տվել: Մենք բավարարվում ենք հիշել գլխավորները և ամենահավանական լուծումներն առաջադրել:

Ղուկասն Ադամից վեր տալիս է նաև Աստծու անունը. «նա՝ Ադամի, նա՝ Աստծու», անշուշտ, առաջին մարդու աստվածաստեղծ լինելը ցույց տալու համար, որովհետև հնարավոր իսկ չէ կարծել, թե Ադամն այն կերպով է Աստծու որդին, ինչպես որ Սեթն է Ադամի որդին կամ Ենովսը Սեթի և մյուսները նույն կերպով: Ղուկասն ազգաբանական ցուցակ ունի նաև Աբրահամից մինչև Ադամ, որը չկա Մատթեոսի մոտ, և հետևաբար, համեմատելու կարիք չկա:

Աբրահամից մինչև Դավիթ երկու ցուցակներն էլ նման են իրար: Միայն մեր սովորական օրինակներում Ղուկասի ազգաբանությունը Եսրոնի և Արամի միջև երկու անուն ավելի ունի «նա՝ Ադմեի, նա՝ Առնեի», որոնք հունական և լատինական բոլոր օրինակներում էլ չկան և հատուկ են մնում միայն մեր թարգմանությանը:

Սակայն մեկնիչները ենթադրում են, որ Քարեսից մինչև Նաասովն 430 տարվա ժամանակահատվածի համար միայն երեք միջանկյալ ծնունդ՝ Եզրոմ, Արամ, Ամինադաբ, շատ քիչ է, և մյուս երկու անունները ավանդությունից վերցված լինելով են դրված ու ոմանց կողմից զեղչվել են Ծննդոց գրքում չհիշվելու պատճառով:

Դավթից մինչև վերջ երկու ազգաբանությունները բոլորովին տարբեր են, որովհետև Մատթեոսը վերցնում է Դավթի Սողոմոն զավակի ճյուղը, իսկ Ղուկասը՝ Նաթան զավակի, որը նույնպես Բերսաբեից է ծնվել (1 Մնաց. 3։5): Քանի որ տարբեր ճյուղերի անուններ են, հաշտեցնելու կարիք չի մնում, սակայն փնտրվում է այն պատճառը, թե ինչո՞ւ են դիմել տարբեր ճյուղերի: Սովորական դարձած մեկնություն է, թե Մատթեոսը Սողոմոնով է հասնում Հովսեփին, իսկ Ղուկասը Նաթանով իջնում է դեպի Մարիամ: Այս տեսակետը պաշտպանողների կարծիքով, «ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի» խոսքը միջանկյալ և փակագծված է, իբրև թե Ղուկասը նուրբ կերպով ուզում է Հովսեփին դուրս թողնել: Արդեն որ Հակոբի  անունն էլ հույն և լատին օրինակների մեջ չկա և առաջին անունը լինում է որ Հեղիի: Արդ՝ Հեղի և Եղիակիմ և Հովակիմ անունները միևնույնն են, ինչպես որ Հուդիթի գրքում նույն Եղիակիմ քահանան կոչվում է նաև Հովակիմ (Հուդիթ 15։5 և 15։9 ըստ լատին օրինակի):

Մեկ ուրիշ մեկնություն, որ ավելի ևս ընդհանրացել է հների մեջ ևս հաստատված է հին ավանդությամբ, ասում է, որ Մատթեոսի ազգաբանության համաձայն, Սողոմոնից սերած Մատթանը Հակոբ անունով զավակ ունեցավ Եսթա կնոջից, իսկ Մատթանի մահից հետո Եսթան ամուսնացավ Նաթանից սերած Մատաթի հետ, որից ծնվեց Հեղի անունով զավակը և Հակոբն ու Հեղին եղան համամայր եղբայրներ: Հեղին ամուսնանալով անզավակ մեռավ և իր համամայր Հակոբ եղբայրը, ըստ Մովսիսական օրենքի, պարտավորվեց վերցնել նրա կնոջը և իր մեռած Հեղի եղբորը  զավակ ու ժառանգ պարգևել (Բ Օր. 25։5): Այդ զավակը եղավ Հովսեփը՝ բնական զավակը Հակոբի և օրինական զավակը Հեղիի, բնական ճյուղով Սողոմոնից և օրինական ճյուղով  Նաթանից, բայց երկու կերպով էլ Դավթից և Աբրահամից սերված:

Իսկ Հովսեփի՝ Դավթի ցեղից լինելն արդյո՞ք բավարար է Քրիստոսի՝ Դավթի ցեղից լինելը հաստատել, քանի որ Քրիստոս կույս մոր զավակ է և ոչ Հովսեփից: Այս խնդրի պատասխանը այն է, թե Քրիստոս օրինական տեսակետով  Հովսեփի զավակ ընդունվեց, որովհետև Հովսեփը Մարիամ օրինավոր ամուսինն էր և հայրության փաստը օրինավոր ամուսնությունն է, և կուսական ծննդյան հրաշքը չէր կարող խանգարել կենցաղային և օրինական ձևակերպություններին: Մյուս կողմից Մարիամը Հովակիմի միամոր աղջիկ զավակն էր և Մովսիսական օրենքով անհրաժեշտ էր, որ նույնիսկ իր հոր ցեղից և տնից մեկի հետ ամուսնանար, որպեսզի ժառանգությունը  ցեղից ցեղ չփոխանցվեր (Թվեր 36։8): Իսկ Հովակիմն ու Հովսեփը պետք էր, որ նույն ցեղից ու տնից լինեին, որպեսզի Հովակիմի միամոր աղջիկը կարողանար Հովսեփին կնության տրվել, որով և Հովակիմի՝ Դավթի ցեղից լինելն է հաստատվում:

Երկու ազգաբանությունների մեջ միայն Սաղաթիելի և Զորաբաբելի անուններն են, որ նույն հերթականությամբ և գրեթե մոտավոր ժամանակով համաձայնվում են իրար հետ: Արդյո՞ք դրանք միևնույն ծանոթ և Բաբելոնից վերադարձող Զորաբաբելն ու իր հայրն են, թե նույն անուններով տարբեր անձնավորություններ: Կարևոր չենք համարում երկար հետազոտել, որովհետև երկու անունները բավարար փաստ չեն ընծայում տարբեր ճյուղերով կազմված և հազար տարվա ազգաբանության լուծումը տալու համար:

Ուշադրության ավելի արժանի է ազգաբանության մեջ մտնող անունների թիվը: Մատթեոսը դիտել է տալիս, թե Աբրահամից Հիսուս երեք տասնչորսներ են կազմված՝ Աբրահամից Դավիթ, Դավթից Հեքոնիա և Հեքոնիայից՝ Հիսուս: Իրոք որ Աբրահամն ու Դավիթը մեջը լինելով առաջին տասնչորսը ճշտվում է: Երկրորդը, սկսելով Սողոմոնից, հասնում է մինչև Հեքոնիա, սակայն Հովրամից (կամ Հորամ /Սրկ./) Ոզիա երեք անուն զանց է առնված: Մատթեոսը գրում է, թե «Հորամը ծնեց Օզիային», սակայն  Սուրբ Գրքի սողոմոնյան ճյուղագրության մեջ, Հովրամի որդին Ոքոզիան է (4 Թագ. 8։24), Ոքոզիայի որդին՝ Հովասը (4 Թագ. 11։2), Հովասի որդին՝ Ամասիան (4 Թագ. 14։1), Ամասիայի որդին՝ Ոզիան (2  Մնաց. 26։1): Այսպիսի հայտնի փաստի վերաբերյալ մոռացություն կամ անգիտություն և ոչ էլ  ընդօրինակության զանցառություն չի ենթադրվում, քանի որ տասնչորսի հաշիվը կա: Հավանակագույն է կարծել, թե Մատթեոսի կողմից զանց են արված, որովհետև նախանձահույզ հրեաների մեջ սովորություն էր զանց առնել այդ երեք անունները, ովքեր Աքաաբի և Հեզաբելի դստրերից էին սերվել և պիղծ էին նկատվում:

Երկրորդ և երրորդ տասնչորսերի մեջ Հեքոնիա անունը երկու անգամ է նշված, որով մեկը կամ մյուսը տասներեք է մնում, սակայն խնդիրը լուծվում է ընդունելով, որ երկու Հեքոնիաներ են եղել: Առաջինը Հովսիայի որդի Հեքոնիա կամ Եղիակիմ, և երկրորդը սույն Եղիակիմի որդի Հեքոնիա կամ Հովակիմ, ովքեր հաջորդեցին իրար (Երեմ. 22։8) ու երկրորդը՝ Բաբելոն տարվեց (Երեմ. 28։4), և Սաղաթիելը վերջինիս զավակն է (2 Մնաց. 26։1): Ըստ այսմ Հեքոնիաներից մեկին առաջին տասնչորսի մեջ դնելով և մյուսին՝ երկրորդ, թիվը ամբողջանում է: Վերջին տասնչորս համար 538 տարվա հատվածը կա և թերևս տասնչորս ծնունդները քիչ են թվում, սակայն ուրիշ կողմից տրված անուններն անհնար է համեմատել: Ամեն առիթով տասնչորս թիվը խորհրդավոր կերպով վերցված է որպես կրկնակի յոթ, իսկ յոթ թիվը միշտ խորհրդավոր է եղել ամեն տեղ և ամեն ժամանակ: Ղուկասի ազգաբանությունն էլ յոթանասունյոթ անուն է պարունակում, որ նշանակում է տասնմեկ յոթնյակ, և այս էլ խորհրդավոր կերպով բաշխված՝ երեք յոթնյակ Ադամից մինչև Աբևահամ, երկու յոթնյակ՝ Աբրահամից մինչև Դավիթ, երեք յոթնյակ՝ Դավթից մինչև Զորաբաբել, և երեք յոթնյակ էլ Զորաբաբելից մինչև Հիսուս՝ թեպետ Ղուկասը Մատթեոսի նման չի ցանկացել ուշադրություն հրավիրել: Այսքանը բավարար է Հիսուսի ազգաբանության մասին, որ, ինչպես տեսանք, բավական խնդիրների առիթ է տվել Ավետարանների համաձայնության մեջ և մենք չէինք կարող բոլորովին լռությամբ անցնել:

Հաջորդ գլուխը՝ 

ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

 

ԱՍՏՎԱԾ

 

Ադամ

 

Սեթ

 

 

 

Ենովս

 

Կայնան

 

Մաղաղայել

 

Հարեդ

 

Ենովք

 

Մաթուսաղա

 

Ղամեք

 

Նոյ

 

Սեմ

 

Արփաքսադ

 

Կայնան

 

Սաղա

 

Եբեր

 

Փաղեկ

 

Ռագավ

 

Սերուք

 

Նաքովր

 

Թարա

Աբրահամ

Աբրահամ

Իսահակ

Իսահակ

Հակոբ

Հակոբ

Հուդա

Հուդա

Փարես

Փարես

Եզրովն

Եսրովմ

-

Առնե

-

Ադմե

Արամ

Արամ

Ամինադաբ

Ամինադաբ

Նաասովն

Նաասովն

Սաղմովն

Սաղմովն

Բոոս

Բոոս

Ովբեդ

Ովբեդ

Հեսսե

Հեսսե

Դավիթ

Դավիթ

ՍՈՂՈՄՈՆ

ՆԱԹԱՆ

Ռոբովամ

Մատտաթա

-

Մեննա

Աբիա

Մեղթա

-

Եղեկիմ

Ասափ (Ասա)

Հովնամ

Հովսափատ

Հովսեփ

-

Հուդա

-

Սիմեովն

-

Ղեւի

-

Մատթեոս

Հովրամ

Հովրամ

Օզիա

Եղիազար

Հովաթամ

Հեսու

Աքազ

Եր

Եզեկիա

Ելմովդադ

Մանասե

Կովսամ

Ամովս

Ադդե

Հովսիա

Մեղքի

Հեքոնիա

Ների

Սաղաթիել

Սաղաթիել

Զորաբաբել

Զորաբաբել

-

Րեսե

Աբիուդ

Հովնան

-

Հովդա

Եղիակիմ

Հովսեք

-

Սեմեի

Ազովր

Մատաթիա

-

Մատթես

Սադովկ

Նանգես

-

Եսղես

Աքին

Նավում

-

Ամովս

Եղիուդ

Մատթես

-

Հովսեփ

Եղիազար

Հաննես

-

Մեղքի

-

Ղեւի

Մատթան

Մատաթ

-

Հեղի

Հակոբ

Հակոբ

Հովսեփ

Հովսեփ

ՀԻՍՈՒՍ

ՀԻՍՈՒՍ

 

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...