29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

Բարեբախտաբար, երեխայի հորաքույրը խորհուրդ է տալիս մկրտել աղջնակին և անպայման հանել աչքի հուլունքը երեխայի վրայից, քանի որ այն դեմ է Մայր եկեղեցու սուրբ հավատքին և Աստծուն: Այդպես էլ անում են և սնոտի իրը փոխարինում են օրհնված խաչով: Մեծ է լինում ընտանիքի ուրախությունը, երբ աղջիկը սկսում է ապաքինվել: Փոքրիկը առողջանում է:

Հարևանս ուշադիր լսեց այդ պատմությունը: Ես էլ հույսով լցվեցի, որ դա նրան խորհելու առիթ կտա: Վերջերս քացախահոտ չեմ առնում նրանց շքամուտքից: ՈՒզում եմ հավատալ, որ նա գիտակցել է իր սխալը: Սնահավատությունը պետք է վանել մտքից, առօրյա կյանքից, որպեսզի Քրիստոս գա, բնակվի մարդու մեջ և հեռու պահի չարից:

«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը... կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից։ Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես» 
(Բ Օր. 18: 9-12)։

6 արտահայտվիր:

Anonymous said...
30/05/2017, 10:43

Ընտանիքիս անդամներն անընդհատ աչքի ուլունքներ ու նալեր են գնում բալիկիս համար, նույնիսկ ազնիվ մետաղներից: Ինձ համար շատ-շատ դժվար է նրանց բացատրել, որ դա չարիք է: արդյունքում վեճ է դառնում և ես մեղավոր եմ դուրս գալիս: Տղաս արդեն երկու տարեկան է և չի կրել ոչ մի աչքի ուլունք: Փառք Աստծո առողջ է և Տերը պահպանում է նրան ամեն տեսակի փորձանքներից:

Unknown said...
30/05/2017, 18:41
This comment has been removed by the author.
Unknown said...
30/05/2017, 18:41
This comment has been removed by the author.
Anonymous said...
30/05/2017, 18:56

Էդ սնահավատությունը անտեղյակուցյունից է(կարմիր թել դաստակին,հորոսկոպ,աչքի հուլունք,բախտ բացեցի մոտ գնալ):Բա,հեռուստաալիքները,որ մեկ աստվածաշնչյան,եկեղեցական լուրեր են,մեկ էլիտար հարսանիք խոսում են հորոսկոպի եւ Էդ օրը նշաններին սպասվող առիթների մասին,բա էն Atv-ի էքստրասենսների հաղորդաշարը,բա յոգան ու դրա ատրիբուտները քարոզող ատրիբուտները։Անտեղյակ մարդն էլի,ով վախում է անհաջողությունից,հոգնել է պրոբլեմներից եւ ուզում է իմանալ ինչ կա սպասվելիք`կխորանա Էդ ցնդելիքի մեջ։Նոռմալ մարդը,Աստծուն հավատացողը պետք չունի վախով եւ սին բաներով ապրելու։Շարունակեք,անգամ եթե վեճեր կլինեն,չթողնեք երեխուն փոքրուց դարձնեն Էդ իրերին հավատացող։

Anonymous said...
30/05/2017, 20:00

Չերկմտել այն մարդկանց կարծիքի առաջ,ովքեր գտնում եմ,որ սնոտիապաշտությունն ու աստվածպաշտությունը զուգահեռ կարող են լինել։

Unknown said...
30/05/2017, 21:17

Տեխնիկական խնդիր եղավ ու պատահաբար ջնջեցի ամբողջ գրածս,բայց հոգ չէ։Նախորդի մեջ գրել էի,որ շարունակեք նույն ոգով եւ չհանձվեք։Եթե մկրտված չէ տղան,ապա մկրտեք,քանի որ մկրտությամբ մենք դառնում ենք քրիստոնյա եւ լինում Աստծո հովանու ներքո`պաշտպանված։Երեխայի մեջ մանկուց կրթեք հոգևոր արժեքները,կարդացեք իր համար Ս.Գիրքը,հաճախ տարեկան եկեղեցի,մասնակցել պատարագներին։Օգտակար կլինի նաև կարդալ Սարկավակագրքի այլ հղումները այդ թեմայով,դիմեք հոգևորականի,որպեսզի անհասկանալի թվացող հարցերը պարզաբանվեն։Պետք չէ ընդունել ձեր հարազատների կարծիքը,դուք եք երեխայի ծնողները ու խնամակալը երկրի երեսին։Եթե իմանաք ավելին,ապա ավելի հեշտ կլինի բանավեճի ժամանակ ձեր միտքն հասցնել նրանց ու ով գիտե,գուցե հասնի մի օր։Այս հոդվածի օրինակը,որ գրել եմ ու բեռնել է Տեր Հայրը այս բլոգում նույնպես կարող եք պատմել նրանց։Սնոտիապաշտությունը մեզանում տարածվում է հենց անգիտությունից։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...