10.2.14

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՑՈՐԴ

Առանց եկեղեցական հանդերձի Տեր Անուշավան քահանա Կոշեցյանին սովորական անցորդի տեղ կդնես: Ներկայումս սբ. Երրորդություն եկեղեցում ծառայող Տեր Անուշավանին ճանաչել եմ սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում նրա սպասավորության տարիներին: Եկեղեցի գնալիս միշտ տեսնում էի իրեն, տեսնում էի զբաղված այգու բարեկարգմամբ՝ կամ ծառերն էր ջրում, կամ հողն էր փխրեցնում, ձմռան ցուրտ ամիսներին սբ. Զորավոր Աստվածածնի բակը միշտ մաքուր էր, մարդկանց կթվար հրաշքով այդտեղ ձյուն չի տեղացել, այնինչ մի անցորդ էր ձյան շերտը սիրով մաքրել:
Անծանոթ անցորդ, ում տեսա եկեղեցում լրիվ այլ դերում: Հոգեվոր ծառան ավելի լավ մշակ է մեր հոգու համար, սակայն դա քչերն են տեսնում: Ինչպես հոգ է տարել եկեղեցու բակի և այգու համար, այնպես էլ իր հոտի համար, ամեն անծանոթի համար, անձամբ իմ կյանքում իր երկու խոսքով լույս և մխիթարություն է բերել: Այնքան գնահատելի է հոգեվորականն, ով առանց անունդ իմանալու կարող է կյանքդ հրաշքով լցնել: Շնորհակալ եմ Տեր Անուշավանին իր գովեստի խոսքի համար, ինչի շնորհիվ այսօր երգում եմ եկեղեցու երգչախմբում: Աշխարհում անցորդ Տեր Անուշավանը շատերիս կյանքն է մաքրել և ծաղկող այգի դարձրել: Հուսամ ամեն ոք իր կյանքում կհանդիպի նման անցորդի…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...