27.6.13

Թեստ - ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ

Տրված հարցերին անհրաժեշտ է տալ «այո» կամ «ոչ» պատասխանը:

  1. Կարծո՞ւմ եք արդյոք, որ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի մեջ կախված աչքի հուլունքը երաշխավորում է Ձեր անվտանգ երթևեկությունը:
  2. Համամի՞տ եք արդյոք, որ եթե 2 հարսներ հանդիպեն միմյանց, նորաստեղծ ընտանիքում դժբախտություն կպատահի:
  3. Ունե՞ք հաջողություն բերող առարկաներ` թալիսմաններ, 1 դոլարանոցներ, քարեր կամ զարդեր:
  4. Արդյո՞ք անհանգստանում եք, երբ Ձեր դիմացով սև կատու է անցնում:
  5. Ամսի 13-ին համընկած ուրբաթ օրերին խուսափո՞ւմ եք գործ ձեռնարկել:
  6. Երբ հայելի է կոտրվում, մտավախություն ունենո՞ւմ եք, որ դժբախտություն է պատահելու:
  7. Հետևում եք հորոսկոպին կամ աստղագուշակներին:
  8. Երջանիկ թիվ ունե՞ք:
  9. Երբ սեղանին աղ է թափվում, խաչ անո՞ւմ եք վրան:
  10. Խուսափո՞ւմ եք արդյոք կանգնել դռան շեմքին:
  11. Ունե՞ք որևէ մի հագուստ կամ զարդ, որը պարտադիր կրում եք քննությունների կամ կարևոր հանդիպումների ժամանակ:
  12. Երբևիցե թաշկինակ կամ այլ բան կապե՞լ եք վանքերի մերձակա ծառերի վրա:

Հիմա հաշվում ենք գրանցված «ոչ»-երի քանակը և համեմատում ստորև:


10-12 ոչ - Դուք սնահավատ չեք
8-9 ոչ - Դուք, կարլի է ասել, սնահավատ չեք
5-7 ոչ - Դուք մի քիչ սնահավատ եք
3-4 ոչ - Դուք բավականին սնահավատ եք
0-2 ոչ - Դուք լիովին սնահավատ եք

Կարդա՛ այս հոդվածը:

3 արտահայտվիր:

Unknown said...
08/11/2019, 18:30

Հարց 1 - մեքենայում սրբապատքեր կամ խաչ կախել:
Հարց 2 - ցանկացած պարագայում իրար հետ լեզու գտնելը ավելի ողջունելի քայլ է:
Հարց 3 - դրանք աչկակապությունեն:
Հարց 4 - սեւ կատուն հակարակը, վատը հետը վերցնում գնումա:
Հարց 5 - Ուրբաթը շաբաթապահքի օր է, Քրիստոսի չարչարանքների
Հարց 6 - ինչպես ռուսները կասեն - на счастье)
Հարց 7 - հետեվիր Աստծո պատգամներին այնքան ինչքան հորոսկոպին:
Հարց 8 - Թիվը թիվ է) լինի 6 թե 9. Երկու տարբերակնել ճիշտ է:
Հարց 9 - դուքեք երկրի աղը եւ լույսը թոռ աղը անհամի ինչով աղ կանեք?
Հարց 10 - Ավետարանում նման պատգամ չեմ հանդիպել🙏🏻
Հարց 11 - աղոթք լեզվիս:
Հարց 12 - երբեք

Անանուն said...
11/11/2019, 10:45

Իսկ եթե անվտանգ երթևեկության համար հուլունքի տեղը խաչ կամ հիսուսի ճմռթած նկար են կախո՞ւմ: Հաջողակ թիվ չունեն, բայց հավատում են, որ 666-ը չարիք ա, իսկ 7 թիվը ինչ-որ աստվածային խորհուրդ ունի... Թե՞ եկեղեցու «դաբրոն ստացած» սնահավատություններն արդեն սնահավատություն չեն:

Srk. said...
11/11/2019, 11:32

@Անանուն : Ինչ-որ առումով Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա։ Եկեղեցու դերը հենց այն է, որ մարդկանց ցույց տա եւ ասի, թե ինչ է սխալ, ինչը ճիշտ քրիստոնյայի համար։ Իսկ ձեր թվարկած «սնահավատությունների» ետեւում քրիստոնեական եւ հոգեւոր խորհրդաբանություն կա, ինչը բացակայում է մյուս սնահավատությունների պարագայում։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...