2.10.12

ՄԱՐԴԱԿԵՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ



Այո՛, այո՛, զարմանալու ոչ մի բան չկա, պատկերացրեք, որ քրիստոնեության ծնունդի առաջին դարերին հեթանոսները հենց «մարդակեր» էին անվանում Քրիստոսի հետևորդներին։ Կաննիբալիզմի մեջ այս մեղադրանքները ձգվեցին մինչև 4-րդ դարը։ Անշուշտ այս ծանր մեղադրանքը արդյունք էր սխալ ինֆորմացման ու նորահայտ միաստվածական կրոնի հանդեպ հակակրանք առաջացնելու ձգտման, սակայն «կես լուրջ, կես կատակ» ասած՝ դրանում որոշակի ճշմարտություն կար։ Այդ ճշմարտությունը ամփոփված է Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերում՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չեմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6։54-57)։


Հարցի նրբությունը և տարբերությունը մարդակերության հեթանոսական մեղադրանքից սոսկ այն է, որ Քրիստոնյայի համար «մարդու Որդին»՝ Քրիստոս, սոսկ մարդ չէ, Նա կատարյալ մարդ է և միևնույն ժամանակ կատարյալ Աստված, հետևաբար քրիստոնյաները Սուրբ Պատարագի (պատարագը թարգմանվում է որպես «զոհ» կամ «ընծա») ժամանակ ականատեսն են դառնում Քրիստոս աստվածամարդու անարյուն զոհաբերության, ապա և ուտում են Նրա «Մարմինը և ըմպում Արյունը»։

Քրիստոսի վերոգրյալ խոսքը, որ հիմք է հանդիսանում Հայոց և Ընդհանրական Եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մեկի՝ Սուրբ Հաղորդության համար, միևնույն ժամանակ առանցքն է կազմում Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-ծիսական կյանքի՝ քրիստոնյայի համար հանդիսանալով «կյանք, հույս Հարության, քավություն և թողություն մեղքերի» (Սուրբ Պատարագ)։ Բացատրելով «Հաղորդություն» բառը՝ Խոսրով Անձևացին այն բնորոշում է որպես մարդու միացում Աստծո՝ Քրիստոսի հետ և Աստծո միացում մարդու հետ։ Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Քրիստոսի Մարմինը և Արյունը» ճաշակելը բացառիկ մի հնարավորությունը Աստծուն հաղորդ դառնալու, Աստծո հետ կատարյալ շփում ու հաղորդակցություն ունենալու։

«Բայց ինչպե՞ս են քրիստոնյաները ճաշակում Քրիստոսին»,- կհարցնեն նրանք, ովքեր ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստի «Ի՞նչ հաճախականությամբ եք Հաղորդություն ստանում» հարցին պատասխանել են «Հաղորդությունն ի՞նչ է» (12%): Այս հարցի պատասխանն էլ է ամփոփված Աստվածաշունչ մատյանում։ Բոլորին է հայտնի դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» ֆրեսկան. հենց դրանում պատկերված ընթրիքից էլ սկսվել է ամեն բան. «Եվ, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծու արքայությունը»։ Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Նոյնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկ. 22:17-20)։ Քրիստոսի խաչելությունից և Հարությունից հետո Նրա առաքյալները, ապա նրանց աշակերտները, այնուհետև աշակերտների աշակերտները և այսպես շարունակ՝ չեն դադարում յուրաքանչյուր կիրակի (թարգմանաբար՝ Տիրոջ օր) կամ այլ օրերի մատուցվող Պատարագներին հացի և գինու տեսքով քրիստոնյաներին բաշխել իրենց Փրկչի քավչարար մարմինը և արյունը։ Մենք հավատում ենք, որ Աստծո անտեսանելի ներգործությամբ և աղոթքների շնորհիվ պարզ հացը և գինին փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան. «Օրհնության բաժակը, որն օրհնում ենք, արդարև հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյան. հացը, որը կտրում ենք, արդարև հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնի. որովհետև մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում»,- ասում է Սուրբ Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 10։16–17)։ 

Քրիստոնյաներն ուտում են իրենց Աստծուն... Հետաքրքրական է, որ անտիկ շրջանում արտահայտված մի իմաստություն՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», ճիշտ և ճիշտ արտահայտում է Քրիստոսի վարդապետությունը. ճշմարիտ քրիստոնյա՝ «Քրիստոսի մարմնի անդամ» (հմմտ. Ա Կորնթ. 6։15 ), լինելու համար անհրաժեշտ է ուտել Քրիստոսի Մարմինը և ըմպել Նրա Արյունը։ Հոգևոր այս սնունդը Առաքելական Եկեղեցում մարդն առաջին անգամ ստանում է Սուրբ Մկրտության ժամանակ, բայց սա չի նշանակում, թե այս մեկ անգամը պիտի լինի առաջինը և վերջինը. քրիստոնյան, մեղքի զգացում ունեցող խոնարհ անհատը Տիրոջ Մարմինն ու Արյունը պարտավոր է ճաշակել հնարավորինս հաճախ՝ իհարկե սրբորեն պահպանելով այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են Հաղորդությունստանալու համար։ Ինչպես թեստի արդյունքները ցույց տվեցին, քվեարկողների 24%-ը Սուրբ Հաղորդության է մոտենում տարեկան 1-2 անգամ, 13%-ը տարեկան 5 անգամ՝ Տաղավար տոներին, և ևս 13%-ը՝ յուրաքանչյուր կիրակի։ Հարցմանը մասնակցածների մեծամասնությունը՝ 39% , ընտրել է «այլ» տարբերակը, ինչը, կարծում եմ, կապված է այլ պարբերականությամբ հաղորդվելու հետ։ 

Ինչևէ, ինձ ոգևորեց հատկապես այն փաստը, որ ընդհանուր առմամբ հարցվողների 88%-ը տեղյակ է Սուրբ Հաղորդության խորհուրդից և բառիս բուն իմաստով հաղորդակից է դառնում դրան։ Աստված օրհնի բոլորիդ. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. 33։9), իսկ վերջում՝ փոքրիկ մի աղոթք Սուրբ Ներսես Շնորհալուց.


Հ.Գ. Նրանց համար, ովքեր կցանկանան ավելի շատ բան իմանալ Սուրբ Հաղորդության մասին, առաջարկում եմ դիտել այս հրաշալի տեսանյութը՝


5 արտահայտվիր:

Srk. said...
10/11/12, 8:58 AM

Samvel Mailyan · FB

Ete dem cheq mi qani ditoxutyunner anem, qani vor barer@ mec nshanakutyun unen., artahaythtyn@ karcum em chisht che: Inch e Astvac kerkur e, vor utenq ev ver%acnenq? Nman ezrakacutyn@ galis e Qristosi xosqer@ sxal haskanaluc, erb antesvum e entateqst@: Isk entateqst@- Hovh.6:4 e, vor asocacia e ara%acnum-zohaberutyan, prkutyan, pashtanmunqayin kerakuri, ev vaxshanabanakan prkutyan: Hisus@ xosum e pashtanmunqayin lezvov, zatiki hacin ev ginun nor nshanakutyn talov, vop veracvec Tiro% @ntriqi: Ayn chi nshanakum baraci aryun ev marmin, ayl zugadrum e ir zohaberutyan het, vorin @ndunoxner@ kyanq en unenum- Hovh.6:35-35: Aystex karevor@- Nra mot gnaln e,( vor chsoven) ev havataln e,( vor chcaraven): Gal@ ev havatal@ poxvac e utel ev xmelov:(tes naev 40): Himnakan nshanakutun@ Qristosi zohaberutyunn e mardkutyan har, vortex ogtagorcvum e @ntriqi teminalogian: Ayn aylabanoren e haskacvum, aylapes molorutyun kstacvi:
Erkrord sxal hetevutyun@- «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», nshanakum e menq Astvac enq, qani vor Astvac enq utum? Nshanakum e ekexecin vor Qristosi marminn e, ir glux@` Qristosin utum e?

Srk. said...
10/11/12, 8:58 AM

Սամվել ջան, կարելի է և այդպես, եթե հատկապես բողոքական տեսանկյունից նայես, բայց իմ ասածը Առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքի տեսանկյունից է, թեև մենք ուտում ենք ֆիզիկական տեսանկյունից հաց և գինի, բայց և կատարաելապես հավատում ենք, որ Քրիստոս Աստված բնակվում է դրա մեջ և մենք Քրիստոսին է, որ հաղորդ ենք դառնում։ Ինչ վերաբերում է ասույթին... մի քիչ մանկական հիմնավորում էր Ձեր ասածը։ Շատ կոպիտ օրինակ բերեմ՝ երբ դուք բորշչ եք ուտում, դուք իրականում բորշչը չէ որ ուտում եք, այլ գազարը, կաղամբը, կարտոֆիլը և միսը, որից բաղկացած է այդ կերակուրը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է և այդ մարմնին հաղորդվելով մենք մեկ ենք դառնում Քրիստոսի հետ, այս տողերը Ձեզ ապացույց՝ մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում։ Ինչ վերաբերում է Աստվածանալուն՝ մեջբերեմ վաղ եկեղեցու ամենագեղեցիկ ձևակերպումը. «ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴԱՑԱՎ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴՆ ԱՍՏՎԱԾԱՆԱ»։ Պետք չէ սա հասկանալ բառացի, բայց որ սա ճշմարտություն է, վստահեցնում եմ։ Տերը օրհնի Ձեզ։

Srk. said...
10/11/12, 8:59 AM

Samvel Mailyan · FB

Hargeli ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ I'm xosqers boxoqakanutyan tesaket che, ayl zamanakakic akadekiakan astvacabanutyan tesaket, himnvac vosh te avandutyan vra, ayl verlututyan (ekzegetikayi): Hargum en ekexecu davanabanutyun@, bayc petq e asem, vor Astvac mardkanc davanabanutyunner chi tvae, ayl avetaran: Davanabanutyunner@ kazmum en ekexeciner@, vor@ paymanavorvac e zamanaki azdecutyamb, sahmanapakvac mtavor ev mshakuytayin azdecutyamb: Mi%nadaryan dogmaneri vra mec azdecutyun en unec Platonyan pilisopayutyun@, vor handisanum er ayn zamanakneri gitakan mtnolort@: Haci ev ginu verapoxum@ Qristosi baraci marmin ev aryan@, handisanum e katolik ekexecu tesaket@, vor himnvac e Platoni metafizikayi vra-- metafizikakan verapoxutyun@ substanciayi: Erb substancian poxvum e, isk akcidencian mnum e nuyn@ ( hac@ pahpanum e ir tesq@, ham@ ev cev@, bayc poxvum e eutyun@): Ardyox 1 dari hreaner@ mtacum ein Platonyan metafizikayi kategoryanerov? Kam Hovhanes@?: Luterakanner@ nuynpes kisum en ayd tesaket@ , mi poqr tarberutyamb-, vor nshanakum e- parunakum e Qristosi marminn u aryun@ haci ev ginu me% (bolorovin chi poxvum, ayl parunakum e):
Zamanakakic astavcabanutyun@ merzum e nman motecum@, ev shat katolikner hrazarvum en nman meknutyunic:
Inch eq karcum, ete anhavat mardik, vor mexavor kyanq en varum, ev chen apashxarhum, galis en ekexexci ev utum en haxordutyan hac@, uremn Havitenakan Kyanq unen? ardyoq Kprkven? Nranq Astco het haxordakcvum ev astvacanum en? ( Esaya1:10-17): Ver%ers kardaci er%ankahishatak Vazgen 1-i xosqer@, nman mardkanc masin, voronq qich chen: Nranq kprkven aranc apashxarhutyan? akrcum en voch: Hovh.3:3,16,
Inch verabervum e «ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴԱՑԱՎ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴՆ ԱՍՏՎԱԾԱՆԱ» artahaytutyan@, apa karcum em, vor yuraqanchyur avandutyan petq e ditvi astvacabanakan luysi nerqo: Surb grqum nman mitq erbeq cheq gtni: Bayc ka myus nshanakutyun@`Ebr.2:12-13: Qristos@ ekav vor mardkutyan@ veradarcni ayn inchic zrkvel e, nranc azati, motecni Iren>- Epes.1:18; Ebr.12:22-24:
Guce utelu mi%ocov astvacanal@ takard e satanayi koxmic, vor hishecnum e Cnndoc 3:3-5-@ ,?
Amen depqum shnorhakalutyun korektutyan hamar: Tox Astvac orhni dzes, ev I'm xosqern @nduneq, voch vorpes hakarakutyun, ayl mtqi poxanakum: Snorhakalutyun.

Srk. said...
10/11/12, 9:02 AM

Շատ ուրախ եմ աստվածաբանական Ձեր բանիմացության համար Սամվել ջան, շնորհակալ եմ նաև Ձեր կոռեկտության համար։ Այո, Աստված մեզ տվել է Աստվածաշունչ և որպես ժամանակակից ակադեմիական աստվածաբանության հետևորդ քաջածանոթ պիտի լինեք, որ անգամ Ավետարանը և Աստվածաշունչն առհասարակ, հագեցած ու ներծծված են ժամանակի ազդեցություններվ, մշակույթով, սոցիալ մտածելակերպով ևլն։ Բայց այդ դեպքում ի՞նչն է Սուրբ Գիրքը այդքան սուրբ դարձնում քրիստոնյաներիս համար. միայն ու միայն Սուրբ Հոգու ներշնչում։ Իսկ նույն Սուրբ Հոգին չգործեծ մեկ անգամ ու վերջ. Աստծո հայտնությունը շարունակական է և այն բացահայտվում է նաև համաքրիստոնեական կյանքում ընտրյալ ու սրբադասված՝ Սուրբ Հոգու լրությամբ «արբած» անձանց միջոցով։ Սա էլ կազմում է Հայտնության կարևոր մեկ այլ ճյուղը՝ Սրբազան Ավանդությունը, որն, ի դեպ, պատշաճ ուշադրության չի արժանանում ակադեմիական աստվածաբանության կողմից և մերժելի է բողոքականության տեսանկյունից /sola scriptura/: Այսքանով հանդերձ, իրեն հարգող ամեն մի ակադեմիական աստվածաբան հաճախ է հաշվի նստում Ավանդության հետ, որովհետև Սուրբ Գիրքը հասկանալ ու մեկնաբանել դրանից դուրս կնշանակի հիմք դնել նոր հերետիկոսության, քանզի Սուրբ Գրիք կամայական տող կարող եմ մեկնաբանել կամայականորեն, բայց հաճախ ոչ ճշմարտացի։ Ահա այս ճշմարտացիությունը ընդգծողներից է նաև դավանաբանությունը, որը, այո, միշտ կրում է ժամանակի ազդեցությունը՝ պլատոնիզմից մինչև լիբերալիզմ ու քաղաքական դեմոկրատիա։ Ինձ համար՝ որպես հայի և հայ քրիստոնյայի տարօրինակ ու ցավալի է այն փաստը, որ ակադեմիական աստվածաբանությունից զատում եք Հայոց Եկեղեցու ավանդական վարդապետությունը. կարծում եմ դա աստվածաբանություն ուսումնասիրող հայերի ամենամեծ սխալն է /ներեցեք իհարկե/։ Այս դավանաբանությունը արյան գնով 100-ավոր տարիներ կրել է եկեղեցին և երբեք չի սխալվել այն չուրանալով, և այն ինչ ես նյութում եմ գրել ճիշտ և ճիշտ այդ բյուրեղյա աստվածաբանության մի մասն է։ Սույն նյութն առաջնահերթ հենց Առաքելական եկեղեցու հետևորդի համար է, ում համար այնքան էլ էական չեն ոչ աստվածաբանական ձևակերպումները, ոչ քրիստոնեական զանազան հոսանքների տարակարծությունները, այլ հավատքի ջերմ կյանքը, որի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է, ում Մարմնին և Արյանը ամեն կիրակի հաղորդ է դառնում ինքը։ Խոսքս անհավատների մասին չէ, ում օրինակը դուք բերել էիք. նրանց մասին Պողոս Առաքյալն ասում է. «Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։ Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:27-31)։ Նրաքն ոչ թե փրկությունն են ճաշակում այլ իրենց իսկ մահը, բայց և միևնույն ժամանակ երբեմն մեր որոշելիքից դուրս է, թե ով է առավել արժանավորը և ով ոչ /հիշենք գոնե Տիրոջ աջակողմյան ավազակին կամ Փյունիկեցի կնոջը, որ անարժան լինելով դիպավ Քրիստոսին/։

Srk. said...
10/11/12, 9:03 AM

Ինչ վերաբերում է հացի և գինու՝ Մարմնի և Արյան փոխակերպվելու /«փոխակերպումը» Հայոց եկեղեցու վարդապետությանը հատուկ տերմին է, որով մոտեցումը տարբերվում է կաթոլիկներից, ովքեր օգտագործում են «գոյացափոխություն» հասկացությունը՝ պնդելով որ իսկապես դառնում են միս ու արյուն/ հարցին... կարծում եմ, նրանք ովքեր մերժում են այս ընդունել կասկածի տակ են դնում Քրիստոսի խոսքերը, թե «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չեմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6։54-57)։ Ինչու կասկածի տակ՞՞՞. որովհետև եթե Քրիստոսի ասած Մարմին և Արյուն բառերին վերաբերվենք ցանկացած այլ կերպ քան հենց որպես Մարմին և Արյուն, հաղորությունը վերածվում է բեմականացման /ինչպես բողոքականների մոտ է/։
Իսկ եթե աստվածանալու գաղափարը /որն անշուշտ իր մեջ փրկվելու և աստվածտեսության արժանանալու ալեգորիա է պարունակում/ թակարդ եք համարում սատանայի կողմից, ուրեմն ստիպված ենք ամենահայտնի սատանյից բռնված հայտարարել Սուրբ Դավիթ Մարգարեին, ով 81 սաղմոսում խոսում է Աստծո որդիներ Աստվածներ լինելու մասին։ Շատ շնորհակալ եմ կառուցողական քննարկման համար։ Տերը Օրհնի ձեզ։

Հ.Գ. Ձեր թույլտվությամբ մեր այս խոսակցությունը կտանեմ նաև բլոգի քննարկումներ։ Շնորհակալություն։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...