13.2.12

ԱՂՑԱՆ «ՎԱԼԵՆԾԻՆ»


Չգիտեմ ինչո՛ւ հենց լսում եմ «ՎալենԾինի» անունը միանգամից ինչ-որ վարդագույն (ավելի ճիշտ` ռոզըվի) իրականություն եմ պատկերացնում: Հաջորդիվ հիշում եմ դպրոցական տարիներս և էժանագին «դեզադոռները», որ ՎալենԾինի օրերին նվիրում էինք աղջիկներին: Նրանք էլ մեզ բլոկնոտ, գրիչ կամ մեկ այլ բան էին նվիրում: Հայերիս հատուկ մի ձևապաշտությամբ այդ օրը համակվում էինք վարդագույն երազկոտությամբ, ավելի համարձակները թաքուն սիրային նամակներ էին գցում դասընկերուհու պայուսակի մեջ: Եվ վերջ... հաջորդ օրվանից կարծես ոչինչ էլ չէր եղել` «կյանքը ինչպես որ է»: Սրանք իմ մտքերն են ու իմ տպավորությունները:
Բայց ցավս այն է, որ նկարագրածս ամենամյա դեպքերից 10-15 տարի հետո էլ նկարագիրը նույնն է. Վալենտինի (չեմ համարձակվի ասել սուրբ Վալենտինի, որովհետև նման սուրբ պատմության մեջ չի էլ եղել) օրը, որ շատերի համար հռչակված է որպես սիրահարների օր, շարունակում է մնալ նույնքան էժանագին, նույնքան անբովանդակ և նույնքան ձևական: Եվ դա միանգամայն հասկանալի է. կեղծ ու հորինյալ տոն, շփոթ առաջացնող տոնական սովորույթ և վարդագույն 14-ամյա աղջկական ռոմանտիզմ: Ահա և ՎալենԾինի աղցանը պատրաստ է: Իսկ եթե դրան էլ գումարենք այն, որ այս կոմերցիոն տոնը տեղակայվել է Տյառնընդառաջի` Տիրոջը Տաճար ընծայելու տոնի օրը` փետրվարի 14-ին, ապա քրիստոնյայիս համար այդ աղցանն ուտելը դառնում է տհաճ:
Վստահ եմ, կարճ ժամանակ հետո այն դուրս կթռչի «առողջ սննդի ջատագով» քրիստոնյաների սննդակարգից:

Չեմ կարծում, թե մինչև օտար Վալենտինի մուտքը մեր կենցաղ ու տոնացույց մարդիկ իրար այլ կերպ էին սիրում, կամ սխալ էին սիրում: Տատս, օրինակ, անգամ չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Վալենտինը, և շատ երիտասարդներ էլ, ինչպես տատս, այսօր դրա մասին ոչինչ չգիտեն, ուղղակի գիտեն, որ այդ օրը ինչ-որ «վարդագույն» օր է, երբ նվերներով զարմացնում են սիրելիին, կամ սեր են խոստովանում:
Աստվա՛ծ սիրեք, պետք չէ այսքան արժեզրկել սերը` ամփոփելով 1-2 կեղծ ու ժամանցային տոնի մեջ: Տարին 365/366 օր ունի. սիրե՛ք իրար ամեն օր, սեր խոստովանեք ամեն վայրկյան, նվերներ ու անակնկալներ մատուցեք միմյանց, երբ հնարավոր է, և այդ ամենը, ամենակարևորը, թող լինի աստվածային լույսի ներքո:

Հ.Գ. Սուրբ Գրքից ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սիրո վերաբերալ մի քանի հայտնի տողեր:

Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն (Առակ. 10:12

Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրա, իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզոր է սերը մահվան պես (Երգ 8:6):

Առատ ջրերը չեն կարող սերը մարել, և ոչ էլ գետերը կարող են արգելել այն (Երգ 8:7)։

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. և ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:7):

Արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է (Ա Կորնթ. 13:13)։

Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, …ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար (Եփես. 5:25): 

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը, և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը (Մատթ. 22:37-39)։

Ավելի մանրամասն տե՛ս Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

4 արտահայտվիր:

Anonymous said...
2/13/12, 1:54 PM

Ինձ նույնպես նվիրել են դպրոցում օծանելիք ուղղակի գոնե մեկ օր ուրախ էի նվեր ստանալով և նվիրելով բայց դա ինձ համար սիրո օր չեր ընկալվում այլ պարզապես ուրախ լինելու եվս մեկ օր դժվարին վիճակում գտնվելով մարդը փորձում է ուրախություն փնտրել բայց ինձ բախտ չվիճակվեց գտնել ընկերուհի վորի համար Աստծուն եմ շնորհակալ քանի որ ես չգործեցի այդպիսի մեղքեր շատ մարդիկ չեն հասկանում թե դա ինչ տոն է պարզապես ձեռք են բերում ընկերուհի և վերջ իրենք այդ տոնի մշտական հաճախորդ են։ Սերը դա ոչ հաճույք է ոչ զառանցանք ոչել ժամանակավոր զգացում իսկական Քրիստոնյան պիտի իմանա Աստվածաշնչի կանոնները թե ինչպես սիրել։ Հիմա մարդիկ այգիներում բաց երկնքի տակ համբուրվում են ոչ իրարից ամաչելով ոչ մարդկանցից գոնե Աստծուց թող ամաչեն անչափահաս պատանիները ամեն րոպե տեսնում են դա։ Մինչեվ Եկեղեցիում մարդ չի ամուսնանում նա Աստծո համար դեռ ամուսնացած չե և այդ համբույրներնել անմաքուր են քանի որ նույնիսկ ամուսնացած մարդը ուրիշների աչքի առաջ չի համբուրվի։ Եթե ինձ հետ համամիտ չեք ապա համոզվելու համար հրավիրեք ձեր տուն ձեր հարեվանուհուն սուրճ եփեք և նստեք ու համբուրվեք հարեվանուհու առաջ գուցե այդ դեպքում հեռուստացույցի կարիք չլինի։

Էմմա said...
2/13/12, 2:36 PM

Շնորհակալություն Տեր Հայր: Ինչպես միշտ բոլորիս համար շատ կարևոր ինֆորմացիա տվեցիք: Կոնկրետ ինձ համար այս տոնը միշտ էլ հոգեհարազատ չի եղել, չնայած որ չեմ իմացել տոնի ծագումնաբանությունը (որն ինչպես հասկացա առհասարակ չի եղել):

Shushan said...
2/13/12, 6:40 PM

''Հաջորդիվ հիշում եմ դպրոցական տարիներս և էժանագին «դեզադոռները», որ ՎալենԾինի օրերին նվիրում էինք աղջիկներին: Նրանք էլ մեզ բլոկնոտ, գրիչ կամ մեկ այլ բան էին նվիրում''- Ախր շատ տիպիկ էր, է՜: Մենք էդ բլոկնոտների ու օծանելիքների միջով անցած սերունդ ենք, որ կուլ չգնացինք նման էժանագին մոլուցքներին...

Srk. said...
2/13/12, 9:10 PM

@Shushan ջան танки грязи не боятся :)))): Սրանք Արևմտյան քամիներ են, ինչպես եկել են, այնպես էլ հեռանալու են, ուղղակի ճանապարհին շատերն են սիրահարվում դրանց:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...