Showing posts with label աստվածամերժ. Show all posts
Showing posts with label աստվածամերժ. Show all posts

6.9.12

ԱԹԵԻՍՏԻՆ

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց... Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության ծարավը։ Այդ իսկ պատճառով որոշեցի ազատ թարգմանությամբ ներկայացնել 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփաներից Իվան Իլյինի բոցաշունչ և սուր ակնարկն այս թեմատիկայով՝ դարձյալ ու դարձյալ մեկնաբանություններում ակնկալելով կառուցողական մտքեր ու մոտեցումներ։ Անզգամ մեկնաբանությունները, բնականաբար, պիտի արժանանան համապատասխան վերաբերմունքի։  


«Եթե ձեր Աստվածը գոյություն ունի, ցո՛յց տվեք մեզ Նրան։ Որտե՞ղ է Նա, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է տեղը Նրա։ Ոչ մի տեղ։ Ոչ մի մանրադիտակ չի հայտնաբերել Նրան, ոչ մի աստղադիտակից Նրան չես տեսնի։ Ուրեմն ավելի լավ չէ՞ դադարեցնել Նրա մասին մտահանգումները»։ 

Նման հարցումներին անպայմանորեն 
արժե պատասխան տալ, հասարակ, պարզ, գիտական և ճիշտ պատասխան. երկար ժամանակ է, ինչ դանդաղում ենք այդ հարցում։

Որտե՞ղ է մեր Աստվածը... Եթե այդ «որտեղն» ասելիս ենթադրենք որոշակի տեղ տարածության մեջ, ապա Նա չի գտնվում և ոչ մի տեղ։