Մեկնություն - ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 

Նոր Կտակարանի կանոնում երրորդ գիրքը Ղուկասի ավետարանն է: Պողոս առաքյալին ճամփորդությունների և քարոզչության ընթքցքում օգնում էին տարբեր քրիստոնյաներ, որոնց անունները հանդիպում են իր թղթերում: Պողոս առաքյալի երեք թղթերում նշվում է նաև Ղուկաս անունով մի բժշկի մասին (Կող. 4:14, Փիլ. 1:24, 1 Տիմ. 4:11): Հենց այս Ղուկասն էլ երրորդ ավետարանի հեղինակն է: Նա, Պողոսի աշակերտն ու գործակիցը լինելով, շատ անգամ ճանապարհորդել էր նրա հետ: Ղուկասը ծնունդով Անտիոքից էր և ըստ ավանդության եղել է Հիսուսի 72 աշակերտներից մեկը: Որոշ մեկնությունների համաձայն Էմմավուսի ճամփորդներից մեկը (Ղուկ. 24:13) Ղուկասն է եղել:

Ավետարանի հասցեատերը, ըստ ավետարանի, Թեոփիլոսն է, որը հավանաբար հռոմեացի պաշտոնյա էր, որին հեղինակը ցանկանում էր պատմել Քրիստոսի մասին: Ի դեմս Թեոփիլոսի, Ղուկասն իր ավետարանն ուղղել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին:

Գրության վայրի մասին կարծիքները տարբեր են: Ավելի հավանական է համարվում Եփեսոսը: Գրության ժամանակի վերաբերյալ ևս տարբեր կարծիքներ են հայտնվել, սակայն առավել ընդունելի է այն տեսակետը, որ Ավետարանը գրվել է 70 թվականից ոչ շատ ուշ:

Ղուկասի ավետարանն սկսվում է տաճարում Զաքարիայի կողմից զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այդ պատճառով էլ Ղուկաս ավետարանիչի խորհրդանիշ է համարվում եզը:

 Ղուկասը  Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի: Ավետարանի սկզբում հանգամանորեն նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին:
Ղուկասի Ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ: Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»: Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է: Այս Ավետարանն առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը: Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով: Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմութ-յունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում:
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ կան միայն Ղուկասի Ավետարանում: Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն:

ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ.
Նախաբան (1.1-4)
Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)
Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)
Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)
Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)
Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)
Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)

Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)





Ղուկաս 1 ՆԱԽԱԲԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ ՄԱՐԻԱՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԻՍԱԲԵԹԻՆ ՄԱՐԻԱՄԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ԹԼՓԱՏՈՒՄԸ ԶԱՔԱՐԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


Ղուկաս 2 ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ՀՈՎԻՎՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՍՈՒՍԻ ԹԼՓԱՏՈՒՄԸ ԵՒ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ ՍԻՄԵՈՆ ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ ԵՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՆԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԸ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԵՋ


Ղուկաս 3 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ղուկաս 4 ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ ՀԻՍՈՒՍ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ ԴԻՎԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ


Ղուկաս 5 ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ` ԱՌԱՔՅԱԼՆԵՐ  ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ  ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ  ՂԵՒԻԻ ԿՈՉՈՒՄԸ ՎԵՃ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ղուկաս 6 ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ՊՈԿՎԱԾ ՀԱՍԿԵՐ ՉՈՐԱՑԱԾ ՁԵՌՔԻ ԲԺՇԿՈՒՄԸ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏԵՒԻՑ ԵՐԱՆԻՆԵՐ ԵՒ ՎԱՅԵՐ ՍԵՐ` ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ  ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԴԱՏԵԼԸ ՊՏՂԻՑ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ ԾԱՌԸ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ


Ղուկաս 7 ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԻ ՀԱՎԱՏԸ  ✠ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ  ✠ ՄԵՂԱՎՈՐ ԿՆՈՋ ՀԱՎԱՏԸ


Ղուկաս 8 ԲԱՐԵՊԱՇՏ ԿԱՆԱՅՔՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ  ✠ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸՃՐԱԳԻ ԱՌԱԿԸՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸԲՆՈՒԹՅԱՆ ՏԵՐԸԳԵՐԳԵՍԱՑԻ ԴԻՎԱՀԱՐԸ  ✠ ՀԱՅՐՈՍԻ ԱՂՋԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԵՌԱՏԵՍ ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ


Ղուկաս 9 ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՈՎԴԵՍԸ ԵՒ ՀԻՍՈՒՍ ՀԱՑԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ՃՇՄԱՐԻՏ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍՆՈՏ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿՈՒՄԸ  ՃՇՄԱՐԻՏ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ  ՈՎ ՄԵՐ ԴԵՄ ՉԵ, ՄԵԶ ՀԵՏ Է ՎԱՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՄԱՐԻԱՅԻ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  


Ղուկաս 10 ՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸՎԱՅԵՐ ՉԱՊԱՇԽԱՐՈՂ ՔԱՂԱՔՆԵՐԻՆՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸՀԻՍՈՒՍԻ ԲԵՐԿՐԱՆՔԸՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԱՅՑ ՄԱՐԹԱՅԻՆ ԵՒ ՄԱՐԻԱՄԻՆ


Ղուկաս 11 ՀԻՍՈՒՍ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԱՂՈԹԵԼՀԻՍՈՒՍ ԵՒ ԲԵԵՂԶԵԲՈՒՂԸՊԻՂԾ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸՃՇՄԱՐԻՏ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՑՄԱՐՄՆԻ ԼՈՒՅՍԸՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՒ ՕՐԵՆՔԻ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ  ✠
Ղուկաս 12 ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ  ✠ ԴԱՎԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆԱՆՄԻՏ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸՀՈԳՍ ԵՒ ԱՆՁԿՈՒԹՅՈՒՆՓՈՔՐԻԿ ՀՈՏԸ  ✠ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՏԻՐՈՋ ՎԵՐԱԴԱՐՁԻՆՀԱՎԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԸ  ✠ ՀՈՒՐ ԵՒ ԲԱԺԱՆՈՒՄԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ


Ղուկաս 13 ԿՈՉ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆԻՆԿՈՒՉ ԵԿԱԾ ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ ՇԱԲԱԹ ՕՐՈՎՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ԱՌԱԿԸԹԹԽՄՈՐԻ ԱՌԱԿԸ  ✠ ՆԵՂ ԴՈՒՌԸԱՂՎԵՍ ՀԵՐՈՎԴԵՍԸՈՂԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ  ✠


Ղուկաս 14 ՋՐԳՈՂՈՎ ՀԻՎԱՆԴԻ ԲԺՇԿՈՒՄԸ ՇԱԲԱԹ ՕՐՈՎԴԱՍ` ԽՆՋՈՒՅՔԻ ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԻՆՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՄԵԾ ԽՆՋՈՒՅՔԻ ԱՌԱԿԸՔՐԻՍՏՈՍԻ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՏԵՒՈՐԴԸ  ✠ ԱՆՀԱՄ ԱՂԸ


Ղուկաս 15 ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ԵՒ ԿՈՐԱԾ ԴՐԱՄԻ ԱՌԱԿԸ  ✠ ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ


Ղուկաս 16 ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸԴՐԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸԸՆԴԴԵՄ ԱՐԾԱԹԱՍԵՐ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ


Ղուկաս 17 ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՆՀԻՇԱՉԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՎԱՏԻ ՈՒԺԸԽՈՆԱՐՀԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼՏԱՍԸ ԲՈՐՈՏՆԵՐԻ ՄԱՔՐՎԵԼԸԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ  ✠


Ղուկաս 18 ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՒ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՎՈՐԸՀԻՍՈՒՍ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆՀԱՐՈՒՍՏ ԻՇԽԱՆԱՎՈՐԸ  ✠  ԿՐԿԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԵՐԻՔՈՎԻ ԿՈՒՅՐ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԲԺՇԿՈՒՄԸ


Ղուկաս 19 ՀԻՍՈՒՍ ԵՒ ԶԱԿՔԵՈՍ ՄԱՔՍԱՊԵՏԸՏԱՍԸ ՄՆԱՍՆԵՐԻ ԱՌԱԿԸՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՂԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻՏԱՃԱՐՈՒՄ ԱՌԵՒՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ


Ղուկաս 20 ՀԱՐՑ ՀԻՍՈՒՍԻՆ` ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ  ✠ ԿԱՅՍՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ  ✠ ՀԱՐՑ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀԻՍՈՒՍ` ՈՐԴԻ ԵՒ ՏԵՐ ԴԱՎԹԻՕՐԵՆՍԳԵՏՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ



Ղուկաս 21 ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ  ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ  ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ. ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ ՊԱՀԸ  ✠ ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ


Ղուկաս 22 ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՆԵԼՈՒ ՀԻՍՈՒՍԻՆՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ  ✠ ՄԵԾԸ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՔՍԱԿ, ՄԱԽԱՂ ԵՒ ՍՈՒՐԱՂՈԹՔ ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՐԱՆ ՎՐԱ  ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ  ✠ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ  ✠ ՀԻՍՈՒՍԻ ՁԱՂԿՈՒՄԸ  ✠ ՀԻՍՈՒՍ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ


Ղուկաս 23 ՀԻՍՈՒՍ ԲԵՐՎՈՒՄ Է ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋՀԻՍՈՒՍ ՀԵՐՈՎԴԵՍԻ ԱՌԱՋՀԻՍՈՒՍ ԴԱՏԱՊԱՐՏՎՈՒՄ Է ՄԱՀՎԱՆՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ  ✠


Ղուկաս 24 ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՒ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ✠ ԷՄՄԱՎՈՒՍԻ ՃԱՄԲՈՐԴՆԵՐԸ  ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ