Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Կորնթոսն Աքայիա նահանգի մայրաքաղաքն էր՝  Հունաստանի կարևոր քաղաքներից մեկը:
Կորնթոս քաղաքը ծաղկուն և հռչակավոր էր ոչ միայն վաճառականությամբ, այլ նաև մշակութային եռուն կյանքով, իմաստասիրական և կրոնական շարժումներով, որովհետև այստեղ ապրում էին տարբեր ազգի քաղաքացիներ: Մյուս կողմից, սակայն, անբարոյությունն էլ սանձարձակ էր: Այս բոլոր հոսանքներն իրենց ազդեցություններն էին ունենում նորահաստատ եկեղեցու վրա՝ պատճառ դառնալով զանազան դժվարությունների: Քրիստոնեական եկեղեցու հիմքը Պողոսի կողմից այնտեղ դրվեց, երբ առաքյալն այստեղ մնաց տասնութ ամիս՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում:
Կորնթացիներին ուղղված առաջին նամակը Պողոսը գրել է 54-57 թվականների միջև, Եփեսոսից (16.8)՝ իր առաքելական երրորդ ճանապարհորդության ընթացքում: Այս նամակով առաքյալն զբաղվում է այն բոլոր հարցերով, որոնք խռովում էին Կորնթոսում հաստատված եկեղեցու կյանքը և որոնք կապ ունեին քրիստոնեական կյանքի և հավատի հետ:
Պողոս առաքյալի գլխավոր մտահոգությունն այն անբարոյությունն ու  պառակտումներն էին, որ գոյություն ունեին եկեղեցու կյանքում: Նա քննում է ամուսնության և խղճի հետ կապված հարցեր, եկեղեցու հեղինակությունն ու կարգուկանոնը, Սուրբ Հոգու պարգևները և հարության գաղափարը: Խոր քննարկումներով նա ցույց է տալիս, թե Ավետարանն ինչպես է դիտում այս հարցերը, և տալիս է դրանց պատասխանները:
13-րդ գլխում խոսում է սիրո՝ որպես Աստծու կողմից մարդուն տրված լավագույն նվերի մասին: Այս գլուխը նամակի առավել հայտնի հատվածն է:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-9)
✠ Բաժանումներ եկեղեցում (1.10-4.2)
✠ Սեռային բարոյական հասկացողություն և ամուսնական կյանք (5.1-7.40)
✠ Քրիստոնեական դիրքորոշում հեթանոսական սովորությունների նկատմամբ (8.1-11.1)
✠ Եկեղեցու կյանքը և պաշտամունքը (11.2-14.40)
✠ Քրիստոսի հարությունը և հավատացյալների հարությունը (15.1-58)
✠ Քրիստոնյաների նվերը Հրեաստանի հավատացյալներին (16.1-4)

✠ Անձնական հարցեր և եզրակացություն (16.5-24)




Ա Կորնթացիներ 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԿՈՐՆԹՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋՔՐԻՍՏՈՍ` ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ


Ա Կորնթացիներ 2 ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՆԹՈՍՈՒՄԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ


Ա Կորնթացիներ 3 ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ


Ա Կորնթացիներ 4 ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ


Ա Կորնթացիներ 5 ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՐՆԹՈՍՈՒՄ


Ա Կորնթացիներ 6 ԴԱՏԱՍՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԵՄՁԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾԱԾԵՑԵ՛Ք ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ 


Ա Կորնթացիներ 7 ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԱՊՐԻՐ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԿՈՉԵԼ Է ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ա Կորնթացիներ 8 ԿՈՒՌՔԵՐԻՆ ԱՐՎԱԾ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ


Ա Կորնթացիներ 9 ԱՌԱՔՅԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ա Կորնթացիներ 10 ՉՓՈՐՁԵԼ ԱՍՏԾՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁԵՑ ԻՍՐԱՅԵԼԸՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ


Ա Կորնթացիներ 11 ՏՂԱՄԱՐԴԸ ԵՒ ԿԻՆԸ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔԸ


Ա Կորնթացիներ 12 ✠ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԸ ✠ ՄԻ ՄԱՐՄԻՆ, ԲԱՅՑ` ԲԱԶՈՒՄ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԱՐՄԻՆԸ


Ա Կորնթացիներ 13 ՕՐՀՆԵՐԳ ՍԻՐՈ


Ա Կորնթացիներ 14 ԿՐԿԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ

Ա Կորնթացիներ 15 ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՈՒՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ


Ա Կորնթացիներ 16 ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՂՋՈՒՅՆՆԵՐ, ՎԵՐՋԻՆ ՄԱՂԹԱՆՔ