Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում: Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա: Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար:
«Պողոսի ավետարան» կոչված այս նամակը համարվում է ամենածավալուն ու աստվածաբանական ամենակաևոր թուղթը: Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են: 

Նամակը գրվել է Կորնթոսում 55-57 թվականներին:
Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:17):
Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ: Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով: Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով: Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ: 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում: Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ: Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին: Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան: Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա: Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր:
Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
 Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
 Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
 Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
 Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
 Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)

 Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)





Հռոմեացիներ 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ  ✠ ՊՈՂՈՍԸ ԵՒ ՀՌՈՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ  ✠ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՔՐԻՍՏՈՍԻ  ✠ ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՎՐԱ  ✠


Հռոմեացիներ 2 ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ` ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎՀՐԵԱՆԵՐԻ ՄԵՂԱՆՉՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ ԴԵՄՃՇՄԱՐԻՏ ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆԸ


Հռոմեացիներ 3 ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՎԱՏՈՎ ՈՉ ՄԵԿ ՄԱՐԴ ԱՐԴԱՐ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏԻՑ Է


Հռոմեացիներ 4 ԱԲՐԱՀԱՄԻ ՕՐԻՆԱԿԸ ԽՈՍՏՈՒՄ ՀԱՎԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՎԱՏԸ


Հռոմեացիներ 5 ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏՄԵԿ ՄԱՐԴՈՎ` ՄԵՂՔ, ՄԵԿ ՄԱՐԴՈՎ` ՓՐԿՈՒԹՅՈՒՆ


Հռոմեացիներ 6 ՔՐԻՍՏՈՍՈՎ` ՆՈՐ ԿՅԱՆՔԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՔԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸՄԵՂՔԻ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ


Հռոմեացիներ 7 ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՕՐԵՆՔԻՑՕՐԵՆՔԻ ԴԵՐԸՄԱՐԴԸ ՄԵՂՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ


Հռոմեացիներ 8 ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ

Հռոմեացիներ 9 ԻՍՐԱՅԵԼԻ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸԱՍՏՎԱԾ` ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ԽՈՍՏՄԱՆԸԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸԻՍՐԱՅԵԼԸ ԵՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ


Հռոմեացիներ 10 ՀԱՎԱՏԻ ԵՒ ՕՐԵՆՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ` ԱՍՏՈՒԾՈՎ


Հռոմեացիներ 11 ԻՍՐԱՅԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՑԸԻՍՐԱՅԵԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸՕՐՀՆԵՐԳ ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ


Հռոմեացիներ 12 ՀՈԳԵՒՈՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ


Հռոմեացիներ 13 ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԵՐ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՐՏՔ

Հռոմեացիներ 14 ՉԴԱՏԵԼ ԵՂԲՈՐԸՄ՛Ի ԳԱՅԹԱԿՂԵՑՐՈՒ ԵՂԲՈՐԴ


Հռոմեացիներ 15 ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԱՎԵՏԱՐԱՆԸ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆՊՈՂՈՍԸ` ԱՌԱՔՅԱԼ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ 


Հռոմեացիներ 16 ✠ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ✠ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ✠