Մեկնություն - ՀԱԿՈԲՈՍԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿՈԲՈՍ ՏՅԱՌՆԵՂԲՈՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ 

Այս նամակը, որն իր կառուցվածքով ավելի նման է ճառի կամ քարոզի, վերագրվում է Հակոբոս Տյառեղբորը, որը Քրիսոսի հետևորդ դարձավ Տիրոջ Հարությունից հետո: Հակոբոսը Երուսաղեմի եկեղեցում մեծ դեր է խաղացել և եղել է քաղաքի առաջին եպիսկոպոսը: 62 թվականին նա քարկոծվել էր հրեաների կողմից:
Նամակի ընթերցողները հավանաբար հրեա քրիստոնյաներն են:
Գրվել է Պաղեստինում, մոտավորապես 40-50 թվականների ընթացքում:

Այս նամակը կարծես ցուցումների մի հավաքածու է՝ ուղղված «Աստծու ժողովրդի անդամներին, որ ցրված են համայն աշխարհում»:  Հեղինակը կենդանի խոսքով և վառ պատկերներով ցուցումներ է տալիս քրիստոնեական ուղիղ և իմաստուն կեցվածք ունենալու ու համապատասխան կյանքով ապրելու համար: Հակոբոսը քրիստոնեական տեսանկյունից դիտում է մի շարք հարցեր, ինչպես՝ հարստություն և աղքատություն, փորձություն, պարկեշտ ընթացք, նախապաշարում, հավատ և գործ, լեզվի չափավորություն, իմաստություն, վեճ, հպարտություն և հեզություն, ուրիշներին դատել, համբերություն և աղոթք:
Նամակը շեշտում է հավատին առընթեր՝ այդ հավատը գործով արտահայտելու կարևորությունը: Հեղինակը ջերմորեն հանձնարարում է համբերող լինել նեղությունների և ցավերի մեջ, ապավինել աղոթքի զորությանը և աշխատել հոգեպես օգնել միմյանց:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Նախաբան (1.1)
 Հավատ և իմաստություն (1.2- 8)
 Աղքատություն և հարստություն (1.9- 11)
 Փորձություն (1.12- 18)
 Լսել և գործադրել (1.19- 27)
 Ազդարարություն խտրականության դեմ (2.1- 13)
 Հավատ և գործ (2.14- 26)
 Քրիստոնյան և իր լեզուն (3.1- 18)
 Քրիստոնյան և աշխարհը (4.1- 5.6)

 Զանազան ցուցումներ (5.7- 20)






Հակոբոս 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ՀԱՎԱՏ ԵՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁ ԵՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԼՍՈՂՆԵՐ ԵՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ


Հակոբոս 2 ԱՆԱՉԱՌ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏ ԵՒ ԳՈՐԾ


Հակոբոս 3 ԸՆԴԴԵՄ ԱՆՍԱՆՁ ԼԵԶՎԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ


Հակոբոս 4 ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԾԵՆԱԼՈՒՑ


Հակոբոս 5 ԱԶԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՂՈԹՔ