Մեկնություն - ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ 

Նոր Կտակարանում չորս ավետարաններին հաջորդող գիրքը կոչվում է
«Առաքյալների գործերը» (գրաբար` Գործք Առաքելոց): Սա Ղուկասի Ավետարանի շարունակությունն է՝ գրված նույն Ղուկասի կողմից: Գլխավոր նպատակն է` պատմել, թե ինչպես Քրիստոսի առաքյալները Սուրբ Հոգու առաջնորդությամբ Ավետարանը տարածեցին ողջ աշխարհում: Միաժամանակ գրքում ներկայացվում է նոր հիմնադրված եկեղեցու կյանքը, դժվարությունները և այդ դժվարությունների լուծումները Սուրբ Հոգու օգնությամբ: Գիրքն ընդգրկում է քրիստոնեության տարածման պատմությունը, որ սկիզբ առավ Պաղեստինում և ապա տարածվեց աշխարհի չորս կողմերում:
Ինչպես ավետարանի դեպքում, այս գիրքը ևս հեղինակը ուղղել է ոմն Թեոփիլոսի, որի պատմական անձ լինելը հաստատված չէ: Ենթադրվում է, որ նա հռոմեացի պաշտոնյա է, կամ դատավոր, որին հեղինակը ցանկանում էր պատմել Քրիստոսի մասին: Հնարավոր է նաև, որ ի դեմս Թեոփիլոսի, Ղուկասն իր ավետարանն ուղղել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին:

Գրքի գրության ժամանակը հստակ չէ. Ուսումնասիրողների մի մասը կարծում են, որ գիրքը գրվել է 62թ.ից հետո, ոմանք էլ` 80-90 թվականների ընթացքում, հավանաբար Հռոմում:

«Առաքյալների գործերը» գիրքը կարելի է բաժանել երեք մասի:

1. Քրիստոնեության տարածումը Երուսաղեմում Հիսուսի համբարձումից  հետո (1.1-8.3):
2. Քրիստոնեության տարածումը Երուսաղեմի շրջակայքում և ամբողջ Պաղեստինում (8.4-12.25):
3. Քրիստոնեության տարածումը Միջերկրածովյան երկրներում, մինչև Հռոմ (13.1-28.31):
Գրքի կարևոր երևույթներից մեկն այն դերն է, որ ունեցավ Սուրբ Հոգին, երբ Հոգեգալստի օրը Երուսաղեմում իջավ հավատացյալների վրա որպես զորություն և առաջնորդեց ու զորացրեց եկեղեցին և նրա առաջնորդներին՝ իրենց աշխատանքների մեջ:
Քրիստոնեության ուսուցումներն ամփոփված են մի շարք ճառերում, ինչպես Պետրոս առաքյալի քարոզը Հոգեգալստից (2.14-36) և տաճարում՝ կաղին բժշկելուց հետո (3.11-26), Ստեփանոսի խոսքը (7.1-53), Պողոս առաքյալի ճառերը (13.16-41, 17.22-31, 20.18-35, 22.1-21, 24.10-21, 26.2-23):
Գրքում հիշատակված դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես առաքյալների քարոզչության և ուսուցումների մղիչ ուժըայսինքն՝ Սուրբ Հոգին, իր արտահայտությունն է գտնում հավատացյալների կյանքում, և թե ինչպես եկեղեցու մշտական առաքելությունն է եղել Հիսուս Քրիստոսի Ավետարանը քարոզել աշխարհի բոլոր ծագերում:

ԳՐՔԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 Առաքելական վկայության պատրաստություն (1.1-26)
Հիսուսի վերջին պատգամը և խոստումը (1.1-14)
Հուդային փոխարինող առաքյալի ընտրությունը (1.15-26)
 Վկայություն Երուսաղեմում (2.1-8.3)
 Վկայություն Հրեաստանի նահանգում և Սամարիայում (8.4-12.25)
 Պողոսի առաքելությունը (13.1-28.31)
Պողոսի առաքելական առաջին ճանապարհորդությունը
(13.1-14.28)
Երուսաղեմի ժողովը (15.1-35)
Պողոսի առաքելական երկրորդ ճանապարհորդությունը
(15.36-18.22)
Պողոսի առաքելական երրորդ ճանապարհորդությունը
(18.23-21.16)
Պողոսի բանտարկությունը Երուսաղեմում, Կեսարիայում

և Հռոմում (21.17-28.31)





Գործք 1 ✠ ՆԱԽԱԲԱՆ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ✠ ՄԱՏԱԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ✠


Գործք 2 ✠ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՕՐԸ ✠ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԴԱՐՁՆԵՐԸ ✠ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ ✠


Գործք 3 ✠ Ի ԾՆԵ ԿԱՂԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ՏԱՃԱՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԲԱԿՈՒՄ ✠


Գործք 4 ✠ ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԱՂՈԹՔԸ ՀԱԼԱԾԱՆՔԻ ԺԱՄԻՆ ✠ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԱՐԱԿԱՑ ✠ ԲԱՌՆԱԲԱՍԻ ԱԶՆԻՎ ԱՐԱՐՔԸ ✠


Գործք 5 ✠ ԱՆԱՆԻԱՅԻ ԵՒ ՍԱՓԻՐԱՅԻ ԿԵՂԾԻՔԸ ✠ ԲԱԶՈՒՄ ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՈՐԾԵՐ ✠ ՀԱԼԱԾԱՆՔ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ✠ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠ ԳԱՄԱՂԻԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ✠


Գործք 6 ✠ ՅՈԹԸ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ✠


Գործք 7 ✠ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՃԱՌԸ ✠ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՔԱՐԿՈԾՈՒՄԸ ✠


Գործք 8 ✠ ՍՈՂՈՍԸ` ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԼԱԾԻՉ ✠ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՈԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄԱՐԻԱՅՈՒՄ ✠ ՍԻՄՈՆ ՄՈԳԸ ✠ ՓԻԼԻՊՊՈՍԸ ԵՒ ԵԹՈՎՊԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆ ✠


Գործք 9 ✠ ՍՈՂՈՍԻ ԴԱՐՁԸ ✠ ՍՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ✠ ՍՈՂՈՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ✠ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼՅՈՒԴԴԱՅՈՒՄ ✠ ԱՅԾԵՄՆԻԿԻ ՀԱՌՆՈՒՄԸ ✠


Գործք 10 ✠ ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ԿՈՌՆԵԼԻՈՍԸ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ԿՈՌՆԵԼԻՈՍԻ ՏԱՆԸ ✠ ՀԵԹԱՆՈՍՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ✠


Գործք 11 ✠ ՊԵՏՐՈՍԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ✠ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ ✠ ՆՊԱՍՏ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠


Գործք 12 ✠ ՀԱԿՈԲՈՍԸ` ՍՊԱՆՎԱԾ, ՊԵՏՐՈՍԸ` ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ✠ ՊԵՏՐՈՍԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԲԱՆՏԻՑ ✠ ՀԱԼԱԾԻՉԻ ՄԱՀԸ ✠


Գործք 13 ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԸ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԸ ՊԻՍԻԴՅԱՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ ✠


Գործք 14 ✠ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻԿՈՆԻՈՆՈՒՄ ✠ Ի ԾՆԵ ԿԱՂԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼՅՈՒՍՏՐԱՅՈՒՄ ✠ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ ✠


Գործք 15 ✠ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ✠ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԹՈՒՂԹ ✠ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ  ԱՆՏԻՈՔՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԻ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ✠


Գործք 16 ✠ ՊՈՂՈՍԸ, ՇԻՂԱՆ ԵՒ ՏԻՄՈԹԵՈՍԸ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒՄ-ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ✠ ԼԻԴԻԱՅԻ ԴԱՐՁԸ ✠ ՊՈՂՈՍԻ ԵՒ ՇԻՂԱՅԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԻԼԻՊՊԵՈՒՄ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ✠


Գործք 17 ✠ ՀՈՒԶՈՒՄՆԵՐ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՈՒՄ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ԲԵՐԻԱՅՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԸ ԱԹԵՆՔՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԻ ՃԱՌԸ ԱՐԻՍՊԱԳՈՍԻ ՄԵՋ ✠


Գործք 18 ✠ ԿՈՐՆԹՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ✠ ՊՈՂՈՍՆ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠ ՊՈՂՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՆՏԻՈՔ ✠ ԱՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ ✠

Գործք 19 ✠ ՊՈՂՈՍԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ ✠ ԵՓԵՍՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ✠ ՀՐԵԱ ԵՐԴՎԵՑՆՈՂՆԵՐԸ ✠ ԱՐԾԱԹԱԳՈՐԾՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ ✠


Գործք 20 ✠ ՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ ԵՒ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԸ ՏՐՈՎԱԴԱՅՈՒՄ. ԵՒՏԻՔՈՍԻ ՀԱՌՆՈՒՄԸ ✠ ՏՐՈՎԱԴԱՅԻՑ ԴԵՊԻ ՄԻԼԵՏՈՆ ✠ ՊՈՂՈՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ ԵՓԵՍՈՍԻ ԵՐԵՑՆԵՐԻՆ ✠


Գործք 21 ✠ ՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ ✠ ՊՈՂՈՍԻ ԱՅՑԸ ՀԱԿՈԲՈՍԻՆ ✠ ՊՈՂՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՃԱՐՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠


Գործք 22 ✠ ՊՈՂՈՍԻ ՃԱՌԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ` ՀՐԵԱՆԵՐԻՆ ✠ ՊՈՂՈՍԸ` ՀՌՈՄԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ✠ ՊՈՂՈՍԸ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠


Գործք 23 ✠ ՀՐԵԱՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՂՈՍԻ ԿՅԱՆՔԻ ԴԵՄ ✠ ՊՈՂՈՍԸ ՏԱՐՎՈՒՄ Է ԿԵՍԱՐԻԱ ✠


Գործք 24 ✠ ԴԱՏ ՊՈՂՈՍԻ ԴԵՄ ✠ ՊՈՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠ ՊՈՂՈՍԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ✠


Գործք 25 ✠ ՊՈՂՈՍԻ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՅՍՐԻՆ ✠ ՊՈՂՈՍԸ ԱԳՐԻՊՊԱՍ ԱՐՔԱՅԻ ԱՌԱՋ ✠


Գործք 26 ✠ ՊՈՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՐԻՊՊԱՍԻ ԱՌԱՋ ✠ ՊՈՂՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ✠ ԿՈՉ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԻ ✠


Գործք 27 ✠ ՊՈՂՈՍԻ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ՀՌՈՄ ✠ ՓՈԹՈՐԻԿԸ ԵՒ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ✠


Գործք 28 ✠ ՊՈՂՈՍԸ ՄԵԼԻՏԻՆԵՈՒՄ (ՄԱԼԹԱ ԿՂԶՈՒՄ)  ✠ ՄԵԼԻՏԻՆԵԻՑ ՀՌՈՄ ✠ ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ ✠ ՊՈՂՈՍԻ ԿՈՉԸ ՀՌՈՄՈՒՄ` ՀՐԵԱՆԵՐԻՆ ✠ ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՈՒԹՅՈՒՆԸ ✠


Ընթերցել՝  ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ