Մեկնություն - ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ

Նոր Կտակարանի Կանոնի վերջին գիրքը կոչվում է Հովհաննեսի Հայտնություն: Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է: Սա հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1): Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար: Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին:
Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69թթ, մեկ այլ խումբ` 81-96թթ.:
Քրիստոնյաները հալածվում էին, որովհետև նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին: Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում:
Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր: Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ: Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի:
Գիրքը  բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին: Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու: Այդ իսկ պատճառով գիրքը փակվում է հարություն առած Փրկչի ազդարարող խոստումով, թե՝ «Ահա գալիս եմ շուտով», և այդ պահի սպասումով լեցուն եկեղեցու հետևյալ մաղթանքով՝  «Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»:

ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Նախաբան (1.1-8)
 Առաջին տեսիլքը և յոթ եկեղեցիներին ուղղված նամակներ (1.9-3.22)
 Յոթ կնիքներով կնքված գիրքը (4.1-8.1)
 Յոթ փողերը (8.2-11.19)
 Վիշապը և երկու գազանները (12.1-13.18)
 Այլ տեսիլքներ (14.1-15.8)
 Աստծու բարկության յոթ սկավառակները (16.1-21)
 Բաբելոնի ավերումը և գազանի, սուտ մարգարեի և Սատանայի պարտությունը (17.1-20.10)
 Վերջին դատաստան (20.11-15)
 Նոր երկինք, նոր երկիր և նոր Երուսաղեմ (21.1-22.5)

 Եզրակացություն (22.6-21)




Հայտնություն 1 ՆԱԽԱԲԱՆՈՂՋՈՒՅՆ ԱՍԻԱՅԻ ՅՈԹԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԵՍԻԼՔԸ


Հայտնություն 2 ✠ ՊԱՏԳԱՄ ԵՓԵՍՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠ ՊԱՏԳԱՄ ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠ ՊԱՏԳԱՄ ՊԵՐԳԱՄՈՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ✠ ՊԱՏԳԱՄ ԹԻՎԱՏԻՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠


Հայտնություն 3 ✠ ՊԱՏԳԱՄ ՍԱՐԴԻԿԵԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠ ՊԱՏԳԱՄ ՓԻՂԱԴԵՂՓԻԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠ ՊԱՏԳԱՄ ԼԱՎՈԴԻԿԵԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ✠ 


Հայտնություն 4 ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՐԿՆՔՈՒՄ


Հայտնություն 5 ԿՆՔՎԱԾ ԳԻՐՔԸ ԵՒ ԳԱՌԸ


Հայտնություն 6 ՅՈԹԸ ԿՆԻՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Հայտնություն 7 ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ


Հայտնություն 8 ՅՈԹԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ` ՅՈԹԸ ՓՈՂԵՐՈՎ ԱՌԱՋԻՆ ՉՈՐՍ ՓՈՂԵՐԸ


Հայտնություն 9 ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓՈՂԸ ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՂԸ


Հայտնություն 10 ՀՐԵՇՏԱԿԸ ԵՒ ԳՐՔՈՒՅԿԸ


Հայտնություն 11 ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐԸՅՈԹՆԵՐՈՐԴ ՓՈՂԸ


Հայտնություն 12 ԿԻՆԸ ԵՒ ՎԻՇԱՊԸ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԻՇԱՊԻ ԴԵՄ ՎԻՇԱՊԸ ԵՒ ԿԻՆԸ


Հայտնություն 13 ԵՐԿՈՒ ԳԱԶԱՆՆԵՐԸ


Հայտնություն 14 ԳԱՌԸ ԵՎ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸԵՐԵՔ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԱԶԳԵՐԻ ՀՈՒՆՁԸ ԵՒ ԱՅԳԵԿՈՒԹԸ


Հայտնություն 15 ՎԵՐՋԻՆ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԸ


Հայտնություն 16 ԱՍՏԾՈՒ ՑԱՍՄԱՆ ՅՈԹԸ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ  


Հայտնություն 17 ԿԱՐՄԻՐ ԳԱԶԱՆԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ԿԻՆԸ ԳԱԶԱՆԻ ԵՒ ՊՈՌՆԿԻ ԻՄԱՍՏԸ


Հայտնություն 18 ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՈՒՄԸ  ՆԱՎԱՎԱՐՆԵՐԻ ՈՂԲԸ ՀՐԵՇՏԱԿԻ ԽՈՍՏՈՒՄԸ


Հայտնություն 19 ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԳԱՌԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԸՆԹՐԻՔԸ ՍՊԻՏԱԿ ՁԻԱՎՈՐԸ
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20


Հայտնություն 20 ՀԱԶԱՐԱՄՅԱՅ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ  ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Հայտնություն 21 ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՆՈՐ` ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ


Հայտնություն 22 ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԳԵՏԸ ԵՒ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ ՀԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ ՎԵՐՋԱԲԱՆ