«ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթում հաղթել է՝


Հեղինակ՝ Աշխեն Քեշիշյան

Հերոս՝ Գերաշնորհ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Աշխեն Քեշիշյանը ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ կողմից պարգևատրվում է Հոգևոր գրականության հարուստ ընտրանիով (շուրջ 20 գիրք):



Շնորհակալություն ենք հայտնում Աշխենին, շնորհակալություն մրցույթը գնահատող իրապես անաչառ «ժյուրիին», որ տևապես չեր կողմնորոշվում, թե ո՛ր ստեղծագործությունն ընտրի և որը՝ ոչ, շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ լինեն մրցույթի մեջ ընգրկված, թե դուրս մնացած ստեղծագործությունների հեղինակներ, շնորհակալություն բոլոր ընթերցողներին, մեկնաբանողներին և նյութերը տարածողներին, ինչպես նաև օգնող ու աղոթող բոլոր անձանց: Շնորհակալություն հոգևորական բոլոր հայրերին և եղբայրներին իրենց ծառայասիրության և նվիրումի համար. ի վեջո հա՛րք եւ եղբա՛րք, շնորհավորում եմ բոլորիդ Սրբոց Ղևոնդյաց քահանայից տոնի առիթով և մաղթում կորով, ուժ ու աստվածային զորակցություն, հոգեշնորհ նորոգություն, անսակարկ հավատք և սիրառատ հավատացյալներ: 
Տերը պահապան լինի ամենքիդ և թող Իր բազմաբյուր օրհնությունները հեղի բոլորիդ վրա, որպեսզի հզորանա ազգը Հայոց, պայծառանա Եկեղեցին Հայաստանյայց և Փառքը որոտա Սուրբ Երրորդության Իր հավատավոր հոտի ու հովիվների շուրթերից և գործերի մեջ. Ամեն:

Հ.Գ. Հավելյալ հարցումների, մանրամասնությունների և ճշտումների համար, կարող եք գրել մեզ անհատական նամակով: Շնորհակալություն: