20.8.18

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ. ԱՅՍՕՐ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է. ՄԵՆՔ ԱՐԴԵՆ 8 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ։

Անցյալ 8 տարիների աշխատանքի լավագույն արժեւորողն, անշուշտ, մեր շատ սիրելի եւ հավատարիմ ընթերցողն է, որի համար եւ տարվել է այս ութամյա աշխատանքը, ուստի շնորհավորանքների հսկայական տարափ ենք ուղարկում նաեւ մեր ընթերցողներին։

Ութամյա անխոնջ աշխատանքին եւ նվիրումին զուգահեռ, սիրելիներ, պետք է խոստովանել, վերջին տարիներին բլոգն ըստ էության չի մատակարարել նախկինի պես առատ, հետաքրքիր նյութեր ու ծրագրեր... Սրա պատճառները թե օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Բերենք դրանցից ամենաէականները։

Համացանցային օգտատերերի համար այլեւս այնքան էլ հետաքրքական չէ բլոգային երկարաշունչ ձեւաչափը։ Այսօր սոցիալական կայքերի շնորհիվ ամեն մեկը մի միկրոբլոգեր է, եւ ուրեմն սոցիալական էջերի ժապավենների հագեցվածությունը հոգեւոր բովանդակությամբ հագեցնում է նաեւ ընթերցողների հոգեւոր ծարավը։ Միայն թե... Դրանք հաճախ թիթեռնիկի կյանք ունեն։
Սուբյեկտիվ մի պատճառ էլ կա. հեղինակիս գերզբաղվածությունը հովվական եւ ընտանեկան կյանքում, ինչպես նաեւ երբեմն` ծուլության մեղքը։ Ասում են` եթե պետք է մի գործ լավ անես, ապա պետք է միայն այդ գործով զբաղվես... Կողմնորոշվելը հեշտ չէ 😇 Մնուս կողմից էլ մեծ հաշվով հեռու գտնվելով հայկական իրականությունից` որպես հեղինակ չեմ կարողանում ձեռքս միշտ պահել հայաստանյան զարկերակին, ինչն էլ ինձ բարոյական իրավունք չի տալիս խոսել շատուշատ հարցերի մասին միջնորդավորված։
Ահա այսպիսի ինքնախոստովանություն 😉
Լավատեսորեն հուսանք, որ Աստված օգնական կլինի, որպեսզի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ շարունակի մնալ ձեր գրադարակի գիրքը։

Ահա այս տեսլականով ոգեւորված կուզեմ հարց ուղղել մեր ընթերցողներին.
Ինչպիսի՞ նյութեր կնախընտրեք առաջիկայում տեսնել ձեր այս բլոգի էջերում: Խնդրեմ անպայման պատասխանեք։

Մաղթելով մեր ընթերցողներին հոգու եւ մարմնի առողջություն եւ զարթոնք կյանքի բոլոր ասպարեզներում` շնորհավորենք մեկմեկու ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձի առթիվ։
Աստված օգնական բոլորիս։

1 արտահայտվիր:

Анонимный комментирует...
19.09.2018, 12:45

Տեր Հայր, ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ՞ է ապաշխարության կարգը, ի՞նչ պետք է անել: Ու եթե անձը Հայաստանում չի ապրում և իր բնակավայրի մոտ գործող առաքելական եկեղեցի չկա, ամեն կիրակի հարյուրավոր կիլոմետրեր գնալու հնարավորություն չկա, ցավոք, ինչպե՞ս կատարել ապաշխարության կարգը:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...