1.6.17

ՀՐԱՇՔ ՄԱՆԿԻԿԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 10)

Նույն այդ ընկերներս իրենց երրորդ տղայի անունը ուզում էին Հակոբ դնել: Հղիության վեցերորդ ամսում ընկերուհիս վայր ընկավ, ինչից հետո անկայուն վիճակի պատճառով երկար ժամանակ մնում էր բժիշկների հսկության ներքո: Մի կիրակի, երբ գնացել էր Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որպեսզի մասնակցի պատարագին ու հաղորդվի, զարմանալի մի բան եղավ։ Երբ աղոթում էր ու խնդրում Աստծուն, որպեսզի ցույց տա իրեն, թե երեխային ինչպես անվանակոչել, քանի որ դեռ հստակ չէին որոշել, շատ պարզորեն խռպոտ մի ձայն է լսում, ովրն ականջին ասում է «Սողոմոն» անունը: Ընկերուհիս այդ ձայնը լսելով` նայում է շուրջը, բայց մարդիկ լուռ աղոթելիս են լինում. սկսում է հեկեկալ: Ամուսնուն ոչինչ չի պատմում`կարծելով, թե չի հավատա: Անցնում է մի քանի օր, երբ նույն մտքերով, Տիրոջ ու այդ ձայնի մասին խորհելով`միացնում է ռադիոն այն պահին, երբ Սողոմոն Իմաստունի մասին են խոսում: Ապա երազում տեսնում է մատուռ, որտեղ նրան էլի շշնջում են այդ անունը: Դրանից հետո որոշում է կիսվել ամուսնու հետ, որը չի համաձայնվում այդ անվան հետ`մտածելով, որ երեխային կարող է խանգարել այդ անունը, քանի որ հասակակիցները գուցե ծաղրեն հետագայում: 

Մի քանի շաբաթ անց, սակայն, երբ ամուսինը որոշում է բացել տանը եղած անվանագրքի որևէ մի էջ և պատահականության սկզբունքով, այդ էջում գրված առաջին անունը ընտրել, պատվում սառը քրտինքով և ապշում, քանի որ բացված էջի վրա, առաջինը գրված է լինում Սողոմոն անունը: 
Հիմա Սողոմոնը երեք տարեկան հրաշք մանուկ է՝ շատ բարի, խելացի ու մարդամոտ տղա:Մի անգամ, Սողոմոնը խոհանոցում, սկուտեղի վրա բրնձով խաչ նկարեց: Երբ մայրը հարցրեց, թե ինչ է նկարել, փոքրիկ Սողոմոնը պատասխանեց. «Փրկություն եմ նկարել»: 

Վստահ եմ, որ նրա պատմությունը Աստծո կամքն էր, և ուրախ եմ, որ ծնողները չանտեսեցին այն: 


«Խնդրեցե՜ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՜ք և կգտնե՜ք, բախեցե՜ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև խնդրողը պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի, և բախողի առջև պիտի բացվի դուռը»: 
(Մատթեոսի 7.7-8)

շարունակելի

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...