29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

Բարեբախտաբար, երեխայի հորաքույրը խորհուրդ է տալիս մկրտել աղջնակին և անպայման հանել աչքի հուլունքը երեխայի վրայից, քանի որ այն դեմ է Մայր եկեղեցու սուրբ հավատքին և Աստծուն: Այդպես էլ անում են և սնոտի իրը փոխարինում են օրհնված խաչով: Մեծ է լինում ընտանիքի ուրախությունը, երբ աղջիկը սկսում է ապաքինվել: Փոքրիկը առողջանում է:

Հարևանս ուշադիր լսեց այդ պատմությունը: Ես էլ հույսով լցվեցի, որ դա նրան խորհելու առիթ կտա: Վերջերս քացախահոտ չեմ առնում նրանց շքամուտքից: ՈՒզում եմ հավատալ, որ նա գիտակցել է իր սխալը: Սնահավատությունը պետք է վանել մտքից, առօրյա կյանքից, որպեսզի Քրիստոս գա, բնակվի մարդու մեջ և հեռու պահի չարից:

«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը... կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից։ Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես» 
(Բ Օր. 18: 9-12)։

5 արտահայտվիր:

Анонимный комментирует...
30.05.2017, 10:43

Ընտանիքիս անդամներն անընդհատ աչքի ուլունքներ ու նալեր են գնում բալիկիս համար, նույնիսկ ազնիվ մետաղներից: Ինձ համար շատ-շատ դժվար է նրանց բացատրել, որ դա չարիք է: արդյունքում վեճ է դառնում և ես մեղավոր եմ դուրս գալիս: Տղաս արդեն երկու տարեկան է և չի կրել ոչ մի աչքի ուլունք: Փառք Աստծո առողջ է և Տերը պահպանում է նրան ամեն տեսակի փորձանքներից:

El Yan комментирует...
30.05.2017, 18:41
Этот комментарий был удален автором.
El Yan комментирует...
30.05.2017, 18:41
Этот комментарий был удален автором.
Анонимный комментирует...
30.05.2017, 18:56

Էդ սնահավատությունը անտեղյակուցյունից է(կարմիր թել դաստակին,հորոսկոպ,աչքի հուլունք,բախտ բացեցի մոտ գնալ):Բա,հեռուստաալիքները,որ մեկ աստվածաշնչյան,եկեղեցական լուրեր են,մեկ էլիտար հարսանիք խոսում են հորոսկոպի եւ Էդ օրը նշաններին սպասվող առիթների մասին,բա էն Atv-ի էքստրասենսների հաղորդաշարը,բա յոգան ու դրա ատրիբուտները քարոզող ատրիբուտները։Անտեղյակ մարդն էլի,ով վախում է անհաջողությունից,հոգնել է պրոբլեմներից եւ ուզում է իմանալ ինչ կա սպասվելիք`կխորանա Էդ ցնդելիքի մեջ։Նոռմալ մարդը,Աստծուն հավատացողը պետք չունի վախով եւ սին բաներով ապրելու։Շարունակեք,անգամ եթե վեճեր կլինեն,չթողնեք երեխուն փոքրուց դարձնեն Էդ իրերին հավատացող։

Анонимный комментирует...
30.05.2017, 20:00

Չերկմտել այն մարդկանց կարծիքի առաջ,ովքեր գտնում եմ,որ սնոտիապաշտությունն ու աստվածպաշտությունը զուգահեռ կարող են լինել։

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...