6.4.17

ՀՈՒՅՍԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 39)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Եզեկ. 37։1-14, Ա Տիմ. 3։14-16 որ  կարող ենք կարդալ այստեղ:


Այսօր, սիրելիներ, պետք է մի փոքր խոսենք հույսի մասին։ Հույսը մեր քրիստոնեական կյանքի լավատեսությունն է, մեր դրական սպասումների և ապրումների արդարացումը։ Իսկ ի՞նչ հույսով ենք մենք ապրում մեր կյանքը... Եվ ի՞նչ հույսով պիտի իրականում ապրի քրիստոնյան։ Հարցի լավագույն պատասխանը տալիս է Եզեկիելի մարգարեությունը.
«Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը: Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: Ասացի ու կատարելու եմ»,– ասում է Տէր Աստուած» (Եզեկ. 37։12-14)։
Այո, սիրելիներ, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի նպատակը և ապագայի հույսը կյանքն է մահվանից հետո և անձնական հարությունը, հարություն, որով բոլոր մեռյալները կենդանանլու են՝ միաբանվելով հոգով և մարմնով և Աստծով նորոգված կանգնելու են արդար դատաստանի առջև։ Հուսանք և աղոթենք, որպեսզի այդ դատաստանը մեզ համար լինի փրկող և հավիտենական կյանք պարգևող։

Այսօր աղոթենք Սուրբ Շնորհալու Հավատով Խոստովանիմի 21-րդ տնով, որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ։


Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, 
Արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը 
ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը 
և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում 
մինչև Քո գալստյան մեծ Օրը. 
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 
Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...