22.3.17

ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 24)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝  Ելք 3։16-22, Հովել 3։1-8, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Ահա թե ինչ ենք կարդում այսօրվա ընթերցոշման մեջ`






«Ես ասում եմ. ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։17)։

Եկեղեցու հայրերը, երբեմն այլաբանորեն նայելով Աստվածաշնչյան Ելքի գրքի եղելություններին, որոնց մեջ պատմում է Իսրայելացիների` Եգիպտական ստրկությունից դուրս գալու, անապատում 40 տարիներ դեգերելու և Ավետյաց երկրի սահմաններ հասնելու մասին, դրանք զուգահեռում են մեր 40-օրյա պահեցողության շրջանի հետ` որպես մեղքի գերությունից ու խավարից դուրս գալու և դեպի լույս և կյանք ճամփորդելու մի ընթացք։




Սիրելիներ, իսկապես մեղքերը խավարեցնում են մեր հոգին, որ իրականում Աստծուց տրված է լուսավոր և պայծառ։ Եթե ուզում ենք մաքրել ու վերալուսավորել այն, անհրաժեշտ է խավարի մեջ լույս վառել` հավատքի, հույսի, սիրո, բարության, կամեցողության լույսը, որի աղբյուրը Քրիստոս Աստված է (այս մասին մանրամասն ընթերցենք «ԼՈ՞ՒՅՍ ԵՍ, ԹԵ ԽԱՎԱՐ» քարոզի մեջ)։ Երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսը մի առիթով շատ իմաստալից մի միտք է ասել. «Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա»։

Եկեք մենք էլ մեր այսօրվա աղոթքները դարձնենք լուսեղեն մոմեր,  մեր հոգու համար, միաբանվենք ու աղոթենք, որ Տերը լուսավորի մեզ` մեր միտքը մեր գործերը, մեր կյանքը բայց նախ և առաջ մեր հոգին։



Աղոթենք Հովհաննես Գառնեցու Չորեքշաբթի օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...