17.3.17

ՊԱՅՔԱՐ ԵՍԱԿՆԵՏՐՈՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 19)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Բ Օր. 8։11-9։10, Հոբ. 12։1-13։6, Եսայի 42:1-8, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Եսը, լաիներեն ասած՝ ego-ն, մարդկային էության անբաժանելի մի մասն է, ընդհանուր ասած՝ մարդ արարածի ինքնությունը, սակայն շատ հաճախ այն կարող է դառնալ հոգևոր առաջընթացի առաջին թշնամին, քանի որ մարդկային և անմարդկային բոլոր մեղքերի սկզբնապատճառները ծիլ են տալիս ԵՍ-ի գերազանցությունից։ Եսակենտրոնությունը ավելացնելով մարդը ընկնում են գոռոզամտության և հպարտության մեղքի մեջ, երբեմն այն աստիճան, որ դադարում է շրջապատում նկատել մյուսներին և ինքնախաբվելով կարծում է թե ինքն է «Ալֆան և Օմեգան»։ Հոգևոր ինքնախաբեության կուրությունը կարող է մեզ ստիպել կարծել, թե մեր շուրջ դարձող ամեն իրադարձության առանցքը մենք են կամ պետք է մենք լինենք։ Եսակենտրոնության գրոհը հանգեցնում է այն բանին, որ մարդը սկսում է ենթագիտակցորեն ինքն իրեն ամենակարող և աստված կարծել։ 
Ի պատասխան մեր մեջ ահագնացող կրքերի՝ Աստված այսօրվա ընթերցման մեջ ասում է․ 
«Մի՛ ասայ քո մտքում, թէ՝ “Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան”, այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր:» (Բ Օրենք 8։17-18)։
Եկեք, որպես Քրիստոնայաներ ձերբազատվենք եսակենտրոնությունից։ Ամենակարևորը՝ պետք է մեր անձին հավասար սիրենք նաև մեր շուրջիններին և միշտ պայքարենք, որպեսզի եսը թույլատրվածից ավելի գլուխ չբարձրացնի։ Հեշտ պայքար չէ այդ, սակայն միանգամայն հնարավոր է։ Տեր Հիսուս տվեց դրա լավագույն օրինակը՝ մարդացավ, չարչարվեց ու խաչվեց մեղավոր մարդկանցս օգուտի և փրկության համար։ Եկեք մենք էլ աղոթենք ու աղոթքը գործ դարձնելով ձգտենք հեզության և խոնարհության, որովհետև մեր Տերն ասում է․ «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ 11։29):

Աղոթենք Սուրբ Շնորհալու աղոթքով (Հավատով խոստովանիմ, 12-րդ տուն), որը կարող եք գտնել  այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։


Բարիք կամեցող Տե՛ր կմարար,

մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, 
այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. 
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:




Օրհնվեք․․․

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...