22.12.15

ՔԱՆԻ՞ ԳՐՔԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ - Հարց 1

Գուցե առաջին հարցումը, թե քանի գրքից է բաղկացած Նոր Կտակարանը պարզերից էր (չիմանալու պարագային կարելի էր  բացել Աստվածաշունչը և հաշվել), այնուամենայնիվ 86 ընդհանուր կարծիք հայտնողներից ստացանք հետևյալ պատկերը՝

Ճիշտ պատասխանն էր՝ 27, որը և բարեբախտաբար ամենից շատ ձայներն է հավաքել:

Աստվածաշունչ մատյանը լայն առումով բաղկացած է 2 մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան: Պարզորեն ասած՝ Հին և Նոր բառերի բաժանարար կետը Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացումն է: Ուրեմն, Նոր Կտակարնը ընթերցողին է ներկայացնում Հիսուսի ծնունդի հետ կապված և դրան հաջորդող իրադարձությունները և գրություններ, որոնք արդեն Հիսուսի Հարությունից հետո թողնված գրական ժառանգություն են: Ասում եմ գրական ժառանգություն, քանի որ Նոր Կտակարանի 27 գրքերից և ոչ մեկը, սկզբունքորեն չի գրվել Աստվածաշնչի մաս կազմելու նպատակով, այլ դրանք զատ-զատ «գործեր են»՝ իրենց հատուկ ոճով և լեզվով գրված, ունեցել են իրենց հասցեատերերը, լսարանը, որոնց հոգևոր պահանջները բավարարելու համար Առաքեալները գրել են դրանք: Քիչ ավելի ուշ դրանք միավորվել են մեկ ընդհանուր «հատորի մեջ» որով կազմվել է Նոր Կտակարանի կանոնը:

Աստվածաշնչագիտության մեջ ԿԱՆՈՆ է անվանվում Նոր Կտակարանի գրքերի քանակը, դրանց բաշխվածությունը, այսինքն՝ չափը, ձեւը որոշող սանդղակը: Այդ սանդղակի գծման առաջին փորձերը հանդիպեւմ ենք դեռևս 2-րդ դարում (Նոր Կտակարանի գրքերը գրվել են 1-ին դարի կեսից մինչև ավարտը): Վերջնական իր ձևին կանոնը եկել է 4-րդ դարում և այսօրվա ձևով ընդունելի է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից:

Այսպիսով՝ Նոր Կտակարնի 27 գրքերը ունեն հետևյալ բաշխվածությունը՝

4 Ավետարաններ (հավանաբար սրա հետ էր կապված 27.7 տոկոսի շփոթը), որոնց հեղինակներ Սուրբ Մատթեսը, Մարկոսը Ղուկասը և Հովհաննեսը պատմում են Քրիստոսի երկրային կյանքի, քարոզչության՝ մարդկության փրկության համար առանցքային դրվագները՝ նպատակ ունենալով հայտնել գլխավոր ավետիսը՝ Հարության բարի լուրը:

Առաքեալների գործեր (Գործք առաքելոց), որը պատմում է Քրիստոսի Առաքեալներից մի քանիսի քարոզչական գործունեությունը Տիրոջ Հարությունից հետո:

Պողոս Առաքեալի 14 նամակները՝ ուղղված Հռոմի, Կորնթոսի, Մակեդոնիայի և այլ համայնքներին, ինչպես նաև իր գործակիցներին՝ Տիմոթեոսին, Տիտոսին: Նրանք, ովքեր ընտրել էին 14 թիվը, հավանաբար,  նկատի ունեին հենց այս նամակների քանակը:

Ընդհանրական 7 նամակներ՝ հեղինակությամբ Հակոբոս, Հուդա, Պետրոս և Հովհաննես առաքեալների. նամակները հասցեագրված են ընդհանուր բոլոր քրիստոնյաներին:

Հայտնություն Հովհաննու, որ շատերը անվանում են «Ապոկալիպս». Հովհաննես Աստվածաբան Առաքյալի հայտնութենական տեսիլքները աշխարհի վերջի և Քրիստոսի Երկրորդ ահեղ գալստյան վերաբերյալ:

Ընդհանուր այս գրքերի համագումարը կազմում է 27, մեր հարցի ճիշտ պատասխանը:

Հուսանք պատասխանը օգտակար եղավ, սպասեք հաջերդ հարցին և ակտիվ եղեք :) 
Տերը օրհնի բոլորիդ:

ՀԱՋՈՐԴ ՀԱՐՑԸ՝ ԱՅՍՏԵՂ

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...