21.8.15

5 ՏԱՐԻ և ՄԵԿ ՕՐ ՄԻԱՍԻՆ

Այո, սիրելի ընթերցողներ, այսօր ճիշտ 5 տարի և մեկ օր է, ինչ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ ծնվել է: Մեր բլոգը լույս աշխարհ է եկել 2010թ. օգոստոս 20-ին: Եվ քանի որ միայն այսօր էր՝ հիշեցի, որ ծննդյան օրը վրաս անցել է և մոռացել եմ ամեն տարվա նման հաշվետվություն տալ, որոշեցի այսօր գրել: Չնայած անկեղծ լինենք... Այս անգամ գրելիք շատ բան էլ չկա: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անցյալ տարվա մեջ՝ 2014-ի օգոստոսից մինչև այսօր, շատ բան չի փոխվել:
Այնուամենայնիվ մի քանի փոքրիկ ձեռքբերումներ ունեցանք: 

Նախ հաջողեցինք ստեղծել բլոգի app-ը (դեռևս շատ պարզեցված տարբերակով) android սարքավորումների համար, որպեսզի ընթերցողները դյուրություն ունենան իրենց խելացի հեռախոսների կամ «պլանշետների» մեջ գտնելու մեր գրառումները:


Մյուս ձեռքբերումը բլոգի այցելություններ թիվն էր, որ թեև այս տարի այնքան էլ շատ չէր, այնուամենայնիվ, անցավ 500.000-ի սահմանը: Հավատացեք, հինգ տարվա մեջ կես միլիոն այցելությունը հեշտ հասանելի բան չէ մի բլոգի համար, որը հոգևոր բովանդակությամբ է և հիմնականում մատուցում է ինքնուրույն նյութեր:

Ֆեյսբուք հարթակում էլ, բլոգը հասցրել է իրականացնել անցյալ տարվա «երազանքը»՝ անցնելով 5.000 like-ը (ներկայումս էլ երազանք է դարձել 6.000-ը :)):

Մեկ այլ ոչ պակաս կարևոր նորություն էլ բլոգում ԱՂՈԹԱԳԻՐՔ բաժնի բացումն է, որը մեր կողմից պատրատված և խմբագրվող մեկ այլ բլոգի՝ www.aghotq.blogspot.com, ներմուծումն է ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ:

Այսքանը թերևս... Իսկ նախորդ տարիների հաշվետվությունը կարող եք գտնել այստեղ՝
ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈՂ

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ,
ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 3 ՏԱՐԻ,
ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է 

Այսքանով հանդերձ, իմ շատ սիրելի ընթերցողներ, կրկին ու վերստին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նորից ու դարձյալ շնորհավորում եմ ձեզ ձեր բլոգի 5-րդ տարեդարձի առթիվ. չէ՞ որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ գիրք է ձեր գրադարակից: 
Տերը օրհնի բոլորիդ:

Հաճա՛խ կարդացեք,
Հաճա՛խ մեկնաբանեցեք,
Հաճախակի տարածեք հոգևորը,
Միացե՛ք մեզ facebook-ում կամ twitter-ում,
Բաժանորդագրվե՛ք մեր նոր հոդվածներին և ստացեք դրանք էլ. հասցեին,
Ծանոթացեք Սուրբ Գրքի հայկական մեկնություններին,
Աղոթեցեք բլոգի միջոցով,
Ներբեռնեք Սարկավագի բլոգը ձեր հեռապոսների մեջ,
Գրե՛ք մեզ ձեզ հետաքրքրող հարցերը և ստացեք պատասխանները:

Եվ թող Տիրոջ օրհնությունը ամենքիդ վրա լինի և փա՛ռք Աստծուն ամեն բանի համար:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...