6.11.14

ԽԱՂԱՏՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՐՏՎՈՒՄ

Խաղամոլության երևույթը, թերևս, վարակն է հիմնականում հասարակության 2 շերտերի: Խաղամոլները կա՛մ չափազանց հարուստներն են, ովքեր իրենց կուտակած դրամի ավելցուկը մսխում են հաճույքների վրա ու առանց շահելու մեծ ակնկալության վատնում են հաճախ ոչ արդար քրտինքով ձեռք բերածը, կամ էլ աղքատության շեմին գտնվողներն են, որ հեշտ փողերի տիրանալու մոլուցքով վատնում են առանց այդ էլ վատնված ունեցվածքը... Չենք սխալվի, եթե ասենք, որ հաճախ խաղատների քանակը, մոլի խաղերի տեսակները և հասարակության ներգրավվածությունը դրանցում ուղիղ համեմատական են երկրի սոցիալական, հոգեբանական, բարոյական և հոգևոր կարգավիճակին: Դրա համար էլ Հայաստանում...

Չեմ ցանկանում պատճառահետևանքային կապերի մեջ խորասուզվել այժմ, հատկապես որ այդ թեմայով մի քանի հոյակապ նյութ գտա համացանցում՝

http://www.holytrinity.am/posts/view/264
http://www.holytrinity.am//questions/show/49

http://oracuyc.blogspot.fr/2013/11/blog-post_4074.html

սակայն կուզեի հիշեցնել, որ ինչ տեսակի էլ լինի փողի շուրջ տարվող խաղը՝ զառ, թղթախաղ, խաղադրույք, խաղատնային ավտոմատներ, լոտո, «բեսետկայում քաշված գրազ»..., դրանց հետևանքները մշտապես կործանիչ են և մոլորեցնող, իսկ պարտվողը, վերջին հաշվով խաղացողն է, նրա հարազատները, հասարակությունը, որովհետև ԽԱՂԱՏՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՐՏՎՈՒՄ:
Որպես ավարտ կարդանք Սուրբ Պողոս առաքյալի խրատը իր աշակերտ Տիմոթեոսին, ապա դիտենք նաև ստորև բերված ուսանելի տեսանյութը՝

Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մէջ։ Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության հետևից (Ա Տիմ. 6:10-12



0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...