20.8.14

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է

Ամենամյա ավանդույթ է դառնում ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձի օրը հաշվետու գրառում անելը: Ի վերջո, երբ մեկ տարով ավելի մեծանում ենք, պիտի նաև փաստենք, որ սոսկ 365 օրերի չէ, որ գլորել, այլ մեծացել ու հասունացել ենք խոսքով ու գործով: 
Այսպիսով, սիրելի՛ ընթերցող, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ դարձավ 4 տարեկան, ինչը մեկմեկու շնորհավորելու լավ առիթ է տալիս :):

Այս անգամ նպատակ չունեմ երկար-բարակ վիճակագրություններ կազմելու (անցյալ տարիների վիճակագրությունները կարող եք գտնել «ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈՂ», «ԷՎՈԼՅՈՒՑԻԱ» և «ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ՝ 3 ՏԱՐԻ» հոդվածներում), միայն թե պիտի ասեմ, որ անցյալ տարի օգոստոս ամսին ինքներս մեր առջև դրած բոլոր առաջադրանքները այլևս իրականություն են, և դրանց շնորհիվ բլոգը բավականին մեծ առաջընթաց ունի թե՛ իր այցելությունների թվով (մոտ 150.000 մեկ տարում), թե Ֆեյսբուքյան էջի հավանողների թվով (շուտով կհատենք 5.000-ը) և թե հրապարարակումների քանակի մեջ (ներկայումս բլոգն ունի ավելի քան 300 գրառում):
Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս ձեռքբերումների հիմնական խթանիչները եղան բլոգում կյանքի կոչված 2 մեծ նախաձեռնությունները՝ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթը և Նոր Կտակարանի մեկնության ԲԱՆԱԼԻ ծրագիրը: Այսքանը, թերևս...



Ավելորդ չեմ համարի վերստին ու վերստին շնորհակալություններս հայտնել բոլոր ընթերցողներին ու հիշեցնել, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ 4 տարի է գոյություն ունի ձեր շնորհիվ ու ձեզ համար:
Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալություն աշխատանքային այն թիմին, որն ըստ անհրաժեշտության օգնության ձեռք է մեկնում՝ տկարիս միայնակ չթողնելով բլոգային աշխատանքների մեջ: Հավատացեք, այն ինչ արվում է Սարկավագի բլոգում, շատ շատերին է դուր գալիս, բայց մենք նաև պարտք համարենք շնորհակալություն ասել բոլոր նրանց, ովքեր քննադատում են բլոգը, չեն սիրում այն և չեն հետաքրքրվում մեր գործունեությամբ: Ասենք շնորհակալություն, քանի որ այս վերջինների շնորհիվ է նաև, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ չի ճահճանում իր տեղում:

Իսկ որպես աննշան նվեր բլոգի 4-րդ տարեդարձի առթիվ, այս անգամ որոշեցի համացանցից ի մի հավաքել բոլոր այն հոդվածները, որոնք ներկայացնում են բլոգի գործունեությունը. հղումները կարող եք գտնել այստեղ: Հուսամ շատերի համար օգտակար էլ կլինի, իսկ բլոգի մշտական ընթերցողների համար՝ հաճելի վերհուշ: Վերստին շնորհավորում եմ: Ամենակարևորը չմոռանաք՝


ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ ԳԻՐՔ Է ՔՈ ԳՐԱԴԱՐԱԿԻՑ...


Հաճա՛խ կարդացեք,
Հաճա՛խ մեկնաբանեցեք,
Հաճախակի տարածեք հոգևորը,
Միացե՛ք մեզ facebook-ում կամ twitter-ում,
Բաժանորդագրվե՛ք մեր նոր հոդվածներին և ստացեք դրանք էլ. հասցեին,
Գրե՛ք մեզ ձեզ հետաքրքրող հարցերը և ստացեք պատասխանները:

Եվ թող Տիրոջ օրհնությունը ամենքիդ վրա լինի և փա՛ռք Աստծուն ամեն բանի համար:

1 արտահայտվիր:

Анонимный комментирует...
04.09.2014, 20:46

Shnorhakalutyun Dzez Dzer blogi ha mar

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...