1.5.14

ԿՈՒՅՍԸ ՊԻՏԻ ՀՂԻԱՆԱ - Մեկնություն

Մատթ. 1:23
Հեղինակ՝ Մարկոս քհն. Մանգասարյան
Աղբյուր՝ ՆՈԹԱՏԵՏՐ 
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 



Մեկնություն 
Ժամանակակից աստվածաշնչագիտության մեջ շատ գիտնականներ մեղադրում են Մատթեոս Ավետարանչին, թե նա կոնտեքստից կտրված մեջբերումներ է անում Հին Կտակարանից, օրինակ` հենց Մատթ. 1:23 համարը, որում ասվում է . «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» (մեջբերում Եսայի 7:14-ից): Այս համարի շուրջ գոյություն ունի երեք հիմնական տեսակետ` 
ա. Այս համարում զետեղված մարգարեությունն ուներ զուտ տեղական բնույթ և իրականացել է հենց Եսայի մարգարեի կենդանության ժամանակ, 
բ. Այս մարգարեությունը վերաբերում է Մեսիայի` Քրիստոսի Ծննդյանը և 
գ. Այն իր մեջ է ներառում և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակները:


Եթե ուշադիր կարդանք Եսայու մարգարեության 7-րդ գլուխը, ապա կտեսնենք, որ այնտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես ասորա-եփրեմյան պատերազմի ժամանակ Ասորիքն ու Իսրայելը միաբանվել էին ընդդեմ իրենց հարավային հարևան Հուդայի երկրի (734թ. ն. Ք.) (Եսայի 7:1,4,6): Հուդայի արքա Աքազն էլ վախենում էր վրա հասած վտանգից: Ահա այս ժամանակ էլ Աստված նրա մոտ է ուղարկում Եսայի մարգարեին` մխիթարության խոսքով նրան գոտեպնդելու  և վստահեցնելու, թե Ասորիքն ու Իսրայելը չեն կարող նվաճել Հուդայի երկիրը (Եսայի 7:2,3,7,9):  Սրա համար է, որ Աստված մարգարեի միջոցով նշան է տալիս ու ասում. «Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Եսայի 7:14): Այս համարին հաջորդող հատվածները մեզ ցույց են տալիս, որ մարգարեությունն ուներ ժամանակավոր և տեղական բնույթ. «Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով» (Եսայի 7:16): Պարզ է դառնում, որ այդ երեխան պիտի ծնված լիներ Աքազի թագավորության ժամանակ և մինչ նա կմեծանար ու կհասունանար, ասորա-եփրեմական կոալիցիան պիտի լուծարված լիներ:
Այս համարի տեղական բնույթ ունենալու մասին է խոսում նաև Եսայու մարգարեության 8-րդ գլուխը: Եսային գնում է իր «մարգարեուհու» մոտ և նա որդի է ունենում (Եսայի 8:3): Այս երեխայի և մարգարության մեջ հիշվող մանկան նույնականության մասին է վկայում նաև Եսայու 8:4 համարը. «քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ» (հմմտ. Եսայի 7:16): Եսայու 7:14 և 8:4 համարներում նշված ժամանակահատվածն իրականացած ենք տեսնում նաև պատմության մեջ: Եվ իսկապես, ն. Ք. 732թ., մինչ երեխան դեռ կսովորեր «հայր» կամ «մայր» ասել (երեխան ծնվել էր ն. Ք. 734թ.),  Դամասկոսն ընկավ, իսկ մինչ երեխան կհասունանար (գոնե մինչև 12 տ.) ընկավ նաև Սամարիան: Այսպիսով, կարող ենք ասել, որ այո՛, Եսայու մարգարեության 7:14 հատվածն իրականացավ հենց Եսայու կենդանության օրոք: Սակայն հարց է առաջանում. այսքանով արդյո՞ք սահմանափակվում էր մարգարեությունը, թե այն ավելի մեծ ընդգրկունություն ուներ:
Շարունակությունը՝ 

1 արտահայտվիր:

antiliberast said...
5/2/14, 10:23 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...