2.5.14

ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն

Մատթ. 1:18-25, 2:1-12
Հեղինակ՝ Պերճ Գուլումյան (Հայր Պարթև)
Աղբյուր՝ Faith Hope Love Mission 
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

18 Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: 
19 Եւ Հովսեփը` նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 
20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց նրան եւ ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին` քո կնոջը, որովհետեւ նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: 
21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին` իր մեղքերից»: 
22 Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. 
23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 
24 Եւ Հովսեփը քնից արթնանալով` արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առավ իր մոտ:
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

1Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. 
2 «Ու՞ր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»: 
3 Եւ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ` եւ Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը: 
4 Եւ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին` հարցրեց նրանց, թե ու՞ր պիտի ծնվի Քրիստոսը: 
5 Եւ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետեւ մարգարեի միջոցով այսպես է գրված. 
6 «Եւ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին` Իսրայելին»:

7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: 
8 Եւ նրանց Բեթղեհեմ ուղարկելով` ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին եւ երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»: 
9 Եւ նրանք երբ թագավորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր: 
10 Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան: 
11 Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր` Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը` նրան նվերներ մատուցեցին` ոսկի, կնդրուկ եւ զմուռս: 
12 Եւ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:

Մեկնություն






0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...