7.2.14

ՆԱ ՈՒԽՏԱՎՈՐ Է, ՆՈՐ ՔԱՀԱՆԱ

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի հետ առաջի հանդիպումս երբեք չեմ մոռանա, 2011թ. հոկտեմբերի վերջն էր, հավաքվել էինք սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ անհամբեր սպասելով մեկնելու հրահանգին: Ուղևորվեցինք Արցախ, որտեղ չորս օր վայլեցինք աշնան գույներով գեղեցիկ բնությունն ու մեր այցելած սրբավայրերում զգացած Աստծո զորությունը: Աննկարագրելի են այն ուխտատեղիներն, ուր եղել եմ Տեր Հոր առաջնորդությամբ, ամեն անգամ դժվար ճանապարհներ անցնելիս հոգատար հայր է մեզ համար Տեր Տիրայրը, առջևից քայլելով, միշտ հոգում է, որ բոլորն ապահով տեղ հասնեն: Այս անցած երկուսուկես տարվա մեջ կդժվարանամ թվել այն սրբավայրերն ուր եղել եմ Տեր Հոր հետ, կնշեմ միայն մեկն՝ Արցախի Ավետարանոց գյուղից ոչ հեռու գտնվող, Սրբոց Ղևոնդյանց վանքը: Կարող եմ ասել, որ ամեն մի ուխտ աչքի է ընկնում մասնակիցների կազմակերպվածությամբ և առավել աղոթական մթնոլորտով:
Ոմանց կթվա թե ձանձրալի է խստապահանջ Տեր Հոր հետ ուխտի գնալը, բայց պետք է հավաստիացնեմ ինչքան կարգապահություն սիրող է մեր Տեր Տիրայրը, այնքան էլ երգ ու պարով ուրախացող է հանգստի ժամին: Սրտանց աղոթում եմ որ նման նվիրայլներ շատ լինեն մեր եկեղեցում, ովքեր անտեսելով եղանակի սառն ու տապը, նեղ և դժվարին ճանապարհները և միշտ առաջ եկող դժվարությունները, առաջնորդեն մեզ անմատչելի թվացող, բայց համբերողներին հոգու խաղաղություն պարգևող հանգրվաններ:

Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...