7.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԹՈՎՄԱ ԱԲՂ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նա բարձրանում էր Սուրբ լեռը Սինա, 
Որի գագաթից լույս էր ճառագում, 
Եվ այդ զորավոր լույսի շողերը 
Նրա անունն էր անդադար կանչում:

Դավթի երգերով աղբյուր էր շինել շուրթերի համար, 
Որից բխում էր փառաբանության աղոթքներ՝ Աստծուն, 
Եվ Սուրբ գրքերի խոսքն ակամա 
Այդ աղբյուրից էր անսպառ հոսում:

Եվ նրա հոգու Երուսաղեմից 
Սուրբ Պատարագի զանգն էր ղողանջում, 
Խավարց ծնված լույսի փոխարեն, 
Կյանք տվող լույս էր նա կրկին տեսնում:

Սուրբ Հոգով լցված քայլում էր առաջ, 
Հաստատուն կամքով բարձրանում էր վեր, 
Պարզել էր ձեռքեևը երկինք կարոտած, 
Եվ իր ափերց խունկ էր ծխում մերթ:

Ահա նա հասավ գագաթը լեռան, 
Եվ ծնկի եկավ Բարձրյալի առաջ, 
Անամպ երկնքից մի հրեշտակ իջավ 
Ձեռքին Սուրբ հանդերձ ՝ քահանայի:

Եվ երբ նա հագավ Սուրբ հանդերձը այդ 
Վեղարով ծածկեց գլուխը հպարտ, 
Այդժամ նրա Սուրբ Ուխտը կնքվեց, 
Եվ Աստծու կամքով նա ծառա կարգվեց:

Մի մատուռ շինեց բարձունքին լեռան՝ 
Վկայությամբ Սուրբ Առաքյալների, 
Եվ Աբրահամի հավատը փորձված
Դարձրեց օրինակ՝ իր Սուրբ Մատուռի ամուր հիմքերի:

Մարգարեների երգով զորացած
Օրենքներն Աստծու ոսկետառերով 
Փորագրեց մարդկանց հոգու գրքերում,
Մի խաչքար կերտեց մատուռի ներսում՝ 
Որպես Սուրբ Մատյան այն Սուրբ Գրքերի 
Որոնք կայնք տվող լուրն են ավետում համայն ազգերին:

Եվ Նարեկացու Մատյանը Ողբի 
Շարունակեց մի նոր ձեռագրով, 
Եվ շարականը Նրա մեղքերի
Մաքրագրեց իր Սուրբ Աղոթքներով:

ԱՂՈԹՔ

Հա՛յր, երբ ես ընկած էի խավարի գրկում, 
Նա ձեռքը մեկնեց և այդ Սուրբ Լեռան բարձունքին շինված 
Մատուռի ներսում երկնային կյանքի լույսը ցույց տվեց,

Երբ հուսահատ էի ՝ խավարից ծնված մեղքերի ծովում, 
Նա սովորեցրեց հույսեր չփնտրել այն անհույս աշխարհում, 
Որտեղ՝ Դևից սերված և Դևին պաշտող մարդիկ խայտալով իրենց պղծության գործերն են անում:

Երբ մոլորվել էի այն լայն ճամփեքի ոլորաններում, 
Նա ձեռքս բռնեց և այն նեղ դռան տեղը ցույց տվեց:

Աղոթում եմ Հա՛յր, որ Քո Սուրբ Աջով զորացնես այդ Մատուռը Սուրբ, 
Որ շինեց նա Քո Սուրբ հողի վրա, 
Եվ Քո գթության և ողորմության՝ երկնային լուսով, հովանի լինես 
Ողջ ծառայության ընթացքը նրա,
Մինչև կգա ժամանակը 
Եվ Դու կամբարես առատորեն այն բերքը, 
Որ նա մեծ հոգածությամբ եվ նախանձախնդրությամբ մշակեց այդ Մատուռի ներսում:

Հավիտյանս Հավիտենից Ամեն:
Գոհար Մկրտչյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...