28.2.14

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ (ոչ մրցութային)

Աստծո այս զինվորներին հանդիպեցի մայիսի վերջին Գեղարքունիքի մարզում, Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ մեկնել էինք ուխտագնացության:
Նախօրէին տեղած անձրևները տեսնելով՝ հարազատներս համոզում էին չմեկնել: Առավոտյան ամպած էր երկինքը, արևի լույսը սքողող ամպերը ճանապարհի ամբողջ ընթացքին սպառնում էին անձրևի տարափ հեղել երկնքից: Սակայն ուխտավորի համար վատ եղանակ չկա, իսկ ճանապարհին ասվող աղոթքը մոռացնել տվեց գույժ ամպերի սպառնալիքը: Հասանք Ծովինար գյուղ, որտեղի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղանք Սուրբ Պատարագի խորհրդին, պատարագիչն էր այդ գյուղի զավակ Տեր Գրիգորը: Պատարագին ներկա էին նաև Մարտունու քահանա Տեր Սիմեոնն ու Արծվանիստից Տեր Տիրատուրը: Աներևակայելի է, բայց պատարագի ավարտին եղանակը բոլորովին այլ էր, չքվել էին մեզ սպառնացող ամպերը և երկնքում տիրում էր ջերմացնող արեգակը:

Սիրո ճաշը վայլեցինք Արծվանիստ (Վանեվան) գյուղին մոտ բացատում, որից հետո այցելեցինք սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր ծառայում է այդ գյուղում ծնված Տեր Տիրատուրը: Եկեղեցում մեզ հուզող հարցերն էինք ուղղում տեղի քահանաներին և ուրախանում, որ չնայած փոքր տարակարծությունների մեր եկեղեցականները հիմնական հարցերում միաբան են: Եվ ինչպես որ միաբանվել էին այդ կիրակին միասին վայլելու, այնպես էլ միաբանվում են երևելի և աներևույթ թշնամու դեմ պայքարում: Աստծո գործին նվիրված այս զինակիցների աղոթքների շնորհիվ հաստատուն կմնա թե՛ մեր Սուրբ Առաքելական Մայր Եկեղեցին, թե՛ բոլորիս հավատն առ Աստված...
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային)

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...