13.2.14

ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵ՜Ծ ՊԱՐԳԵՎԸ...

Վաղուց էր…Արդեն չեմ էլ հիշում քանի տարի է անցել, սակայն հիշողությանս միջից երբեք չի ջնջվի այդ օրը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն էր, մասնակցում էի պատարագին, բայց ոչ մեր եկեղեցում: Պատարագի ընթացքում երազանքներիս մեկն այն էր, որ մի օր մեր եկեղեցում մասնակցեմ պատարագի, և զգամ ինձ ինչպես տանը…Այդ ժամանակ շատ փոքր էի և ամբողջությամբ չէի էլ հասկանում ու ընկալում Սուրբ Պատարագի խորհուրդը, սակայն երազում էի այդ ամենի մասին….
Անցան տարիներ… և մի օր տեղեկացանք որ մեր եկեղեցում՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցում, քահանա են նշանակել, և մեր քահանան է Տեր Ղազար քահանա Պետրեսյանը:
Տեր Հոր գալու հետ փոխվեց ամեն ինչ, և՛ մեր առօրյան, և՛ ողջ հոգևոր աշխարհը, նրա միջոցով կարողացանք ճանաչել և ավելի մոտենալ ճշմարիտ Աստծուն: Իսկ քարոզները, կարծես մի մե՜ծ և լուսավոր ուղեցույց լինեն մեզ համար՝ այս դժվարին և խորդուբորդ կյանքի ճանապարհին: Արդեն անցել է տասը տարի, և այսօր յուրաքանչյուր պատարագի ժամանան, խնկի անուշաբուրությանը միախառնելով մեր աղոթքն ու փառաբանությունն ենք բարձրացնում առ Աստված, այդ մե՜ծ Պարգևի համար: Շնորհակալ ենք Աստծուն, որ մեր քահանան է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
Մարիամ Ներսիսյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...