20.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՇԱՎԱՐՇ ՔՀՆ. ՍԻՄՈՆՅԱՆ

Տեր Շավարշն արդեն 3 տարուց ավել է ինչ Դիլիջանում է: Դիլիջանում չկա եկեղեցի, բոլոր եկեղեցիները խորհրդային տարիներին քանդվել են հենց դիլիջանցիների կողմից:
Տեր Շավարշն Աստծու կողմից մեծ շնորհ է ստացել. նա ստեղծել է համայնք, որն իրոք համայնք է, որն ամեն կիրակի Պատարագի է մասնակցում և հաղորդվում Քրիստոսին, շաբաթ օրերին ուխտագնացության է մեկնում Հայաստանի և Վրաստանի հայկական Եկեղեցիներ ու Վանական համալիրներ Պատարագի մասնակցելու:

Համայնքի անդամներից յուրաքանչյուրը Տեր Շավարշի մասին ասում է «իմ քահանան», քանի որ Տեր Շավարշը ոչ թե միշտ մեր կողքին է, այլ մեր մեջ է, յուրաքանչյուրիս ընտանիքում:
Իմ Տեր Շավարշ ջան, ցանկանում եմ, որ Դիլիջանում Պատարագ մատուցեք հայկական եկեղեցաշինության բոլոր կանոններին համապատասխանող գմբեթավոր եկեղեցում:

Հ.Գ. Երեկ անակնկալ առաջարկ ստացա Տեր Շավարշի նկարն ուղարկել Սարկավագագրքին: Շնորհակալ եմ, որ կարող ենք մեզ դեպի Հիսուս Քրիստոս մեզ առաջնորդող քահանաների մասին պատմել բոլորին:
Լիդիա Մանթաշյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...