11.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՓԱՎՍՏՈՍ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ես կխոսեմ մի այնպիսի քահանայի մասին, որին շատ սիրել, հարգել և վստահել եմ առաջին հայացքից: Քահանա ով իրոք արժանի է իր կոչմանը, ո՛վ քաջ  գիտակցում է իր առաքելությունը, և նվիրվել է Աստծուն և մարդկանց անձնվիրաբար: 
Հիշում եմ 6-րդ դասարանում էի սովորում, երբ դպրոցի բակ մտավ մի սպիտակ մեքենա և մեջից իջավ մի քահանա: Երեխաները մեկը մյուսին ասում էր «տերտե՜րը- տերտե՜րը» ու ծիծաղում էին չգիտեմ էլ թե ինչու: Բայց քահանան հստակ քայլերով, ժպիտը դեմքին, բարի հայացքով մտավ դպրոց և քիչ անց մեր հայ եկեղեցու պատմության ուսուցչուհու հետ մտավ մեր դասարան: Նա ժպիտով բարևեց, մենք էլ իրեն բարևեցինք, բայց նա մեզ բացատրեց թե ինչպես է պետք ողջունել հոգևորականերին: Հետո մենք խոսեցինքԱստծո պատվիրանների մասին և այդպես մոտ երկու ժամ նա խոսում էր քարոզելով Աստծո խոսքը Աստծո մասին, իսկ մենք մեծ սիրով  և հետաքրքրությամբ լսում էինք: Եվ այսպես ես նրա միջոցով փոխեցի կարծիքս քահաների հանդեպ: Տեր հոր այցը մեր դպրոց դարձավ շարունակական, բացի դպրոց այցելելուց նա իր երգչախմբի հետ միասին անընդհատ պատարագներ էր անցկացնում մեր գյուղի՝ Նոր Կյանքի, չգործող եկեղեցում: Պատարագները անցկացնում էր մեծ ոգևորվածությամբ՝ անկախ եղանակից, անկախ իրեն լսողների թվից, բայց այդ թիվը հետզհետե շատանում էր, որովհետև մարդիկ նրան ճանաչում ու սիրում էին:
Նրա անցկացրած պատարագները, հարսանիքները, մկրտություները մարդիկ լսում են մեծ սիրով և առանց ձանձրույթի, որովհետև նա խոսում է շատ հստակ ու գրագետ: Այդ քահանան տեր հայր Փավստոսն է, որի մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել. մի անգամ ես քնության էի և շատ էի անհանգստանում, և երազիս այդ օրը նրան էի տեսել և քննությունս բարեհաջող անցավ:  Ասում են՝ այն մարդկանց  որոնց շատ են գովում, թող վախենան և շատ զգոն լինեն, որովհետև Աստված նրանց անպայման փորձելու է, բայց ես վստահ եմ տեր հայրը ինչքան էլ փորձության ենթարկվի նա կմնա իր քայլերում և գործողություներում  միշտ դրական: Ինձ կհասկանա այն մարդը, ով գոնե մեկ անգամ շփվել է տերհոր հետ: Սիրելի տեր հա՛յր շատ շնորհակալ եմ Ձեզանից, շնորհակալ եմ լավ խրատներ տալու համարլավ մարդ, լավ Աստծո զավակ, լավ օրինակ ծառայելու  համար:

Փառք ենք տալիս միշտ Աստծուն
արդար ենք փորձում միշտ լինել
վստահ եղեք մեր տեր հայր
սերն է իշխում մեր մեջ
տերն է միակ մեր փրկիչը
ողջ աշխարհը թող իմանա
սիրում ենք նրան  շա՜տ- շա՜տ:
Նորկյանքցի Հայուհի
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...