21.2.14

ՀՐԱ՜ՅՐ ԿԱՄ ԱԼ ԳՈՒՑԵ ՀԱ՜ՅՐ ՄԵՍՐՈՊ

Օրհնութիւն Ձեզի, քանի դուք հաւատացիք՝ թէ Հայց. Եկեղեցին քաղցր եւ հարազատ հաստաութիւն մըն է՝ Աստուծոյ գերագույն պարգեւը հայութեան: Թէ Հայց. Եկեղեցին ոգի է, ուժ է, լույս է. անոր ջահակիրներըէ Լուսաւորիչ եւ Ներսէս, Սահակ եւ Մեսրոպ, Նարեկացի եւ Շնորհալի, Խրիմեան եւ Զարեհ Սքանչելի «Լուսավորեցին մռայլ մեր պատմութեան, բացուելով անոր մութերուն վրա, եւ լուսավորելով մեր պատմութեան ուղին»: Եւ թէ Հայց. Եկեղեց տապանակ ուխտին է, ուր դրած ենք հայ հաւատքին մանանան, ոսկի սափորր հայ արեուստին, հայ գրչին, հայ ծէսին եւ աղօթքին, գումարը այն հոգեկան եւ մտաւոր իրագործումներուն, որոնք հայ ուղին կը յատկանշեն Աստուծոյ մերձեցումին:
Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյան 

Դուրս եկա պատշգամբ: Արևն այնքան գեղեցիկ էր, փռել էր իր արքայական շողերը՝ փորձելով մեղմացնել մարդկանց հոգիները՝ կարոտ ջերմության: Ժպտադեմ հայացքով հետևվում է ամպի փոքրիկ ծվեններին, և փորձում պատկերացնել ինձ ծանոթ կամ գուցե անծանոթ պատկերներ մարդակնց: Եվ հենց այդ ժամանակ էր, որ տեսա ինձ հարազատ մի հոգևորականի պատկեր՝ կարմիր պատմուճանը հագին, և մի հաղթական թագ գլխին: Իհարկե՛, ա՜խ ինչպես կարող էի մոռանալ նրան: Շատ փոքր էի, երբ նա հյուր եկավ մեր տուն, սակայն հիշում եմ նրա բարի ժպիտը, անգին մարգարիտները, որոնք շաղ էր տալիս շուրթերից, նրա մեծ սերը մարդկանց հանդեպ և նվիրվածությունն ու հավատարմությունը՝ Աստծուն: Իսկույն տուն վազեցի: Վերձրեցի թուղթն ու գրիչը և առանձնացա սենյակումս:
Որոշել էի՝ պետք է իմ հաջորդ նյութը «Նա Քահանա է» մրցույթին լինի իրեն նվիրված: Հարկավոր չէր ինձ ժամանակ նրա մասին մտորելով գրելու, մինչև հասա այն պահը, որ պետք է ներկայացնեի նրա անունը: Դա միակ բանն էր, որ այդպես էլ չկարողացա հիշել: Տխրեցի: Հոգիս մռայլվեց, սկայն չհանձնվեցի: Փորձեցի գտնել նրա մասին որևէ նյութ համացանցով, սակայն ապարդյուն: Այսպիսով իմ ցանկությունը նրա մասին գրել օր-օրի նահանջում էր, և ամեն գլորվող օրվա հետ մարում հույսս:
Անցան օրեր: Նստած համակարգչի առաջ թերթում էի մի անծանոթի նկարներ (թեպետ երբեք մինչ այդ չէի թերթել որևիցե անծանոթի նկարներ), երբ շատ պատահակն նրա նկարը հայտնվեց աչքերիս առաջ: Ուրախությանս սահման չկար, չեմ կարող ասել արդյոք սա զուգադիպություն էր, թե  ոչ, կարևորն այն էր, որ վերջապես ցանկությունս կատարվեց:
Նկարի կողքին մի գրառում կար՝ Ժակ Հագոպիան՝ Սրբազանի աւազանի անունը Հրայր էր՝ հայ ազգային ազատագրական պայքարի գործիչներէն Հրայր Դժոխքի անունով: Երբ հետը ունեցած հարցազրոյցիս ընթացքին անդրադարձաւ դէպի Արեւմտահայաստան իր կազմակերպած ուխտագնացութիւններուն մասին եւ մանաւանդ խօսեցաւ Հրայր Դժոխքի գերեզման իր այցելութեան մասին, նկարագրեց, թէ ինչպէս այդ գերեզմանի վրայ ինք եւ ուխտաւորները «Արմենակի երգ»-ը երգած են: Արմենակը Հրայր Դժոխքի բուն անունն էր: Հոն զգացի, որ այս մեծ հայուն աչքին արցունք կար...

Նա Մեսրոպ Արք. Աշեճյանն է: Չեմ կարծում կլինի մեկը, ով ծանոթ չի լինի նրան և նրա գործունեությանը, քանզի նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների թարգամանությունների, հեղինակ մի շարք իմաստուն և անգին մտքերի, լավ մարդ, նվիրված հայ իր հայրենիքին և պարզապես մեծ հոգևորական:
Պատահական չէ, որ Գարեգին Ա-ն նրա մասին գրել է.
 «… Ձեր արեան մէջ շաղախուած զգացիք մեր հայրենիքը, մանաւանդ անոր անկախութեան գաղափարը: Եւ երբ տեսաք գաղափարին մարմնացումն անկախ Հանրապետութեան վերստեղծումով, անսակարկ կերպով: Ձեր սպասը բերիք հայրենիքի զօրացման եւ զարգացման նուիրական մարզին մեջ»:                                                                                                        
Չեմ ցանակնում անցյալով խոսել նրա մասին: Թեպետ նա կենդանի չէ մարմնով, սկայն կենդանի է հոգով, միշտ այստեղ՝ մեզ հետ, մեր հոգում և մեր կյանքում:

Բակին մեջ եմ, մայր տաճարի դռնէն քանի մը քայլ անդին յանկարծ ձայն մը կը լսեմ. « Հրա՜յր»: Կդառնամ: Ինքն է: Զարեհ Վեհափառը: Ինք չի գիտեր, որ իրեն համար 1956ին կռուեր եմ, ցոյցերու մասնակցեր եմ, ընտրութեան օրը՝ ժամը չորսին Ս. Նշանէն Լիոյին հետ հեւիհեւ վանք հասեր եմ, զինք պաշտեր եմ իբրեւ կաթողիկոս, ինք չգիտեր. ուրկէ՞ պիտի գիտնար: Բայց հիմա զիս կը ճանաչա՜յ…անունս գիտէ, ինծի Հրայր կանչեց: Մօտեցայ, լսեցի և կատարեցի իր պատգամը: Սարիներու պատրաստութիւունս իբրեւ պզտիկ լուսարար, արդյունք տուեր էր: Խոնարհ հերոսը, որ Ս. Նշանի լուսարարն էր, Պրն. Հայրապետը իր դասերը լավ էր տուեր ինծի: Եւ հիմա, Զարեհ Կաթողիկոս այդ պզտիկ լուսարարին թելադրութիւններ կընէր Ավագ Ուրբաթ օրուան ծիսական կարգադրութեանց համար: Հինգ տարնիեր յետոյ Զարեհ Վեհափառ Վախճանեցաւ ու երկնքի մեջ է ան հիմա: Երանի այն օրուան յետոյ Զարեհ, երբ, մեղա՜յ Սեր յաւակնությանս համար, երկնքի մեջ տեղ մը վահափառը զիս պիտի տեսնէ ու կանչէ  «Հրա՜յրշ կամ  ալ գուցե «Հա՜յր Մեսրոպ» երկնքի մեջ  երջանկագույներ էն մին պիտի ըլլամ ես:


Գոհար Մկրտչյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...